> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTYOM-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTYOM-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Artyom-ից

inch aknkaliqner uneq yev ardyoq havatum eq vor hnaravor e vor HAK-@ haxti @ntrutyunnerum?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, Երեւանի քաղաքապետի ընտրություններից իմ ակնկալիքը մեկն է` հաղթանակ: Հավատո՞ւմ եմ, թե՞ ոչ: Հույս ունեմ` արդեն կարդացել եք կամ դիտել իմ ուղերձը Երեւանի քաղաքապետի ընտրությունների առիթով: Այսուհանդերձ, ուզում եմ մի հատված մեջբերել այդ ուղերձից, որը կարծում եմ` պատասխանում է ձեր հարցին: Ահա, ուրեմն. «Ու չնայած ստեղծվել է բացառիկ հնարավորություն, չնայած` քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի եւ ժողովրդի հաղթելու հնարավորությունները մոտ են հարյուր տոկոսի, պետք է գիտակցել, որ հնարավորությունը ինքնին հաղթանակ չէ: Հաղթանակը մեզնից յուրաքանչյուրի աշխատանքի, նվիրումի ու ջանքի, ազնվության, սկզբունքայնություն եւ խիզախության կարիքը ունի: Մեզնից յուրաքանչյուրը իր տեղում պետք է լծվի ակտիվ քաղաքացիական պայքարի եւ քաղաքացիական պայքարի կոչի ուրիշների եւս, ընտրությունների ընթացքն ու ելքը համարելով իր անձնական գործը: Հատկապես իր անձնական գործը, որովհետեւ ընտրություններում սոսկ մի պաշտոնի հարց չի վճռվում, ոչ էլ աղբահանության կամ կռիսների դեմ պայքարի: Այս ընտրությունները պետք է խորհրդանիշը դառնան այն բանի, որ հայաստանցին, երեւանցին չի ընկրկել ու չի ընկրկի բռնության առաջ, որ հայաստանցին, երեւանցին հաղթահարել է իրեն պարտադրվող խեղճությունը, որ հայաստանցին, երեւանցին վճռական է իր սերունդներին խեղճի, անպաշտպանի, գաղթականի ու պանդուխտի ճակատագրից ազատելու գործում, որ հայաստանցին, երեւանցին վճռել է` իր երեխաները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, եւ այս վճիռը ենթակա չէ բեկանման: Ով ականջ ունի լսելու, թող լսի: Այս վճիռը ենթակա չէ բեկանման»: Մեջբերման ավարտը:

Ես հավատում եմ իմ ասած ամեն խոսքին: Եւ հավատում եմ, որ ցանկացած հարց, ցանկացած հարց, լուծելի է 1+ բանաձեւով, գաղտնիքը նրա մեջ է, որ մեզնից յուրաքանչյուրը իրապես դառնա այդ 1-ը, եւ մեզնից յուրաքանչյուրը պատրաստ լինի գումարվել ուրիշներին` առաջինը լինելու մոլուցքը փոխարինելով վերջինը լինելու պատրաստակամությամբ, եւ այդ գումարման մեջ ոչ թե վայելք փնտրի, այլ ծառայություն: Այստեղ է ողջ գաղտնիքը: Բռնությունը հաղթում է այն պարագայում, երբ մեզնից յուրաքանչյուրի մեջ սերմանում է իր դեմ պայքարելու անիմաստության զգացողությունը, եւ սրան հակազդելու մի ձեւ կա միայն, որ մեզնից յուրաքանչյուրը ինքն իրեն խոստանա, որ երբեք, երբեք չի ընկրկի բռնության առաջ, որ երբեք, երբեք չի համակերպվի այս իրավիճակին, ամենաթողությանն ու բեսպրեդելին, լկտիությանն ու անպատժելիությանը: Շնորհակալություն եւ լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Ashot K.
    Մայիս 23rd, 2009 at 20:03 | #1

    Ayspisi gaxaparaxosutyamb nuynisk Mozambiki, brnapetutyuny chi dimana. Sranq ovqer en vor irenc arjev ynkrkenq!

    Haxtelu enq!
    +1

  2. Ashot K.
    Մայիս 23rd, 2009 at 20:23 | #2

    Poqrik uxxum, nkati unei Zimbabwe -i naxagahin

    Haxtelu enq!
    +1

  1. No trackbacks yet.