> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՑՑՈՒՆ

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՑՑՈՒՆ

Իսկապես` զարմանալ կարելի է այն ընդհանրությունների վրա, որ ընթացիկ շրջափուլում ցուցաբերում են Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները։ Առաջինները` ետմարտիմեկյան իրադարձությունների մեկնաբանության, իսկ երկրորդները` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Բայց տվյալ դեպքում, ընդհանրություն ասածը ընդամենը մեղմասացություն է, որովհետեւ խոսքը արտահայտությունների, գնահատականների` երբեմն բառացի համընկնման մասին է։ Այսպես` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո բառացիորեն հայտարարեց, թե 1915 թվականի դեպքերը չպետք է քաղաքականացնել, եւ պատմական փաստերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները։ Նկատեցի՞ք զուգահեռը ավազակապետության` ետմարտիմեկյան մեկնաբանությունների հետ։ Սրանք էլ են, չէ՞, ասում, թե քաղբանտարկյալների հարցը, սպանությունների հարցը չպետք է քաղաքականացնել, այդ հարցերը պետք է քննեն իրավաբանները, քաղբանտարկյալների` լինել-չլինելու հարցը պետք է որոշի դատարանը, այսինքն` իրավաբանները։ Եկեք, ասում են` դե` թուրքերը, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծենք, որ կուսումնասիրի փաստերը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հարց կտա իրեն` թուրքերը, ինչ է` չգիտե՞ն, որ ցեղասպանության մասին վկայող փաստերը ուղղակի բյուր ու բազմաթիվ են։ Է, շատ ավելի լավ, որ բազմաթիվ են։ Որքան շատ լինեն այդ փաստերը, այնքան թուրքերի օգուտն է, որովհետեւ սա կնշանակի, որ հանձնաժողովը, դե` հայ եւ թուրք Նիկոյանների, է~, կներեք` պատմաբանների, կարող է գործել հավերժ։ Հանձնաժողովի որոշ անդամներ կարող են Փարաքյարից, է~, կներեք, Դիարբեքիրից, թռչել Մոսկվա` փորձագիտական եզրակացություններ բերելու։ Իսկ փորձագետները, բնականաբար, կասեն, որ հնարավոր չէ պարզել (տասը հազար ներողություն - Ն.Փ.), թե փորձաքննության ենթարկված գանգերի տերերը ցեղասպանությա՞ն արդյունքում են սպանվել, թե՞ կենցաղային միջադեպի։ Սա է թուրքերի նպատակը, եւ այս նպատակին դժվար չէ հասնել, որովհետեւ դեռեւս Լենինն է ասել, որ եթե հարկավոր է որեւէ հարց թաղել ու կոծկել, դրա համար պետք է ընդամենը այդ հարցով զբաղվող հանձնաժողով ստեղծել։ Ահա այսպիսի իրողություն։ Բայց չէ, Էրդողանի ասածը մեր նկատած ընդհանրությունները հիմնավորող միակ փաստը չէ։ Նույն առիթով Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, թե 1915 թվականին տեղի ունեցածի ժամանակ թուրքերը եւս տուժել են, հարյուր հազարավոր թուրք է զոհվել։ Գյուլի լկտիությունը դեռեւս չի հերիքում ասել, թե տեղի ունեցածի համար մեղավոր են երկու կողմերը, բայց եթե մի քիչ էլ շփվի Սերժ Սարգսյանի հետ, դրա համար էլ լկտիությունը կհերիքի։

Սա նույն կոնցեպցիան է, նույն կառուցվածքը, որ սերժանտական իշխանությունները կիրառում են ետմարտիմեկյան դեպքերի համար։ Երկու կողմերն էլ մեղավոր են, ասում են նրանք։ Իսկապես, առաջադիմական կոնցեպցիա, գուցե Հայաստանի իշխանությունները ողջունեի՞ն Գյուլի այս հայտարարությունը։ Չէ՞ որ նա ընդունում է, որ իրենց կողմն էլ է մեղավոր, եւ սա մեկ քայլ առաջ է։ Բայց դե ռեկորդը ապրիլի 22-ի Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների հայտարարությունն է։ Սա էլ նման է ԵԽ-ին Հովիկ Աբրահամյանի հղած նամակին, որտեղ նա գրում էր, թե ՔՕ-ն փոխում ենք, եւ քաղբանտարկյալների հարցը լուծվում է։ Եւ որքան Հավիկ Աբրահամյանի նամակն էր անգրագետ, նույնքան էլ աբսուրդ էր ապրիլի 22-ին թուրքական կողմի հետ նման հայտարարություն ստորագրելու սերժանտների որոշումը։ Բայց տվյալ դեպքում նրանք հայտարարությունը ստորագրել են, որովհետեւ ինչպես արդեն ընդգծել եմ, Սերժ Սարգսյանը այս խաղից դուրս գալու տարբերակ չունի։ Նա արդեն դարձել է մանրադրամ միջազգային մեծ խաղերի մեջ, եւ ինչքան հնարավոր է նրան խուրդելու են, եւ նա հոժարակամ խուրդվելու է, հույս ունենալով եւս մի քանի օրով երկարացնելով իր անփառունակ եւ արյունոտ իշխանավարումը։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Marcos agha
    Ապրիլ 30th, 2009 at 08:25 | #1

    Նիկոլը ճիշտ է վերջացնում: Ապրիլի 22-ի գիշերվա համատեղ հայտարարությունը նույն Մուկի նամակի պես բան է: Բլեֆ: Սերժանտականները միշտ միայն խոստանում են, սակայն իրական քայլեր չեն անում: Պարզապես ժամանակ են շահում: Իսկ մեզ համար ժամանակն է հասկանալ այդ խաղը եվ վերջ դնել դրան: ԴԵՊԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ:

  2. AG
    Ապրիլ 30th, 2009 at 08:28 | #2

    Apres Nikol jan. Shat dipuk yev chshmartaci artahaytel es irakanutyun@. Yes nuynpes ays yezrakacutyyan em yekel mi qani amis araj. Cavum em, bayc yete zugaherner tanenq 20rd dari skzmin teghi unecac iradarcutyunneri het, vori hetevanqov Hayastan@ zrkvec yur taracqneri 90 tokosic, aa ktesnenq vor patmutyun@ krknvum e yev ays krknoghutyun@ chi linelu “gitutyan mayr@” ayl skizb e dnelu “vochnchacman hor”. Darer sharunak shater@ cankacan hay azg@ bnajnjel,chkaroghacan. Isk angragetneri u trqacac takanqneri inch vor mi xumb 10 tarva mej skizb drec spitak jardi. yete ayspes sharunakvi hay azg@ vorpes azg kgrancvi “karmr” grqum, yev Hayastanic kmna miayn anun@ ARANC JOGHOVRDI YEV TARACQNERI. Mi mas@ ksprvi ashxarov mek (aysinqn arden 10 tarie intensiv sprvum e) myus mas@ kdarna harevan petutyunneric meki struk@……. Asum em irates linelov voch te cankanalov. Hay joghovurd zartnir, shurjt nayir u tes vor qez mas ar mas vacharum e qo isk petutyan xuligan yev angraget ghekavarutyun@, vor@ hark el chi hamarum gone patmutyun kardal yev gone teghyak linel yur ghekavarac azgi patmutyan@.
    VOGHBAM @Z QEZ HAY JOGHOVURD, ZI TAGAVORT MANUK E ……….
    ZARTNIR HAY JOGHOVURD, QO PRKUTYUN@ QO MIASNAKAN UJI MEJ E

  3. Armen M.
    Ապրիլ 30th, 2009 at 21:07 | #3

    sranc mi asogh chi eghel ?? vor 20 rd daraskzbin hayeri het teghi uneca&@ vorpes himq &nvel-arajacel e Genosid bar@…Ayd bar@ artasanoghner@ (iharke haskacoghner@)arajin@ hishum en hayerin—isk sranq handznajoghov en kazmum..el amot@ inchn e???

  4. Garik
    Մայիս 1st, 2009 at 07:36 | #4

    Tankagin Nikol,
    shat chshgrit analys er, es kasei matematikoren correct, apres!!!
    menq akanates enq te inchpes canr hivandin amen rope du pordzum es prkel, amen depqum patmutyun@ ev zhoxovurd@ arzhani kgnahati qo JANQER@.

  5. KAROYAN
    Մայիս 2nd, 2009 at 00:20 | #5

    HARGELI NIKOL INCH KASEK GENERAL ARTUR AGABEKYANI CANKUTYAN IR ZBAXEZRATZ PASHTONITZ ERANAL IR KAILER ?
    INCHIE INK HARNUM DASHNAKCUTYAN PATKANELUTZYUN?
    AMBOXDJ PETUTYUN GITI VOR ZENKI BIZNES HAIASTANUM PATKANUME ENTZ IREN HANUTNER BATZVATZEN NUYUNISK KARABAXUM VORZORTAKAN-XANUTNER EREVANUM? CHEK KARTZUM VOR IREN DRELEN EN PASTI ARACH TE KO BIZNES TE KO DASHNAKTZUTYAN METCH NERDRVEL ISHXANUTYAN KOXMITZ?

  1. No trackbacks yet.