> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Ինգա եւ Անուշ Արշակյաններ«Եվրատեսիլ-2009» մրցույթի արդյունքները հիասթափեցնող էին հայաստանցիներիս համար։ Հիասթափեցնող էին հենց միայն արդյունքները, որովհետեւ մրցույթում Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթը որեւէ կերպ հիասթափեցնող չի կարելի համարել։ Ընդհակառակը, աղջիկները եւս մեկ անգամ հաստատեցին հետաքրքրական եւ արժանի դուետի իրենց համարումը, ապացուցեցին, որ մշակույթի նախարարի հայտնի հրամանը` ֆոնոգրամային ելույթները սահմանափակելու մասին, ոչնչով չի սպառնում իրենց կարիերային։ Ինգա եւ Անուշ Արշակյանները ձայն ունեն, եւ բավականին հզոր ձայն։ Ու չնայած սրան, չնայած նրանք բարձր տեղի հավակնելու հիմքեր ունեին, այս տարի Հայաստանը հայտնվեց իր համար աննախադեպ ցածր` 10-րդ տեղում, այն դեպքում, երբ նախորդ տարիներին` Անդրեի եւ Հայկոյի ոչ այնքան հաջող ելույթներով անգամ, մենք գրավել ենք 8-րդ տեղը, ինչը վստահություն էր ներշնչում, որ այդ ութերորդ տեղը նվազագույն շեմն է մեզ համար, որովհետեւ Եվրոպայի հայկական սփյուռքը անկախ ամեն ինչից քվեարկելու է մեր օգտին։ Ու եթե հաշվի ենք առնում Ինգայի եւ Անուշի բարձր մակարդակի ելույթը, հաշվի ենք առնում, որ այս ելույթով նրանք ավելի ցածր տեղ են զբաղեցրել, քան Հայաստանի` պակաս հաջող ելույթներ ունեցած երգիչներ, ակնհայտ է դառնում, որ Եվրոպայի հայկական սփյուռքը չի քվեարկել Հայաստանի օգտին, համենայնդեպս` չի քվեարկել նախկին ակտիվությամբ։ Ընդ որում, այս հարցում ուղղակի ցնցող արդյունքներ ստացվեցին Հունաստանից, որը Հայաստանին ոչ մի միավոր չտվեց, այն դեպքում, երբ այստեղ գոյություն ունի բավական հզոր համայնք, ընդ որում, թե հին եւ թե նոր սփյուռքը ներկայացնող։ Հունաստանում բավական մեծ թվով հայաստանցիներ են ապրում, ինչպես նաեւ Մեծ եղեռնի պատճառով գաղթածներ։ Ահա այս գործոնների համադրումը ստիպում է մտածել, որ «Եվրատեսիլ-2009» մրցույթում Հայաստանի ցույց տված արդյունքն ունի քաղաքական եւ մերձքաղաքական ենթատեքստ, եւ ինչպես հին, այնպես էլ նոր սփյուռքը քվեարկության ժամանակ պասիվություն ցուցաբերելու իր պատճառներն է ունեցել։

նոր սփյուռք
Քվեարկության ժամանակ սոցիալապես անկայուն վիճակում գտնվող նոր սփյուռքի ցուցաբերած պասիվության հիմնական պատճառը, թերեւս, տնտեսական ճգնաժամն է։ Վերջին 20 տարում Հայաստանից գաղթած մեր հայրենակիցները, ովքեր հույս ունեին Եվրոպայում նոր կյանք գտնել, ծանր հարված են ստացել տնտեսական ճգնաժամի հետեւանքով. ճգնաժամը հարվածել է հատկապես ներգաղթյալներին, որոնց եկամուտներն ու աշխատանքը պաշտպանված չեն որեւէ երաշխիքով։ Այս պայմաններում նոր սփյուռքն ըստ էության գտնվում է ապատիայի վիճակում։ Դա նկատվում է տրանսֆերտների նվազումից եւ, ահա, նկատվեց նաեւ «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքներից։ Խնդիրը չի կարելի դիտարկել զուտ ֆինանսական տեսակետից։ Շատ ավելի կարեւոր է հոգեբանական, հոգեկան վիճակը։ Տնտեսական ճգնաժամը նոր սփյուռքին կրկնակի վնաս է հասցրել, որովհետեւ այդ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատերի` արտերկրում նոր կյանք ստեղծելու հույսերը սասանվել են, իսկ Հայաստանում ստեղծված վիճակը նրանցից շատերի համար ուղղակի անտանելի ու անհնար է դարձնում վերադարձի տարբերակը։ Ահա այսպիսով ապատիան ավելի է խորանում, ինչը դրսեւորումներ է ունենում նաեւ այնպիսի ոլորտում, ինչպիսին «Եվրատեսիլի» քվեարկությունն է։

հին սփյուռք
Մեծ եղեռնի զոհերի շառավիղներն այս տարի պասիվ լինելու լրջագույն պատճառ ունեին, եւ այդ պատճառը հայ-թուրքական ապրիլքսաներկուսյան տխրահռչակ հայտարարությունն է` ֆուտբոլային դիվանագիտության կանխատեսելի արգասիքը։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ անկախության տարիներին սփյուռքը երբեք Հայաստանի նկատմամբ այսպիսի հիասթափություն չի ապրել, եւ հիմա, ըստ էության, դավաճանված է զգում իրեն։ Եւ ահա դա արտահայտվում է շատ կոնկրետ ուղերձով։ Ընդ որում, հին սփյուռքի դերը «Եվրատեսիլում» ոչ միայն քվեարկությանն էր վերաբերում, այլեւ լոբբինգին, PR-ին եւ այլն, մի գործ, որ այս տարի, ըստ էության, չէր արվել։ Եւ ահա, փոփ երգի այս տարվա մրցույթի արդյունքները հստակ վկայությունն են այն բանի, որ Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերություններում սկսվում է մի նոր փուլ, որն ունի ճգնաժամ դառնալու բոլոր հիմքերը։ Եւ որքան էլ Սերժ Սարգսյանը փորձի ետին թվով մեդալներ ու մրցանակներ բաժանել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրում ունեցած անձանց, դա արդեն էական ազդեցություն չի կարող ունենալ. Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասցված է աննախադեպ հարված։ Նախկինում այսպիսի բան, անգամ սրան մոտիկ որեւէ բան, տեղի չի ունեցել, եւ սա այլեւս անհերքելի փաստ է։ Վերը հիշատակեցի Հունաստանի օրինակը, որի հայ համայնքն ամենազգայունն է Ցեղասպանութան հարցում։ Պակաս ուշագրավ չէր նաեւ «Եվրատեսիլում» Գերմանիայի քվեարկության արդյունքը, որը նույնպես Հայաստանին ոչ մի միավոր չտվեց։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գերմանիայի հայ համայնքը հայտարարություն էր տարածել, որով դատապարտել էր հայ-թուրքական հարաբերություններում առկա վերջին զարգացումները։

Չեխիա-Հայաստան
«Եվրատեսիլում» Չեխիան Հայաստանին 12 միավոր տվեց, ինչը կարող է անսպասելի թվալ։ Այս երեւույթը նույնպես բացատրություն ունի. խնդիրն այն է, որ վերջին տարիներին ռուսաստանաբնակ, ավելի ճիշտ` մոսկվայաբնակ հայ մեծահարուստները Ռուսաստանն անկանխատեսելի երկիր համարելով` իրենց կապիտալը տեղափոխում են Չեխիա, եւ մշտական բնակություն հաստատում մայրաքաղաք Պրահայում։ Այստեղ կենտրոնացած է հայերի այն խավը, որը տնտեսական ճգնաժամի վնասներից դեպրեսիայի մեջ ընկնել չի կարող, եւ առանձնապես հետաքրքրված չէ Ցեղասպանության հարցի շուրջ կատարվող գործընթացներով։ Իսկ ընդհանրապես, կարող ենք ասել, որ այս տարվա «Եվրատեսիլի» արդյունքը Ինգա եւ Անուշ Արշակյանները վաստակեցին սեփական քրտինքով եւ, ըստ էության, որեւէ կողմնակի օգնություն չստացան։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Anna
    Մայիս 21st, 2009 at 01:23 | #1

    es mi qani orva mej verjapes lsezi, kardazi mi mitq ,vory shat dipuk er Ingaji u Anushi temajov…..

    …Եվրատեսիլի» արդյունքը Ինգա եւ Անուշ Արշակյանները վաստակեցին սեփական քրտինքով

  2. Mariam
    Մայիս 21st, 2009 at 17:07 | #2

    Inchu hay jurin 12 miavor tvec rusnerin,4 miavor turqerin ev 1 miavor azernerin?Mer dzayner@ tegh chen hasnum.Amen inch voroshum en qaghaqanacvac juriner@.

  3. Harut
    Մայիս 25th, 2009 at 21:18 | #3

    Evratesil@ 100% qaxaqakanutyuna!!!!!!!
    Isk Hayeri 10rd tex@ u hayerin qich tvac miavorner@ Marti 1i Hetevanqnernen!!!!!!!!!!!!!!!!!!!

  4. Հարմանտայեան
    Մայիս 27th, 2009 at 03:38 | #4

    Սփիւռքի Ձայնը
    Պատասխան՝ «Եվրատեսիլի» հակառակ կողմը յօդուածին: 20/05/09

    Կարդալով http://www.hzh.am կայքին վրայ զետեղուած, Նիկոլ Փաշինեանի կողմէ գրուած յօդուածը, անկեղծ ըսած չզարմացայ, բայց ափսոսանք ու մտահոգութիւն յառաջացաւ իմ մտքիս մէջ: Ինչո՞ւ աւաղ եւ ինչո՞ւ մտահոգուած եմ:
    Շաբաթ օրն էր, մայիսի 16, ընտանիքի բոլոր վեց անդամներով նստած էինք հեռատեսիլին դիմաց, եւ անհամբեր կը սպասէինք Հայաստանը ներկայացնող կամ Հայաստանի մշակոյթը ներկայացնող, Ինկա եւ Անուշի Ելոյթը. Կը շեշտեմ՝ Հայաստանի Երագոյնը եւ մշակոյթը ներկայացնող քոյրերը, եւ Ո՛Չ Հայաստանի իշխանութիւնը կամ անոր ներքին ու արտաքին քաղաքականութիւնը ներկայացնողները…
    Սփիւռքը՝ որ Հայաստանի Հանրապետութեան անբաժանելի մասը կը կազնէ, շատ լաւ ու աչալուրջ կը հետեւի Հայաստանի քաղաքական եւ ընկերային զարգացումներուն, եւ պէտք եղած ատեն իր խիստ կամ դրական գնահատանքը կու տայ: Ակնյայտ է որ այդ յօդուածը գրուած է միայն ու միայն ներքաղաքական շահերի համար: Կ՛ըսէք թէ սփիւռքը բաւականին չքուէարկեց Հայաստանի օգտին… Ինչու մենք քուէարկեցինք Հայաստանի արտագին կամ ներգին քաղաքականութե՞անը, թէ Հայաստանի պատիւն ու դրօշը բարձր պահելու համար… Այստեղ հարց կը յառաջանայ, ինչպէս կ՛ըլլայ հնարել ու կցկցել մի շարք պատճառներ թէ ինչու սփիւռքը չէ քուէարկած երկու քոյրերուն, եւ ակնյայտորէն կ՛անտեսէ՛ք այս տարուայ Եւրատեսիլի քուէարկութեան յայտնի 50% 50% փոփոխութիւնները: Ճիշդ չէ՛, սխա՛լ է եւ նաեւ միտումնաւո՛ր է այսպիսի մոտեցումը: Սփիւռքը շատ լաւ կը գիտակցի ինչ կը նշանակէ Հայաստանի դրօշն ու պատիւը բարձր պահելը եւ չի խառներ քաղաքականութեան հետ, ի հեճուկս Հայաստանի համբաւի եւ ի նպաստ անձնական շահերու: Ձեր բացասական դիրքորոշումը պահեցէք ձեզ, եւ տիպար եզրակացութիւններ ըրէք: Այո՛ կը դատապարտենք Հայ-թուրքական այսպէս կոչուած «ճանապարհային քարտէզ» համաձայնագիրը, բայց այս կամ այն իրադարձութիւնները ոչ մէկ ձեւով կ՛ազդէն սփիւռքահայութեան վրայ՝ Հայու պատիւն ու արժանապատուութիւնը բարձր պահելու հարցին մէջ:

  5. Հարմանտայեան
    Մայիս 27th, 2009 at 03:38 | #5

    Այսպիսով, կարճ պահելով գրութիւնս, կը մաղթեմ յաջողութիւն անբողջ Հայ Ազգիս…

    Հարմանտայեան Ասպետ
    Փարիզ,Ֆրանսա
    20/05/09

  6. Հարմանտայեան
    Մայիս 27th, 2009 at 03:43 | #6

    Փորձելով ղրկել Հայկական Ժամանակ օրաթերթին, եւ չստանալով ոչ մէկ պատասխան Պր. Փաշինեանի կողմէ, որոշեցի այստեղ տեղադրել գրութիւնս…
    Շնորհակալութիւն…

  7. Asped
    Մայիս 27th, 2009 at 15:03 | #7

    Haytni exav vor touk, Paron nikol voch mi Joxovrdavarakan motesum ounek, vorovhetev antesoum ou arkilum ek ourishneri gardziknere, ter douk ishxanutyan ouzum ek gal???

  8. Սուրեն
    Մայիս 28th, 2009 at 14:37 | #8

    @Asped
    Նիկոլը ոչ թե իշխանության է ուզում գալ, այլ ուզում է նորմալ երկրում ապրել: Իսկ նրա թերթը այն եզակի թերթերից է, որ ճիշտ ինֆորմացիա են հասցնում ընթերցողին:

  9. Հունիս 3rd, 2009 at 18:44 | #9

    @Հարմանտայեան
    Aspet, qw kartziqner@ artahaytelu tegh@ sa e. Inchqan yes gitem, Haykakan Jamanak@ @ntercoghneri grutyunneri/namakneri ankyun chuni. Isk ays web site-um amen voq azat e ir kartziq@ haytnelu yev ashkharhin teghekacnelu te inch e mtatzum.

  1. No trackbacks yet.