ՀԱՂԹԱՆԱԿ ԿԱՄ ՈՉԻՆՉ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը` փետրվարի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Նորից փետրվար է եւ մենք նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի Բռնությունը չի կարողացել մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հաղթել, չի կարողացել կոտրել: Խոստովանենք, սակայն. մեր այսօրվա հավաքի օրակարգը նշանակում է նաեւ, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ դեռեւս չի կարողացել վերջնական, դե յուրե արձանագրված հաղթանակ տանել սեփական հայրենիքին տերը լինելու համար մղվող երկարատեւ պայքարում, չի կարողացել վերջնական հաղթանակ տանել բռնության եւ ապօրինության նկատմամբ: Կարդալ շարունակությունը …
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
ԱԺ պատգամավոր ընտրվելու բերումով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից հրաժարական եմ տվել:
Հաշվի առնելով հանրային ահռելի հետաքրքրությունը, որոշեցի հրապարակել Երեւանի թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին ուղղված իմ նամակը: Ասեմ, որ յուրաքանչյուր ընտանիքի հասցեագրված է հենց իրեն ուղղված նամակ. ծրարի վրա գրված է կոնկրետ հասցե եւ հասցեատեր:
Լֆիկական Օսվենցիմ արտահայտությունը մտքումս ծագեց Շերամի փողոցի շենքերից մեկի բակում, երբ շենքի մուտքի մոտ զրուցում էի մի քանի բնակիչների հետ: Որպեսզի ընթերցողն ամեն ինչ հասկանա, իրավիճակը պետք է նկարագրեմ առանց մեղմասացությունների: Հինգ վեց հոգի էին կանգնած, 50-ից 70 տարեկան մարդիկ, հիմնականում` անատամ, ու գրեթե ցնցոտիավոր (հանդիպումը պլանավորված չէր` ահազանգով էի գնացել այդ բակ, քանի որ լուր եկավ, թե այդ բակում իմ վստահված անձանցից մեկին խոչընդոտել են): Ու մեկ էլ հանկարծ ճռռալով մի մեքենա կանգնեց, դրանից իջավ հաստ ցեփը վզին մեկը ու ինձ լսող մարդկանց վրա սկսեց գոռալ. «Հըլը տուն մտեք սաղդ, արա սաղդ հըլը տուն մտեք»:


ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը տիրացուի քարոզ է հիշեցնում, որի հեղինակը էստեղից-էնտեղից լսած ինչ-որ բաներ իրար է կպցնում եւ մատուցում լսարանին, մեծ հաշվով չունենալով ասելիք: Տարբեր գերատեսչությունների ներկայացրած տեքստերի ծաղկաքաղով ձեւավորված այդ ելույթը կարելի է համարել այսօր Հայաստանում գործող չինովնիկների գորշ զանգվածի, բայց ոչ երբեք ազգի եւ պետության լիդերի ելույթ: Այդ ելույթից, օրինակ, հնարավոր չէ ստանալ երեք շատ կարեւոր հարցերի պատասխան.
ՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի:
«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։
Մարտի 1-ի գործով տխրահռչակ դատախազ Կորյուն Փիլոյանը` 2011թ. դեկտեմբերի 12-ի ոչ պակաս տխրահռչակ ասուլիսում հիմնավորել էր «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի Մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելու «անհնարինությունը»: Հիշեցնենք, որ ստույգ հայտնի է, որ այդ 2008թ. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7» կիրառել են չորս ոստիկաններ, ու հիմա, փաստորեն, Հատուկ քննչական ծառայությունը չի կարողանում բացահայտել, թե այդ չորսից ով կամ ովքեր են դարձել երեք անձանց սպանության հեղինակ. ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ «Չերյոմուխա-7»-ի փամփուշտը նույնականացման չի տրվում, եւ հնարավոր չէ պարզել, թե զոհերից յուրաքանչյուրին խոցած գնդակը ո՞ր հրացանից է արձակվել. «Ի՞նչ անեն, հո չորսին էլ չե՞ն դատելու: Երեք զոհերին, որոնք «Չերյոմուխաների» արդյունքում են զոհվել, չորս ոստիկաններ են կրակել, այսինքն` եթե ամեն մեկը մեկին է սպանել, գոնե մեկն անմեղ է, ավելին` կարող էր մեկը, չէ՞, երեքին կրակել, ի՞նչ անենք, դնենք` չորսը մարդու դատենք, ասենք` ոնց էլ լինի, մեղավորը դրանց մեջ կլինի՞»,- գործը բացահայտելու անհնարինությունը հիմնավորել էր Փիլոյանը:
2008թ. Մարտի 1-ի գործի քննչական-դատախազական ներկայացուցիչները նախորդ օրը ասուլիս արեցին ու կրկին ոչինչ չասացին այս գործի ամենակարեւոր դրվագներից մեկի մասին: Մոռացան, մոռացել են արդեն երկուսուկես, երեք տարի, մոռացել են բոլորը, ոչ ոք չի հիշում, ոչ ոք չի հիշեցնում, մինչդեռ ամեն ինչ հենց այդտեղից է սկսվել կամ գուցե թե այդտեղից պետք է սկսել գործի բացահայտումը:
