ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVIT-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Davit-ից
Voxjuyn Nikol jan, mi hat karj harc tam qez: Ches mtahogvum vor amen hanrahavaqin aveli u aveli qich mardik en galis?? (im andznakan gnahatakann a sa, qani vor bolor hanrahavaqnerin nerka em exel)
Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ, նախ մի փոքր փաստական ճշտում. այդպես չի, որ ամեն հանրահավաքի ավելի քիչ մարդ է գալիս, քան` նախորդին: Լինում է, որ հաջորդին ավելի քիչ մարդ է գալիս, քան նախորդին, բայց հաջորդ հաջորդին երկու հանրահավաքի մասնակիցները երկուսից էլ շատ են լինում: Ասենք` նախորդ տարվա հուլիսի 4-ի հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան հունիսի 20-ին, բայց ասենք ` հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասնակիցների թիվը շատ ավելի մեծ էր: Կարճ ասած` չեմ ընդունում, թե միանշանակ նվազման դինամիկա կա: Իսկ այդ վայրիվերումների հետ կապված եւ մտահոգվում եմ, եւ չեմ մտահոգվում: Ինչ խոսք, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը, մենք բոլորս, պետք է համապատասխան հետեւություններ անենք հանրահավաքային էներգետիկայի, մասնակիցների թվի փոփոխություններից: Բայց եւ համոզված եմ, որ մարդկանց թվաքականակը միայն հարաբերական իմաստ ունի: Ինքս Ազատության հրապարակում արել եմ այնպիսի հանրահավաքներ, որոնց տասը, քսան մարդ է մասնակցել: Բայց ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ գալու է օրը, որ այդ տասը, քսանը դառնալու է հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր, հինգ հարյուր հազար, մեկ միլիոն: Ու հիմա էլ չեմ կասկածում: Եւ ի վերջո, այսօր Հայաստանի ամեն տան ներսում հանրահավաք է տեղի ունենում, ամեն մարդու ներսում հանրահավաք է տեղի ունենում, եւ այդ հանրահավաքը չի ավարտվելու քանի դեռ այդ հանրահավաքներում խմորվող հարցերը հանգուցալուծում չեն ստացել, քանի դեռ այդ հանրահավաքների պահանջները չեն բավարարվել: Եւ ի դեպ, այդ հանրահավաքը տեղի է ունենում նաեւ այն ոստիկանների, պաշտոնյաների ներսում, որոնք մեզ այսօր անհոգի ու անուղեղ են թվում: Ի վերջո, իրենք չեն կարող չհասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, ու երբ գնում են տուն, ու պառկում քնելու, նրանց ներսում սկսվում է հանրահավաքը, ու նրանց ներսում ալիքվում է` «Ազատ, Արդար Հայաստան» վանկարկումը: Համոզված եղեք, որ հենց
այսպես է: Այս հանրահավաքը չի դադարելու, քան դեռ վանկարկումների ձեւով ալիքվող իդեալները իրականություն չեն դարձել: Ինչ վերաբերում է
հրապարակներում տեղի ունեցող հանրահավաքներին, կարծում եմ, որ այսօր
ընդդիմության հիմնական գործառույթը այն է, որ հանրությունը իր բողոքը,
անհամաձայնությունը, դժգոհությունը արտահայտելու, այդ անհամաձայնությունը կոնկրետ արդյունքի վերածելու հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում այդ ընդդիմությունը կդառնա անիմաստ: Լավ եղեք, եւ իմացեք, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դուք եք, անձամբ դուք: Դուք կասեք, որ ձեզնից կախված ամեն ինչ անու՞մ եք: Շատ լավ, շարունակեք անել, ու մի մտածեք ուրիշների եւ ուրիշների անելիքի մասին, որովհետեւ եթե դուք չմիանաք ոչինչ չանողներին, ի վերջո նրանք են միանալու ձեզ, բայց որպեսզի նրանք ձեզ միանան, դուք չպետք է նրանց միանաք` ոչ մի պարագայում: Պայքար, պայքար մինչեւ վերջ:















Ազատ, անկախ Հայաստան
ՄԻ հատ հարց էլ ես տամ,Նիկոլ։ Երբ ես գրելու «Երկրի հակառակ կողմի» Շարունակությունը, ես ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ։