> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SHIELD-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SHIELD-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Shield-ից

rembrandt-the-return-of-the-prodigal-sonVoxjuynners hargeli Nikol. Verlucelov verjin iradarcutunner inc mot tpavorutun e stexcvum vor iravichaki ter HH-um voch te @ndimutunn e kam SS-n ayl bolorovin urish mardik. Mez misht tvacel e vor Hayastan@ Rusastani azdecutyan tak e ev ayn inch partadrvum e ayntexic orenq e, bayc verjin iradarcutyunner ayl ban en hushum. Orinak mi shat karevor harc qaxbantarkyalneri xndir@. EM-karuycner@ Fransiayi (vori naxagah@ arajinneric er shnorhavorel SS) glxavorutyamb ameninch anum en nranc banterum aveli erkar pahelu hamar ogtagorcelov nerqin hakasutunner@ inchpes naev Rusastani canr tntesakan vichak@. Aveli konkret .

1. Nranq partadrum en @ndunel Sahmanadrakan datarani vchir@

2. Cucaberum en qaxaqakan iravakan ajakcutyun brnapetakan rezhimin chunenalov uxxaki finansakan kaxvacutun Hayastanic.

Sa aravel qan tarorinak e erb Sarkozii karavarutyan uxxaki hramanov (im karciqov) EM barcrastichan pashtonyanerin cucum e trvum amen kerp kockel inchpes naev iravakan sxemaner arajarkel gorcox rezhimin takic durs galu hamar. Akama hishum em Kilikiayi txrahrchak patmutun erb parzvec vor fransiakan naver chen karox barcranal mer lerner@. Tntesapes u qaxaqakanapes zargacac evropan ir kextot xax@ tanum e bard sxemanerov, voronc verlucutun nuynpisi anshnorhakal gorc e. Mek-mek tshnamin (tekuz nerka chekistakan Rusastan@) hnaravor e aveli naxntreli gorcnker e, vorovhetev aveli haskanali u parz e, qan EM. Hamenayn deps Rusastan@ aynqan qaxaqakan u tntesakan hzorutyan ter chi vor aynpes zroyacni mer erkir inch@ anum e qaxaqakirt evropan. Hay zhoxovurd aranc miasnakanutyan aynpisi xaxeri mej e nerqashvac mnalu, vor chi el haskanalu te ays angam ov iran harvacec, i tarberutun naxord angamneri! Haskanum em vor ays harc@ petq e uxxvac liner HH artgocnaxararin kam LTP-in, bayc inc hetaqrqir en qo patkeracumner ays harceri shurj.

Նիկոլի պատասխանը – Սիրելի բարեկամ, ձեր դիտարկումները՝ կապված արտաքին ազդեցությունների հետ, անհիմն համարել չի կարելի: Եւ այս թեման շատ է քննարկվել: Բայց կարծում եմ, որ մենք հարցը պետք է դիտարկենք ոչ թե Ֆրանսիայի կամ Ռուսաստանի, կամ որեւէ այլ երկրի, այլ սեփական վիճակի վերլուծությամբ: Շատ է ասվել, որ ոչ լեգիտիմ, ապօրինի իշխանությունը խոցելի է արտաքին, օտարերկրյա մանիպուլյացիաների համար, եւ Սերժական իշխանությունը այսօր բացահայտորեն տրվում է նման մանիպուլյացիաների. հայ-թուրքական խայտառակ «մեղրամիսը» դրա վառ ապացույցն է: Հայաստանին օգտագործեցին ու դեն շպրտեցին, եւ հիմա ՀՀ-ն դե ֆակտո դուրս է մնացել հայ-թուրքական բանակցային գործընթացից: Թուրքիայի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան, այստեղ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի, Ադրբեջանի փոխարտգործնախարարի հետ, ու չի հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի հետ: Հասկանու՞մ եք, սա ինչ է նշանակում: Այս ամենը ընդամենը կեղծված, աննախադեպ կեղծված ընտրությունների արձագանքն է: Շատերը սակայն, խորությամբ չեմ պատկերացնում, թե ինչ կապ կարող է լինել ոչ լեգիտիմության, եւ արտաքին խոցելիության միջեւ: Այսինքն, մեր շատ հայրենակիցների համար բնականորեն, այնքան էլ շոշափելի չեն «լեգիտիմություն», «ոչ լեգիտիմություն», «միջազգային հեղինակության անկում», «արտաքին խոցելիություն» հասկացությունները: Որպեսզի սա ավելի պատկերավոր նկարագրվի, առաջարկում եմ հարցը դիտարկել ընտանիքի օրինակով: Պատկերացրեք որեւէ ընտանիքի որեւէ անդամ, որ չի վայելում սեփական ընտանիքի անդամների սերն ու աջակցությունը, մերժված է նրանց կողմից: Եւ ահա, պատկերացրեք, թե որքան խոցելի է այս մարդը ուրիշների կողմից օգտագործվելու, մանիպուլյացիաների ենթարկվելու, ուրիշների քմահաճույքներին ծառայելու համար: Ընտանիքի այսպիսի որդին շատ արագ կհայտնվի հարբեցողների, թմրամոլների, համ հանցավոր խմբավորումների ուշադրության կենտրոնում, ու կներքաշվի նրանց պլանների մեջ: Եւ եթե չհեռանա, սեփական ընտանիքում իր դիրքը հաստատելու համար գուցե թե հարբեցողների խմբերի ուղեկցությամբ նվաճի սեփական տունը` այնտեղ գինարբուքներ սարքելով` ի հեճուկս սեփական ընտանիքի անդամների: Նա կսկսի արհամարհել իր ընտանիքի անդամներին, դուրս գալ նրանց վերահսկողությունից, իրեն օտար միջավայրերը կհամարի իր միակ ապաստան` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս իրավիճակը, իհարկե, ոչ ճշգրտորեն, արտահայտվում է նաեւ քաղաքականության մեջ: Եւ ընտանիքի մերժված անդամի համար գերնպատակ է դառնում իր իսկ ընտանիքին ապացուցել, որ նրանք թերագնահատում են իրեն, որ նրանք չեն հասկանում, թե ինչպիսի մեծության հետ գործ ունեն: Ասենք, մերժված որդին հայտնվելով հանցավոր մի շայկայի կազմում` մի օր կխնդրի իր նոր բոսի ջիփը, ու այդ ջիփով կգա իրենց բակ, ցույց տալու իր ընտանիքի անդամներին, որ ինքը ահա այսպիսի «կռուտոյ» շրջապատ ունի, որ ուրիշներն իրեն այնքան բարձր են գնահատում, որ անգամ ջիփ են նվիրել, իսկ իր իբր հարազատները չեն գնահատում իրեն, որովհետեւ չար են եւ անհանդուրժող: Հաջորդ փուլում, արդեն, մերժված որդին կսկսի հնարավորինս ցավացնել, վրեժ լուծել իր ընտանիքի անդամներից: Այս սցենարը հասկանալի եւ ծանոթ է շատերին, դրա հետեւանքները նույնպես: Բայց պատկերացրեք` նույնը տեղի է ունենում աշխարհաքաղաքականության մեջ. Սերժ Սարգսյանը ասում է հայաստանցիներին. տեսեք, դուք ինձ մերժեցիք, բայց ահա Մասիվցի Ապերը, տվյալ դեպքում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինձ հետ ախպերություն է անում: Մենք հո գիտենք, թե այդ ախպերության տակ ինչ է թաքնված, մենք հո գիտենք, որ Մասիվցի Ապերին մեր անառակ զավակը հարկավոր է իր գործերում օգտագործելու համար: Ահա նույն տրամաբանությամբ էլ` Երրորդ մասի Աբդուլը` իմա` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Չոռնի Օնիկը` տվյալ դեպքում Բարաք Օբաման եւ այսպես շարունակ: Բայց խնդիրը, էլի եմ ասում ոչ թե արտաքին, այլ մեր ներքին հարաբերությունների մեջ է: Ի վերջո, եթե մենք, կամ մեր ընտանիքի որեւէ անդամ փողոց է դուրս գալիս բոմժի տեսքով, մենք իրավունք չունենք մեր հարեւաններից պահանջել, որ նրան վերաբերվեն ինչպես իշխանի: Սրանում է ողջ խնդիրը: Եւ ուրեմն` նույնիսկ մեր երկրի արտաքին քաղաքական խնդիրները մեզնից պահանջում են ներքին լուծում: Քավ լիցի, այս ամենը չի նշանակում, թե օրինական, լեգիտիմ իշխանությունը Հայաստանը դարձնելու է Շվեյցարիա: Բայց առանց լեգիտիմ, օրինական իշխանության մենք ժամանակակից աշխարհում չունենք որեւէ շանս, չունենք որեւէ շանս: Եւ այս ընթացքը փոխելը ընդդիմության քմահաճույքը չէ, այլ Հայաստանի կենսական շահերի սպասարկման հարց: Շնորհակալություն եւ լավագույն մաղթանքներս: Հույս ունեմ իմ պատասխանը ձեզ բավարարեց:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.