> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTASHES-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTASHES-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց artashes-ից

ՄԱՔՐԵԼՈ՛Ւ ԵՆՔhargeli Nikol nakh cankanum em nshel vor joghovurd@ qez chi moracel u spasum e qo veradarcin. im harc@ hetevjaln e. @ntrutyunnerum ankaskac khaghti Haj azgajin kongres@ im karciqov havaqelov 73 tokos dzayn, bayc da ajn depqum ete @ntrutyunner@ linen azat, ardar ev tapancik, inch@ mer irakanutyan mej qich havanakan e. Inch e cragrum anel @nddimutyun@ ete @ntrutyunner@ verstin keghcven ev qaghaqapet darna ishkhanutyan teknacun? bnakanabar haskanali e vor himnakan payqar@ Hanrapetakan kusakcutyan ev @nddimityan mijev e kayanalu. inc tvum e vor sa verjin hnaravorutyunn e erkrum sahmanadrakan karg@ verakangnelu gorc@ntac skselu hamar ev ishkhanytyn@ ays hertakan @ntrakan gorc@ntaci keghcum@ chpetq e marsi.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտաշես. նախ անդրադառնամ ձեր հարցի մեջ տեղ գտած այն նախադասությանը, թե Երեւանի քաղաքապետի ընտրությունները Սահմանադրական կարգը վերականգնելու վերջին հնարավորությունն է: Ես համաձայն եմ, որ մենք այս ընտրություններին պետք է վերաբերվենք այնպես, կարծես թե դա վերջին հնարավորությունն է: Այսպես պետք է վերաբերվենք` նվիրումի, ջանքի, եռանդի, էներգիայի առումով: Բայց չեմ կարծում, թե «վերջին հնարավորություն» հասկացությունը ճիշտ է կիրառել այս եւ որեւէ այլ դեպքում: Մեր կարգախոսը՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», ինքնին մերժում է «վերջին հնարավորության» հասկացությունը, որովհետեւ մեր դեպքում «վերջ», «վերջին» բառերը ընդամենը պետք է նշանակեն Քաղաքացիական Հայաստանի, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի վերջնական հաստատումը: Ընդ որում, այնպես, որ այդ արդյունքը անշրջելի լինի: Եկեք իրավիճակը ճիշտ հասկանանք` մենք ինչի՞ համար ենք պայքարի ելել, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահ կարգե՞նք, կամ Տեր-Պետրոսյանը ինքը նախագահ դառնալու համա՞ր է պայքարի ելել: Է ինքը նախագահ էր, հանգիստ կարող էր շարունակել այդպիսին մնալ, ինչու՞ հեռացավ: Արձանագրենք, ուրեմն, որ մենք պայքարի ենք ելել, որովհետեւ համոզվել ենք, որ մեր հայրենիքը, Հայաստանը ոմանց կողմից դրված է խոտոր ճանապարհի վրա, որ Հայաստանի քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը պաշտպանված չեն: Եւ մենք պայքարի ենք ելել այս օրակարգը լրացնելու, Սահմանադրական կարգ, օրինականություն հաստատելու: Հիմա, ենթադրենք, քաղաքապետի ընտրությունների արդյունքները կեղծվում են, էլի արտակարգ դրություն է մտցվում, մենք պետք է ասենք` դե լավ, քանի որ սա վերջին հնարավորությունն էր, ու կեղծեցին ու էլի սպանեցին ու էլի չգիտեմ ինչ` դադարեցնու՞մ ենք պայքարը: Քավ լիցի: Պետք է ավելի հետեւողական լինենք պայքարի մեջ, բոլոր հնարավոր միջոցներով: Ոմանք ասում են լավ` ինչքա՞ն կարելի է պայքարել: Իմ պատասխանը այս հարցին միանշանակ է` մինչեւ վերջ, մինչեւ նպատակի իրագործում: Չեմ ուզում այս մոտեցումը դնել ուրիշների ուսերին, սա ասում եմ նախեւառաջ ինքս ինձ համար, եւ բոլոր նրանք, ովքեր համաձայն են սրա հետ, պետք է նույնը անեն, այսինքն` ոչ թե այդ պատասխանը փորձեն կիրառել ուրիշների, այլ իրենք իրենց համար: Ինչ վերաբերում է ձեր հարցի այն մասին, թե ինչ ենք անելու, եթե կեղծեն. Ավետարանում մի այսպիսի խոսք կա` օրվա հոգսը բավ է օրվա համար: Այսօր մեր խնդիրը այնպիսի մթնոլորտ ստեղծելն է, որ մեր համախոհը ռեալ գնա եւ քվեարկի Հայ ազգային կոնգրեսի օգտին, որ մեր համախոհների թիվը մեծանա: Մնացածը` կերեւա հընթացս: Օրվա հոգսը բավ է օրվա համար: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արտաշես:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.