> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԳՄ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԳՄ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

volkswagenՀայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող W Աղվանը ընդամենը վերջերս խոստովանեց, որ իր համար քրեական գործի քննությունը ստեղծագործական պրոցես է, եւ ահա այս լավատեսական ֆոնի վրա դարձավ Հայաստանի նկարիչների միության պատվավոր նախագահ։ Վերջին իրադարձությունների ֆոնին հիշեցի «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի հայտնի հերոսին` օրենքով գող, պրոֆեսիոնալ գրպանահատ Ռուչըչնիկովին։ Եթե հիշում եք, դրվագներից մեկում, երբ Գլեբ Ժեգլովը ափսոսանք է հայտնում, որ ինքը նկարիչ չէ, թե չէ կնկարեր Ռուչըչնիկովի հանցակից-ընկերուհուն, ապա եւ սկսում է կռահումներ անել այն մասին, թե ինչպես է Ռուչըչնիկովը այդ կնոջը համոզել դառնալ իր հանցակիցը, այստեղ օրենքով գողը չի դիմանում. «Тебе не картинки, начальник, тебе книжки надо писать»,- ասում է նա Ժեգլովին։ Ասելս էն է, որ Աղվան Հովսեփյանը ոչ թե նկարիչների, այլ գրողների միության նախագահ պետք է դառնար։ Եւ այս եզրակացությանը հանգեցի այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս հաղորդագրություն տարածեց «7-ի գործով» քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարության ընթացքում հանդես եկած վկաների ցուցմունքների կապակցությամբ։ Թվում է, թե այդ հաղորդագրությունների մեջ արտառոց ոչինչ չկա, իրականում, սակայն, դա նոր խոսք է համաշխարհային դատաիրավական պրակտիկայում։ Ընդհանրապես ո՞նց է ընդունված։ Վկաները ներկայանում են դատարան, ցուցմունքներ տալիս, պատասխանում կողմերի հարցերին, այդ ցուցմունքները, հարցերը, պատասխանները արձանագրվում են, եւ դատարանը, դրանց վրա հիմնվելով, անում է համապատասխան եզրակացություններ։ Վկաների ցուցմունքները կարեւորագույն նշանակություն ունեն որեւէ գործի ելքի տեսակետից։ Եւ ահա, թվում է, թե հայտնի վկաները եկել են, ցուցմունքներ են տվել, պատասխանել են կողմերի հարցերին, այդ ամենը արձանագրվել է եւ անցել դատարանի տրամադրության տակ։ Սա նշանակում է, որ այլեւս դատարանը պետք է գնահատական տա այդ ցուցմունքներին։ Բայց` աչքիդ ա երեւում։ Ահա այստեղ մտնում է W Աղվանը` սիֆտակ կաստում-շըլվարով։ Նկատի ունեմ` դատախազությունը հաղորդագրություն է տարածում։ Իսկ դուք հարցրեք, թե ինչի մասին է այդ հաղորդագրությունը, ինչ է ասվում հաղորդագրության մեջ։ Իսկ հաղորդագրությունն այն մասին է, թե դատարանում ցուցմունք տված վկաները ի՞նչ նկատի ունեին, երբ տալիս էին այս կամ այն ցուցմունքը։ Պարզ է, չէ՞։ Դատարանը, դատավարության մասնակիցները, մամուլը, հանրությունը ի վիճակի չեն ինքնուրույն ընկալել, թե ինչ նկատի ունի վկան, երբ ասում է, թե ինքը ե՛ւ մասնակցել է մարտի 1-ի հանրահավաքին, ե՛ւ չի մասնակցել։ Երբ նույն բանը ե՛ւ տեսել է, ե՛ւ չի տեսել, երբ երկարատեւ կոմայի մեջ գտնված` աչքերով տեսել է այն, ինչ հնարավոր չէ տեսնել նույնիսկ աստղադիտակի եւ ռենտգենային ճառագայթների միջոցով։ Ահա, այս ամենը մենք բոլորս կարող ենք չհասկանալ, մեզ կարող է տարօրինակ թվալ, որ նույն բանը միեւնույն ժամանակ կարելի է ե՛ւ տեսնել, ե՛ւ չտեսնել, նույն տեղում միաժամանակ կարելի է ե՛ւ լինել, ե՛ւ չլինել եւ այլն, եւ այսպես շարունակ։ Եւ ահա, բոլոր այն «գեղցիների» համար, ովքեր այս ամենը կարող են եւ չհասկանալ, դատախազությունը պարզաբանում է` դա, ախր, կոչվում է արվեստ, դա, ախր, կոչվում է ստեղծագործական պրոցես, դրանք, ախր, հանճարեղ գլուխգործոցներ են, քրեաիրավական ստեղծագործության լավագույն նմուշներ, որտեղ կենտրոնացել են սյուրռեալիզմի, ինպրեսիոնիզմի, կուբիզմի եւ աբսուրդի թատրոնի լավագույն ավանդույթները։ Երբ 1874 թվականին իմպրեսիոնիստները Փարիզում կազմակերպեցին իրենց հայտնի ցուցահանդեսը, նրանց ոչ ոք չէր հասկանում։ Եւ ինչպես ժամանակակիցներից շատերը չէին հասկանում Կաֆկային եւ նրան գնահատեցին միայն հետագայում, այնպես էլ Աղվան Հովսեփյանին եւ նրա ստեղծագործական խմբին կգնահատեն միայն որոշ ժամանակ անց` երդվյալ ատենակալների դատարանում։ Այդ ստեղծագործությունները կգնահատվեն որպես հանճարեղ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 6, 2009 թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. ranger
    Մայիս 6th, 2009 at 15:33 | #1

    hancharex e Nikoli ays stexcagorcutyuny…..
    Satirayi tesankyunic….bayc mievnuyn jamanak chapazanc chisht, dipuk u cavali…..inchpes mer irakanutyuny….

  2. Սուրեն
    Մայիս 6th, 2009 at 16:58 | #2

    Հա-հա-հա: Շատ լավն էր: Շատ:

  3. Մայիս 6th, 2009 at 20:58 | #3

    isk inch e nshanakum ‘W Աղվան’? Aysinqn, ‘W’-n inchi hamar e?

  4. Աշոտ
    Մայիս 7th, 2009 at 00:15 | #4

    Ապրես Նիկոլ ջան,հիանալի հոդված է:

  5. hay
    Մայիս 7th, 2009 at 19:49 | #5

    W ESHI AKANJA NSHANAKUM-)))))))))
    AXVAN@ GLXIN EL DABL V , YANI KRKNAKI ESHA-)))))))))))

  6. Արամազդ
    Մայիս 8th, 2009 at 12:36 | #6

    @nazarian

    Նազարյան ջան, պատճառը շատ պարզ է. W-ն VolksWagen-ի սիմվոլն է, լոգոն, իսկ Աղվան Հովսեփյանին է պատկանում այդ գերմանական մեքենաները Հայաստան ներկրելու ԲԱՑԱՌԻԿ իրավունքը: Ինքդ ես հասկանում, որ նման յուղոտ պատառները պատահական բիզնեսմեններ չեն կարող տնօրինել: Toyota-ն Ռոբիկի տղա Սեդրակն է ներկրում, իսկ օրինակ Mitsubishi-ն՝ Հարկայինի պետը…

  1. No trackbacks yet.