> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Բռնություն ՀԱԿ-ի ակտիվիստ կանանց նկատմամբԵրեւանի քաղաքապետի ընտրություններում ընթացող քարոզարշավը իրականում մի քանի կողմ ունի։ Առաջինը այն քարոզչությունն է, որ իրականացվում է հեռուստատեսային էկրաններին, կարգախոսների ու պլակատների տեսքով, իսկ երկրորդը այն քարոզչությունն է, որ իրականացվում է հոգեբանական կամ, ավելի ճիշտ կլինի ասել` պրակտիկ հոգեբանության դաշտում։ Փորձենք մի այսպիսի հարց ձեւակերպել` ո՞րն է Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների իրականացրած ամենակարեւոր քարոզչական ակցիան։ Ոմանք կասեն, որ Հանրապետականի ասֆալտապատումը` բյուջեի փողերով, կամ ԲՀԿ-ի` ավտոբուսներով մարդկանց հանրահավաքների տանելը` բյուջե չվճարած փողերով։ Ոչ, իրականում այդ ամենը ընդամենը «ատմազկա» է, իրականում այդ ամենը ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վարած քաղաքական գծի, նրանց առաջադրած քաղաքական խնդրի հետ։ Իրականում հանրապետականների եւ ընդհանրապես` իշխանությունների ամենակարեւոր քարոզչական ակցիան հարձակումներն են թռուցիկ բաժանող ընդդիմադիր երիտասարդների վրա` մայրաքաղաքի կենտրոնում, եւ ընդդիմության համակիր կանանց ծեծի ենթարկելը Ավանում։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում` մարդկանց վրա հարձակվում են, նրանց ծեծի ենթարկում, ծեծի ենթարկողների լուսանկարները տպագրվում են թերթերում, եւ ծեծի ենթարկողները ոչ մի պատասխանատվության չեն կանչվում, ընդհակառակը` ծեծվողներին են քարշ տալիս ոստիկանական տեղամասից տեղամաս։ Ահա սա է այն հիմնական ուղերձը, որ իշխանությունը հղում է հանրությանը։ Եթե ընդդիմադիր ես, դու պոտենցիալ ծեծվող ես, եւ քեզ ծեծողը պատասխանատվության չի ենթարկվելու, եթե անգամ նրա անձն ու ինքնությունը հայտնի է։ Հենց այս ուղերձով է ավազակախումբը տասը տարի կառավարում Հայաստանը։ Նրանց պետք չէ, որ մարդիկ դառնան իրենց համախոհը, գնան ընտրական տեղամաս եւ քվեարկեն իրենց օգտին։ Իրենց անհրաժեշտ ձայները իրենք կհավաքեն առանց որեւէ ընտրողի ներկայանալու իսկ, ինչպես ապահովեցին 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի ընթացքում։ Նրանց հարկավոր է, որ ընդդիմության կողմնակիցը, իրենց չընդունող մարդը, փոփոխությունների ծարավ քաղաքացին չգնա, վախենա գնալ ընտրական տեղամաս` դա համարելով իր կյանքի, արժանապատվության, իր ընտանիքի անվտանգության համար վտանգավոր։ Ինչ խոսք, հետագա պրոցեսների իմաստով շատ կարեւոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր մեջ հաղթահարի այս հոգեբանական եւ պոտենցիալ ֆիզիկական սպառնալիքը, որովհետեւ եթե մեզնից յուրաքանչյուրը ուզում է իր իրավունքները պաշտպանելու ընդունակ հայրենիք ունենալ, ուրեմն պետք է այդ հայրենիքի համար մղվող պայքարի խաղասեղանին խաղադրույք կատարի, եւ հաստատակամությունը, կամքը պետք է դառնան այդ խաղադրույքը։ Բայց եւ մենք բոլորս, նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, պետք է այնպիսի քայլեր ձեռնարկեն, որոնք կխթանեն, կխրախուսեն այդ պրոցեսը։ Սրանում է ամբողջ գաղտնիքը։ Եւ այսօր մեր բոլորի, իրենց ընդդիմություն համարող մարդկանց առաջ մի խնդիր կա դրված` քաղաքացուն ապացուցել, ցույց տալ, որ մենք, այսինքն` ընդդիմությունը, ի վիճակի ենք բռնության դեմ պայքար ծավալել, կազմակերպել նման պայքար։ Կոնկրետ` հիմա տեղի է ունեցել բռնություն, որոնց հեղինակները հայտնի են, նրանց լուսանկարները հրապարակվել են թերթերում, եւ քանի դեռ այդ մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել, մենք պետք է այդ հարցը հետապնդելու նորանոր ձեւեր գտնենք, ավելի ու ավելի գործուն եւ զորեղ ձեւեր։ Ընդ որում, գործը չպետք է սահմանափակվի միայն հայտարարություն անելով։ Բացահայտ հանցագործության հեղինակներին չձերբակալելու ամեն օրը իշխանության վրա պետք է ծանր նստի, այդ փաստից իշխանությունը առնվազն պետք է դիսկոմֆորտ ապրի։ Հակառակ դեպքում, մենք կարող ենք հայտնվել բռնություններն ու կեղծիքները լեգիտիմացնելու ոչ պատվաբեր ճանապարհին։ Մարդիկ կոնկրետ գործով են զբաղված` իրար կացնահարում են, ընտրական հանձնաժողովի տեղերն են առնում-ծախում, ահաբեկում են մարդկանց, նվաստացնում եւ կտտանքների ենթարկում։ Այս ամենով նրանք իրենց ուղերձն են հղում հանրությանը` նրան դատապարտելով ապատիայի, եւ հանրությունը մխիթարական, ոգեւորող, հուսադրող ուղերձ է սպասում ընդդիմության կողմից, ուղերձ այն մասին, որ ընդդիմությունը կոնկրետ է լինելու եւ գործնական` յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում։ Մինչեւ մայիսի 31-ը մենք ունենք մի խնդիր` յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում եւ ԸԸՀ-ների ընդդիմադիր անդամներին, վստահված անձանց համոզել, վստահություն ներշնչել, որ մենք իրեն մենակ չենք թողնի բռնության առաջ։ Եւ իրենք էլ ՀԱԿ-ին չպիտի թողնեն մենակ։ Եթե կարողացանք լուծել այս խնդիրը, հունիսի 1-ին կունենանք ուրիշ Հայաստան։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մայիսի 15, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Levon
    Մայիս 15th, 2009 at 04:53 | #1

    Yes nor em veradarcel Yerevanic, cavov piti asem, vor zarmacac em mer qaxaqacineri antarberutyunic. Mec mas@ vaxecac e yev patrast e struki kargavijakov aprel, miayn te ishxanutyan het gorc chunena.

  2. Ashot K.
    Մայիս 15th, 2009 at 14:56 | #2

    Karcum em mardik ayd apatia-ov qoxarkum en irenc vaxy ev culutyuny. Avelin nranq hazar u mi patcharner en berum ardaracnelu irenc angorcutyuny, voch voq chi uzena xostovanel vor inqy cuyl e kam vaxkot. Uremn mezanic yuraqanchyury, arajin hertin petq e cuyc ta ir shrjapatin vor inqy chi vaxenum, u miguce shatery kmtacen es inchov em pakas vor vaxenum em.

  3. Taguhi
    Մայիս 15th, 2009 at 16:52 | #3

    Karcum em ete ays kanayk menak chlinein, ayl ayd texamasi patasxanatu andzancov shrjapatvac / txamardkancov /, voch mi xuligan cher handgni nman kerp varvel.Aysinkn` nrank ktesnein uj, kazmakerpvacutyun,paykarox vogi, ayl voch te kaj, paykarox, bayc anognakan kin.Ete ays kerp kazmakerpvi amen inch, shutov ays nuyn kanayk kapren hiastaputyun, kanzi shat erkar jamanak kpahanjvi ays vaxkot ev struk joxovrdin haskanal mi parz jshmartutyun-irenk struk en irenc sepakan erkrum.

  4. Euro-Armenian
    Մայիս 15th, 2009 at 17:04 | #4

    Karcum em Ter-Petrosyany hima aradaracman lav dzev e gtel: de, zhoghovurdn antarber e, yes el inch anem. Isk erb antarber cher, 2008-i petrvari 26-in, erb kesmilion mard er havaqvel, inchu vochicnh charec? Miayn partvac mardik karogh en irenc partutyunn urishnerov qoxarkel. Na ardne vaxuc handznvel e ev ampagorgor haytararautyunner “haxtelu enq”, “payqae minchev verj” avelord e anel.

  5. Սուրեն
    Մայիս 15th, 2009 at 18:20 | #5

    @Euro-Armenian
    Այ դու ինքդ քեզ հարցրու, ինչու՞ Լևոնը ժողովրդին չտարավ գրոհելու փետրվարի 26-ին, երբ հաստատ կարելի էր գրոհել: Ավելին ասեմ, փետրվարի 24-ին, երբ քոչարյանը Մոսկվայում էր, իսկ սերժը գոյություն չուներ, Լևոնին էլ էլի առաջարկեցին գրոհել, ինչու՞ չհամաձայնվեց: Ուզում էր պարտվե՞լ: Քո ասածից դա է դուրս գալիս: Բայց Լևոնը բոլորովին այլ կերպ էր պատրաստվում հաղթել, առանց բռնության: Եվ հաղթելու է: Այսինքն` հաղթելու ենք:
    Իսկ, կներես, այդ ե՞րբ է Լևոնը արդարացել: Կամ ո՞վ ասեց, որ ժողովուրդն արտարբեր է: Չգիտեմ, թե ինչ նպատակով ես դու այդքան համառորեն պեսիմիստական քոմենթներ թողնում այս կայքում, բայց գոնե հիմնավորի գրածներդ:

  6. Varuj
    Մայիս 15th, 2009 at 20:41 | #6

    @Սուրեն
    Suren jan kuzenayi tesnel nayev qo himnavorumner@ orinak inch kerp er patrastvum Levon@ hartel.

  7. Ashot K.
    Մայիս 15th, 2009 at 23:54 | #7

    Lav, ete duq koxmnakic eq ishxanapoxutyan ayd tarberakin, apa karcum em duq kamavor kerpov klineiq zhoxovrdi arajin sharqerum, ev hozharakam knduneiq mahakneri(lavaguyn depqum) arajin harvacnery. Te duq knsteiq herustacuyci arjev, kam lavaguyn depqum heru kkangneiq u tesaranov khrchveiq?

    Isk miguce hima duq dzer nerqin partutyuny qcum eq Levon Ter-Petrosyani vra… Ete voch, apa qnnadatelu poxaren, apacuceq vor duq i vichaki eq haxtelu (inqnerd dzez arajin hertin), porceq mi qani luma nerdnel motecnelu ayd haxtanaky u apacuceq vor haxtox eq.

    Poxenq Hayastany - sksenq mezanic!

  8. Սուրեն
    Մայիս 16th, 2009 at 02:02 | #8

    @Varuj
    Վարուժ ջան, Լևոնը ոչ թե պատրաստվում ԷՐ, այլ պատրաստվում Է հաղթել:
    Ինչպե՞ս: Օրենքով: Միայն օրենքով:
    Դժվար է օրենքով հաղթել ապօրինությանը, բայց այդպիսի հաղթանակը լինելու է հայ ժողովրդի ամենամեծ նվաճումը:
    Այսօր մենք ամեն օր մոտեցնում ենք մեր հաղթանակը: Հյուսիսային պողոտայում /հիմա` Սարյանի արձանի մոտ/, դատարանների մոտ, երթեր, պիկետներ, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ կազմակերպելով, չվախենալով ոստիկանների կողմից բերման ենթարկվելուց, ծեծ ուտելուց, այլ այլանդակություններից, ժողովուրդը գնալով կոտրում է այս ավազակապետության մեջքը: Ես մասնակցում եմ շատ ակցիաներին և դա իմ աչքերով եմ տեսնում: Դու պետք է տեսնես, թե ինչպես է փոխվել ոստիկանների վերաբերմունքը պայքարողների նկատմամբ, ինչպես է օրեցօր նվազում անտարբեր մարդկանց քանակը: Դա քրտնաջան աշխատանքի և չդադարող պայքարի արդյունք է: Իմ ծանոթներից շատերը, որ սկզբից լուրջ չեին վերաբերվում այս շարժմանը, հիմա իրենք են ինձ հարցնում. “Հը, ի՞նչ նորություն կա ընդդիմությունից”: Հասարակությունն էլ է փոխվում: Վախի մթնոլորտը գնալով վերանում է:
    Մենք հաղթելու ենք և ունենալու ենք առաջին լեգիտիմ իշխանությունը ԱՊՀ ասիական եկրներից:

  9. Աշոտ
    Մայիս 16th, 2009 at 02:33 | #9

    Euro-Armenian-ես թե ում ծախված լակոտն ես,դու ճորտ եղել ես և այդպիսին էլ կմնաս,ուրիշների դարդով մի տապակվիր,մենք միևնույն է հաղթելու ենք, ավելին արդեն հաղթել ենք, հաղթել ենք ձեր նման վախկոտներին որոնք ամեն կերպ փորձում են ժողովրդի մեջ իրենց խելքով անվստահություն մտցնել:

  10. Euro-Armenian
    Մայիս 16th, 2009 at 07:51 | #10

    Erkva hanrahavaqy apacucec, vor ynddimutyan koxmnakicneri sharqery nosranum en (2008-in,angam ays tarva marti 1-in aveli shat mardik ein havaqvum)ev Ter-Petrosyani husahat kochy hasarakutyan antarber xavin tex chi hasnelu. Hen cir asacov “dzayn barbaro hanapati”. Cavali e, bayc past e.

  11. Markos
    Մայիս 16th, 2009 at 07:54 | #11

    Euro-Armenianin:
    bayc ete 5-10 ooo mardov el kangnen, amen inch karogh e poxvel, Karabagh hazviv 10-15000 mard gnac krvelu ayn 1 milionic, vor Azatutyan hraparakum er kangnac u nranq haxtecin tvov u zenqov irenc gerazancox hakarakordin. Hima el ete hunisi 1-in kangni, khaxten. Miayn DUKH e petq.

  12. Markos
    Մայիս 16th, 2009 at 08:02 | #12

    Teseq, Shant Harutyunyany gnac kosh archakatman, xizaxoren kangnec sranc dimac u nranq stipvac azatecin nran. Sa karcum em lav azdanshan e.

  13. Սուրեն
    Մայիս 16th, 2009 at 12:27 | #13

    @Euro-Armenian
    Ստիպված եմ կրկնել, որ դու իզուր ժամանակ ես ծախսում, եթե ուզում ես մեզ հուսահատեցնել: Հանրահավաքներին մասնակիցների քանակը միշտ փոփոխական է: Մի հանրահավաքին ավել մարդ կլինի, մյուսին` պակաս: Դա էական չէ:
    Բնական է, որ պայքարում պիտի լինեն պասիվ և ակտիվ փուլեր: Ակտիվ էր նախագահական ընտրությունների ժամանակ, այնուհետև մի քիչ պասիվացավ: Հիմա, կապված քաղաքապետի ընտրությունների հետ, նորից ակտիվությունը շատացել է: Այստեղ ուզում եմ քո ուշադրությունը դարձնել այն բանի վրա, որ մեր շարքերում կան բավական ակտիվիստներ, որոնք նույնիսկ “պասիվ” փուլերում թույլ չեն տա, որ շարժումը մարի:
    Իսկ իշխանությունները կորցնում են նույնիսկ այն չնչին վստահությունը, որ ունեին:
    Էնպես որ մի անհանգստացի: Մեր շարժումը չի մարելու: Չի մարելու մեր վճռականության, ինչպես նաև մեր իշխանությունների արած բազմաթիվ անհեթեթ քայլերի շնորհիվ:

  14. Ashot K.
    Մայիս 16th, 2009 at 13:34 | #14

    @Euro-Armenian
    Lav, inch e dzer uzacy, inch eq uzum duq asel? Knereq bayc du nman eq ayn dprocakan ashakertin vory inqnahastatvelu hamar, texi ev antexi hakarakvum e usucchin. Duq karox eq inch vor konstruktiv ban arajarkel, te porcum eq aysexi karciqnerin anpayman hakarak baner grel, aranc verlucelu u porcelu haskanal dranc imasty?

  15. Marianna
    Մայիս 18th, 2009 at 11:46 | #15

    Euro-Armenian
    Es el karcum vor du uxxaki inqnhastatvelu xndir unes.Ashot K.-n chishta asum, ba arajarki mi ban, mi lucum…tesnenq asac@t incha.

  1. No trackbacks yet.