ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Tigran
Հարգելի Նիկոլ, Նախորդ նամակ-պատմվածքի մեջ նշել էի, որ ՌՔ-ի մասին ազերի քաղաքագետ Էլդար Նամազովն ևս մի հետաքրքիր պատմություն պատմեց: Այս մեկը բավականին կարճ է: Երբ որ ՌՔ-ն “Կառշոլկի փաբրիկի” պարտկոմ էր աշխատում, նա գտնվում էր Ադրբեջանի կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի երկրորդ քարտուղարի ենթակայության ներքո: Երկրորդ քարտուղար միշտ նշանակվում էր ազերի: Պարզվում է այդ մարդը /անունը չգիտեմ/ 2001 թվականի դրությամբ դեռ ողջ էր և հասցրել էր գիրք գրել ՌՔ-ի մասին, այն անվանելով “Мой друг Робик” : Գրքի մեջ նա մանրամասն նկարագրել է ՌՔ-ի քծնանքի ունակության ողջ սպեկտրը, բայց հատկապես ընդգծել էր գորբաչովյան խմիչքի արգելման քաղաքականության ժամանակ օղի հայթայթելու, ինչպես նաև իրեն` ազերիին, աղջիկներ մատակարարելու նրա ունակությունները / այստեղ հետաքրքիր է նաև, թե միայն ազերիի համար էին այդ աղջիկները, թե` ոչ/: Ցավոք այդ գրքի օրինակը Նամազովն իր հետ չուներ, չկարողացա այն գտնել նաև ինտերնետում, բայց չեմ կարծում, որ այդ գրքի հայտնաբերելը շատ բարդ խնդիր է: Համոզված եմ, որ դեռ շատ անակնկալներ այն կմատուցի հայ ընթերցողին:
Նիկոլի պատասխանը – Սիրելի Տիգրան, կարծում եմ առանց Նամազովի էլ մենք տվյալ անձնավորության մասին ունենք ամբողջական եւ հիմնավորված կարծիք: Չեմ կարծում, թե այդօրինակ պատմությունները որեւէ բան կավելացնեն Քոչարյանի մասին մեր ունեցած պատկերացումներին: Լավ եղիր, եւ գործերին հաջողություն:













