> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Հակոբից
Բարև Ձեզ Հարգարժան Նիկոլ Փաշինյան. Վերջին 10 օրվա ընթացքում գրում եմ երկրորդ նամակս, քաղաքապետի ընտրության վերաբերյալ: Նախապես ասեմ որ ես և դուք կարճ ժամանակով զրուցել ենք միասին Էրեբունի հիվանդանոցում ձեր աղջնակի ծննդյան օրը: Եվ այսպես … Իմ մտորումները` Նիկոլ ջան մեր հասարակության մեծ մասը գտնվում է հիվանդ վիճակում:Մեծամասնությունը չի կողմնորոշվում իր ապագայի համար, որովհետև այս երկար տարիների հոգու ճգնաժամը բերել է հուսահատության միջին և մի քիչ բարձր օղակին: Որպես ծանոթ մարդ ինչպես անցյալ անգամ . Ձեզ խնդրում եմ հաճախակի գրեք թերթերում որովհետև չկա հեռուստաեթեր: Հանդես եկեք ընտրողի ոգին բարձրացնող հոդվածներով: Հավատացեք դա շատ կօգնի ապագա ընտրությունների ժամանակ:Քանի որ մենք ունենք բարոյազուրկ հասարակություն որը այդպիսին չի եղել նրան այդպիսին դարձրել են այնպես ինչպես դարձնում են միանգամայն առողջ մարդուն հոգեկան հիվանդ հանձինս Շանթ Հարությունյանի: Եվ այս պայմաններում մարդկանց այն խումբը որը բավական ինտելեկտուալ է ունի հնարավորություններ փորձում է լքել երկիրը այլևս ետ չնայելով և թքած ունենալով թէ ինչ կլինի: Ես ինձ իրավունք եմ վերապահում գրել այս տողերը , քանի որ 10 տարի է ես իմ շրջապատում մի անգամ չէ որ ասել եմ մեր այսինքն Հայաստանի ախոռը կարող է մաքրել մի մարդ ` դա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Իսկ շատերը կարդալով իմ նամակը կարող են հարցնել ինչու? Կյանքը ցույց տվեց որ մեծամասնությունը քաղաքական ֆրոնտում ԾԱԽՎԱԾ մարդիկ են: ԵՎ ես համոզված եմ Ս.Ս-ը այս քաղաքապետի ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Էնվեր փաշային դեմ չէին ոչ Հանրապետականը ոչ ԲՀԿ-ն ոչ էլ “ազգի պարծանք” եվ ազգի ՄԵԾ Ողբերգության հիմնական մեղավոր Դաշնակցությունը: Նիկոլ ջան եկել է Ինֆորմացիոն Պատերազմի ժամանակը: Պետք է ցանկացած հայ մարդ հասկանա որ պոռնկություն անելը և սեփական ձայնը 5000-10000 դրամով վաճառելը դա միևնույն բանն է: Ի դեպ ասեմ մարմնավաճառները վաճառում են իրենց մարմինը այլ ոչ թէ հոգին: Սրանից հետևություն սեփական ձայնը վաճառող մարդը կարող է վաճառել `իր կնոջը իր երեխաներին էլ չեմ ասում Երկիրը: Մեր հարկատուներիս շնորհիվ են աշխատավարձ ստանում կառավարության բոլոր անդամները եվ մեր տված հարկերով փորձում են կաշառել մեզ իսկ: Սկսվել է ԻՊ-ը և պետք է մարդկանց աչքերը լայնորեն բացել Նիկոլ: Եվ դու պետք է դա անես: Իսկ ինձ պես մարդիկ միշտ պատրաստ են օգնել: Հարգանքներով Հակոբ:

P,S Խնդրում եմ չանտեսել, մտածեք,,,,

Նիկոլի պատասխանը – Սիրելի Հակոբ, ձեր գրածները չեմ անտեսում, եւ անընդհատ էլ մտածում եմ ձեր ասածների շուրջ: Ձեր նշած պրոբլեմների լուծմանը պետք է բոլորս լծվենք, եւ եթե մեզնից յուրաքանչյուրը մեկ քաղաքացու ետ համոզի ընտրակաշառք վերցնելուց եւ ըստ այդմ քվեարկելուց, դա անշուշտ մեծ օգուտ կբերի: Իհարկե, համաձայն եմ, որ այս գործում ԶԼՄ-ները պետք է շատ լուրջ դերակատարում ունենան, եւ ինձնից կախվածը կանեմ, որ այդ դերակատարումը հնարավորինս լավ իրականացվի: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ այս իմաստով մեր հանրության մեջ շատ լուրջ տեղեշարժեր են արձանագրվել: Մեր հանրությանը հասունացումը, իմ կարծիքով, ընթացքի մեջ է: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Armen M.
    Ապրիլ 25th, 2009 at 23:55 | #1

    markanc petq e hascnel,vor pogh vercnelov irenq darnum en patand tvoghi dzerqum,bacatrem–pogh tvogh@ giti te inchpes en verabervum pogh vercnoghnerin (hanrutyun@)Vercnelu pahic sksa& na karogh e sparnal bacahaytmamb 1,karogh e tghayid ir isk shrdjapatum sastel,kotrel,2,karogh e cankutyun haytnel aghdjkad kam knojd nkatmamb…togh hamematen “ogutn” u hnaravor hetevanqner@

  2. Armen
    Ապրիլ 28th, 2009 at 00:37 | #2

    OK, վերցնում են թող վերցնեն, բայց 5000 դրամ չէ… գոնե մի 24000 ԱՄՆ դոլար պիտի վերցնեն որ մի 5 տարի առանց աշխատելու ապրեն… 5 տարով են ընտրում չէ՞… գինը դա է

  1. No trackbacks yet.