> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ASHOT-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ASHOT-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Ashot-ից

Հարգելի Նիկոլ, նախ ուզում եմ ողջունել Ձեր այս նախաձեռնությունը, որը շատ լավ հնարավորություն է ընձեռում շփվել Ձեր հետ և շատ հարցերում ստանալ ինֆորմացիա հենց առաջին ձեռքից: Հիմա հարցս Հայաստանում իշխանափոխությունից և դատական բոլոր գործընթացները անցնելուց հետո, որը կապացուցի, որ Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները ապօրինի կերպով զավթել են ՀՀ նախագահի աթոռը, արդյոք հնարավոր է չեղյալ հայտարարել բոլոր այն խայտառակ միջազգային համաձայնագրերը /այդ թվում վերջին համաձայնագիրը որը ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի միջև/, որոնք ստորագրվել են ոչ լեգիտիմ նախագահների կողմից:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Աշոտ. դիվանագիտության մեջ անհնար ոչինչ չկա: Բայց դրա համար հարկավոր է նախ ունենալ օրինական, երկրի ներսում ամուր եւ սեփական ժողովրդին ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեցող իշխանություն, ապա` արտաքին գործերը պետք է վստահվեն խարիզմատիկ դիվանագետների, մի քիչ էլ` օբյեկտիվ պայմաններ են անհրաժեշտ: Ի վերջո, պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ամենաբարձր մակարդակներում կնքված պայմանագրերը ուղղակի մնացել են թղթի վրա: Ցավոք` մեր պատմության մեջ կան մի քանի հենց այսպիսի դեպքեր, պայմանագրեր, որոնք սակայն «չիրականացման» ճակատագրին արժանացել են ի վնաս մեզ: Լավագույն մաղթանքներս, սիրելի Աշոտ: Եւ հավատացեք, որ ոչ մի չափազանցություն չկա այն պնդման մեջ, որ մեր առաջ ծառացած բոլոր, բոլոր հարցերը պետք է սկսել ժողովրդի իշխանության, օրինականության վերականգնումից: Բոլոր, բացարձակապես բոլոր հարցերի լուծումը հենց այստեղ է թաքնված, եւ այս թեմայով կբանավիճեմ ցանկացած մարդու հետ, ու կապացուցեմ, որ ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. AG
    Մայիս 15th, 2009 at 17:52 | #1

    APRES NIKOL!!!!!! YES LIOVIN HAMAMIT EM QEZ HET.

  2. Armen M.
    Մայիս 17th, 2009 at 00:19 | #2

    Ashot jan,erevi aydpes el ka,dra hamar el drsi ujer@(sranc asoghner@) handurjum en sranc aporinutyunner@…

  1. No trackbacks yet.