> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

«Մեր հին ընկերը»Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հազիվ են իրենց զսպում` կոալիցիայից դուրս գալու մասին ՀՅ Դաշնակցության որոշումը չողջունելու համար։ Մի անգամ արդեն նման էմոցիոնալ պոռթկումը գործը փչացրել է։ Դա տեղի ունեցավ ընդամենը վերջերս, երբ ՀՀԿ ներկայացուցիչները Աժ ամբիոնից, մեկը մյուսի հետեւից սկսեցին ողջունել Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի հետ դաշինք չկազմելու մասին «Ժառանգության» որոշումը։ Սա ավելի բորբոքեց «Ժառանգության»` տարակուսանքի առաջ կանգնած շարքերին, եւ ՀՀԿ-ի մտածումները չիրականացան։ Եւ հիմա, ըստ ամենայնի, ամենայն վերից եկած հրահանգի համաձայն, հանրապետականները զսպվածություն են ցուցաբերում։ Իսկ տեղի ունեցածը միանգամայն մտնում է նախընտրական տրամաբանության մեջ։ ՀՅ Դաշնակցությունը ընդդիմադիր դարձավ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, 2008-ի նախագահական ընտրություններից առաջ։ Բնականաբար` նույնը տեղի պիտի ունենար նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների շեմին։ Իսկ առիթ միշտ էլ կգտնվի. իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին։ Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ իշխանությունների կողմից Երեւանի կենտրոնում ՀՀ տասը քաղաքացիների սպանությունը Դաշնակցությանը չդրդեց դուրս գալ կոալիցիայից։ Ընդհակառակը, ՀՅԴ-ն որոշեց կրկնակոալիցիա կազմել Սերժ Սարգսյանի հետ։ Ավելին, Դաշնակցությունը մարտիմեկյան սպանությունները ակտիվ արդարացնողի դերում է հանդես գալիս մինչեւ օրս։ Բայց ահա, Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մեկնարկին կրկին անցնում են հին, ծանոթ ձեռագրին։ Եւ պետք չէ մտատանջությունների գիրկն ընկնել` գլխի ընկնելու համար, թե, ասենք, եթե Երեւանի ավագանու ընտրությունների առաջին փուլում քաղաքապետ չընտրվի, եւ ավագանու նիստի ժամանակ առաջադրված լինեն ՀՀԿ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները` ում օգտին կքվեարկի Դաշնակցությունը։ Հենց այս հնարավոր իրավիճակին են պատրաստվում հանրապետականները, որոնք ընդամենը մեկ շաբաթ առաջ կանխատեսում էին, որ ՀՅ Դաշնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում, հնարավոր է` չհաղթահարի յոթ տոկոսանոց արգելքը։ Ու հիմա նրանք գործուղվում են ընդդիմադիր դաշտ` նախընտրական հերթական խառնակությունը իրագործելու։ Բայց ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, ապահովագրել է իրեն` չլինի՞ թե այս իրավիճակում կոալիցիոն տարաձայնությունները սխալ ընկալվեն ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանի կողմից։

Ահա, վերջին ամիսներին Սերժ Սարգսյանի աշխատակազմը ավարտին է հասցրել ԲՀԿ-ական գրեթե բոլոր պատգամավորների «հավատափոխության» գործընթացը, եւ առնվազն խորհրդարանում ԲՀԿ խմբակցությունը դե ֆակտո վերածվել է ՀՀԿ-ի դուստր ձեռնարկության` փաստ, որը ակնհայտ կդառնա միայն այն պարագայում, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Իսկ Դաշնակցության ընթացիկ բաժանման նպատակներից մեկը իշխանության համար այնքան բաղձալի երրորդ բեւեռի ստեղծումն է` նպատակ, որ չի հաջողվում իրագործել արդեն բավականին երկար ժամանակ, եւ որը ստրատեգիական նպատակ ունի իշխանության համար։ Եւ ահա, Դաշնակցությունը ընթացիկ շրջանում փորձելու է նախ «Ժառանգությանը» տեղավորել սեփական ուղեծրում, ապա` «Նոր ժամանակներին», եւ փորձելու է այս հիմքով ստեղծել երրորդ բեւեռը։ Սա ուղղակի մի ակնհայտ կոմբինացիա է, որ փորձ է արվում թաքցնել հայ-թուրքական աղմուկի տակ։ Այլ խնդիր է, թե որքանով կստացվի այս կոմբինացիան։ Բայց մեծ հաշվով` ՀՅ Դաշնակցության հետ տեղի ունեցողը ոչնչով չի տարբերվում «Օրինաց երկրի» հետ տեղի ունեցածից։ 2006-ին Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կոալիցիայից հեռանում էր սաստիկ սկզբունքային տարաձայնությունների պատճառով, «Օրինաց երկիրը» սաստիկ դեմ էր թալանին, ինչպես Դաշնակցությունն է հիմա սաստիկ կատաղած հայ-թուրքական հայտարարությունից։ Բայց ինչպես ժամանակին այդ թալանին մասնակցել էր «Օրինաց երկիրը», հիմա էլ հայ-թուրքական մերձեցմանը մասնակցել է Դաշնակցությունը։ Եւ այս հերթական ընդդիմադիրացման վերջն էլ նույնն է լինելու, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը, թեկուզ սեփական սխալների վրա, ի վերջո սովորել է կարծես։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

29.04.2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Աշոտ
    Ապրիլ 29th, 2009 at 02:46 | #1

    Նիկոլ ջան, տա աստված, որ մեր ժողովուրդը իրականում գոնե հիմա հասկանա, որ ՀԱԿ-ից բացի բոլորը շառլատաններ են եւ քաղաքապետի գալիք ընտրություններին մոտենա շատ լուրջ ու որպես օրենքի գերակայության պահանջատեր:

  2. Armen
    Ապրիլ 29th, 2009 at 05:34 | #2

    Hetaqrqir a gorcararneri masy, xorhrdaranum unen gorcarar patgamavorner,lqelu en frakcian? Ete lqecin apa lav e bemadrvac a la orinac erkir, ete chlqecin, apa erexayin el parz a te inch combination a, amenakarevorneric meky Grand Candy-i patgamavorni depqn a!!!

  3. Marcos agha
    Ապրիլ 29th, 2009 at 09:08 | #3

    Իսկ ի?նչ է անելու հիմա Տեր_Պետրոսյանը: Որևէ մեկը կարող է դրան պաատսխան տալ: Սցենարը քաղաքապետական ընտրությունների գրված է և, վացոք, կեղծիքների և բռնությունների մեքենան չի կոտրվելու, դա ակնհայտ է, ավելի քան երբևէ: Պատրաստվո”ւմ է նա և Շարժումը հունիսի 1-ին փողոց դուրս գալ և մեկ հարվածով տապալել այս չափազանց թույլ իշխանությանը, որը, արտաքին աշխարհից ձեռք է բերել ընդդիմությանը ջարդելու սանկցիա: Եթե դուրս չբերի, ապա Շարժումը պարզապես վերջացած է, քանի որ այլևս այս վիճակը տանել հնարավոր չէ, իսկ երբ մարդիկ չեն տեսնում փոփոխություններ, նրանք պարզապես հեռանում են և հեռանալու են արդեն Հայաստանից: Այսպիսի Շարժում գուցե էլի մի 20 տարի հետո լինի, երբ Հայաստանում նախագահելու է, ասենք, փեսա Միշիկը կամ Մուկը իր լակտոներով: Կամ էլ պետք է իսկապես հեղափոխություն անել:

  4. Սուրեն
    Ապրիլ 29th, 2009 at 13:17 | #4

    Ինչ ուզում են մոգոնեն, միևնույն է 1-2 տոկոսից ավել չեն շահի այսպիսի խաղեր տալով: Էդ 1-2 տոկոսը այսպես թե այնպես վերջում նկարվելու էր: Իսկ հիմա հիմնական միտքը, որ այս ամենից ծագում է այն է, որ կոալիցիան քայքայվեց:

  5. Marcos agha
    Ապրիլ 29th, 2009 at 15:25 | #5

    Eh, vor qayqayvec, inch? OEK-n eldurs ekav 2006-in, sakayn dranic vch mi ban ishxanutyan mej chpoxvec, chisht e Nikoly. Xndiry ishxanutyunn e, vor chorov amen inch anum e, isk zhamanaky gnum e, Ter-Petrosyanin chi hajoxvum inch-vor hnar gtnel sranc dimakayelu hamar. Congressi ed bolor haytararutyunnery yndmaeny evs qarozchakan hnarq en, vor dzayn barbaro hanapatai ee. Teev voh mekin mexadrel el chi lini: ete zhoghovurdy, yntroxnery hognel en u aylevs payqarel chen uzum, kam el hiacac chen Ter_peyrosyanov, ho nranc datoi ches ta: Ed kexcoxnerin kareli e dati tal, isk antarberberin? ICavoq, nranq aysor mecamasnutyun en.

  6. Սուրեն
    Ապրիլ 30th, 2009 at 14:16 | #6

    @Marcos agha

    Ես չեմ ասում, որ կոալիցիան քայքայվեց /ես դրան չեմ հավատում/, ես ասում եմ, որ եթե նրանք այս քայլով ուզում են ինչ-որ մի ընտրազանգվածի վրա ընդդիմադիրի տպավորություն թողնեին, ապա ավելի շուտ այն տպավորթւթյունն են թողնում, որ այս իշխանական բուրգը կենսունակ չէ, և արդեն նույնիսկ կոալիցիայից կուսակցություն է դուրս գալիս: Ինչպես և զգուշացնում էր Տեր-Պետրոսյանը: Այսինքն իրանց PR-ը հենց իրենց դեմ կարող է աշխատել:
    Իսկ ես դաշնակներին, բնականաբար, չեմ վստահում:

    Ինչ վերաբերվում է դրան, թե ինչ կլինի հունիսի 1-ին, ապա այս մեկ ամսվա ընթացքում դեռ շատ բան կկատարվի: Հունիսի 1-ին այս իշխանությունները էլ ավելի թույլ են լինելու, քան հիմա են: Նրանց ռեսուրսները սպառվում են: Փող են ծախսում` օգուտ չի տալիս, մարդ են ծեծում` ավելի են բորբոքում պայքարի ելած մարդկանց…

    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  7. Эштия
    Մայիս 3rd, 2009 at 01:56 | #7

    խմենք բոլոր բոզերի կենացը…

  8. Համլետ
    Մայիս 3rd, 2009 at 14:17 | #8

    Ես էլ չեմ հավատում կոալիցիայի քայքայմանը:
    Դաշնակցությունը՝ այդ քաղաքական պոռնկակույտը,ինչպես միշտ աշխատել,աշխատում և աշխատելու է ի վնաս Հայաստանի ու համայն հայության:
    Ու շատ ճիշտ էր ժամանակին ԼՏՊ-ի վարած քաղաքականությունը այդ տեռորիստ պուտանկաների նկատմամբ:
    Պետք չէ հավատալ իրեն լիովին վարքաբեկած մաուզերիստ թափթպուկներին:

  9. AG
    Մայիս 10th, 2009 at 19:18 | #9

    BAREKAMNER HARK CHE TANJVEL. AYS AHRCI PATASXAN@ MER PATMUTYAN EJERUM SEV@ SPITAKI VRA GRVAC E. HETADARC HAYACQ GCEQ 20RD DARI HAYOC PATMUTYAN EJERIN YEV KTESNEQ , TE OV VACHAREC HAYASTAN@ TURQERIN. GHARSI PAYMANAGIR@ UM JANQEROV KNQVEC. DASHNAKNER@ YEGHEL EN U KLINEN HAY AZGI AMENAMEC DAVACHANNER@.

  1. No trackbacks yet.