ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄԼԵՏԻ ՀԱՐՑԻՆ
Ապրիլ 23, 2009
Համլետ
Հարգելի Նիկոլ, ինչու՞ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում չկա Արամ Զավենի Սարգսյանը:
Կներես, բայց ինձ հասանելի աղբյուրներից (Հայաստանում չեմ) ճշտել չհաջողվեց:
Նիկոլի պատասխանը – Սիրելի Համլետ. Արամ Զ. Սարգսյանը պարզապես Երեւանում մշտական բնակության հաշվառում չունի: Նա բնակվում է Արարատի մարզի Արարատ գյուղում: Իսկ օրենքով Երեւանի ավագանու անդամի թեկնածու կարող են լինել միայն Երեւանի բնակիչները: Արամ Սարգսյանը, իհարկե, Երեւանի բնակիչ է, բայց միայն դե ֆակտո: Դե յուրե` ցավոք սրտի, ոչ: Շնորհակալություն:













