> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՑԻՆ

Barev dzez Nikol ,
Indz hetaqrqrum e mi harc , ay duq asum eq vor mer npatakn e joxovrdin veradarcnel ishxanutyun@ ev aynpes anel vor ete erkri xekavarner@ vat@ linen joxovurd@ hnaravorutyun kunena poxel nranc @ntrutyunneri mijocov , bayc indz hetaqrqrum e es inchpes petq e hamozvac linem vor asenq Levon Ter-Petrossian@ darna naxagah ev dzer aselov lini ” vat ” naxagah es hnaravorutyun kunenam iracnel im iravunq@ ev poxel nran ete nuyn 1996 tvakanin nuyn LTP-n ev nra tim@ tuyl chtvec joxovrdin iracnel ir sahmanadrakan iravunq@ . Indz tvum e sa ayn harcn e vor huzum e ayn @ntrazangvacin ovqer iharke hognel en ays apashnor ishxanutyunneric , sakayn vstahutyan pakas el en zgum LTP-i ev nra timi nkatmamb. Naxapes Shnorhakalutyun.

Նիկոլի պատասխանը – Հարգելի բարեկամ. իշխանությունը փոխելու ժողովրդի իրավունքի երաշխավոր կարող է լինել միայն քաղաքացին: Բայց ես քաղաքացի ասելով նկատի չունեմ ուղղակի ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող մեկին, այլ քաղաքացու այն տեսակը, որ թրծվում է մեր այս ընթացիկ պայքարում: Մեր ընթացիկ պայքարի իմաստը հենց դա է, եւ մեր խնդիրը ոճ միայն կամ ոչ այնքան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելն է, այլ ժողովրդի համար իշխանություն փոխելու իրավունքի վերանվաճումը: Եւ չնայած պայքարի մասսայականությունը, նրա թափը պայմանավորված է Տեր-Պետրոսյանի գործոնի հետ, այս պայքարը նրա անձնական պայքարը չէ, այլ իր իրավունքի համար պայքարող քաղաքացու: Եթե վաղը այդ նույն խնդիրը առաջանա նաեւ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք այդ նույն քաղաքացին իր համար մի լիդեր է ստեղծելու, ու նրա առաջնորդությամբ պայքարելու է հանուն իրավունքի, հանուն իրավունքի` եկեք սա արձանագրենք, եւ ոչ թե հանուն ինչ-որ անձի իշխանության: Եւ այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ Հայաստանի նոր իշխանության առաքելությունը կատարված չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ իշխանությունը ընտրություններում չի պարտվել ու իրեն պարտված չի ճանաչել: Եթե նոր իշխանությունը երկրի տնտեսությունը ոտքի հանի, զարգացնի, մարդկանց սոցիալական վիճակը բարելավի` դեռեւս իրագործած չի լինի իր մեծագույն առաքելությունը: Ի վերջո երկրի փլուզված տնտեսությունը Հիտլերն էլ է վերականգնել եւ հզորացրել: Եթե այդ նոր իշխանությունը արտաքին քաղաքականության մեջ նվաճումներ ունենա, էլի իր առաքելությունը կատարած չի լինի: Եթե սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական, հակակոռուպցիոն պայքարում հաջողություններ ձեռք բերի, էլի այդ իշխանությունը իր թիվ մեկ առաքելությունը կատարած չի լինի: Այդ իշխանությունը իր առաքելությունը կատարած կլինի, երբ որեւէ մակարդակի ընտրություններում պարտվելու պարագայում ճանաչի իր պարտությունը, եւ իշխանությունը ընտրական եղանակով զիջի քաղաքական հակառակորդին: Ահա սա է նոր իշխանության մեծագույն առաքելությունը: Բայց որպեսզի որեւէ իշխանություն այնուամենայնիվ ժողովրդի վստահությամբ իշխանության գալով չտրվի կեղծելու գայթակղությանը, քաղաքացին, ժողովուրդը իր ողջ հոգեբանությամբ, իր կեցվածքով պետք է նրան հասկացնի, որ չի հանդուրժի նման գործելակերպը, եւ կսրբի կտանի ցանկացած անօրեն իշխանության: Եւ հիմա մեր պայքարը, մեր շարժումը հենց այսպիսի քաղաքացու ձեւավորման երկունք է, եւ այս ընթացքում համոզված եմ` հազարավոր այսպիսի քաղաքացիներ են ծնվել: Ու թող անհամեստություն չհնչի, ես ինձ համարում եմ հենց այսպիսի քաղաքացի, ու ձեզ կոչ եմ անում դաշինք կնքել` պայքարել ամենայն կեղծիքի դեմ, անկախ նրանից թե ով է կեղծիքի հեղինակը: Բայց ասեմ նաեւ հետեւյալը` խորապես հավատացած եմ, որ Տեր-Պետրոսյանի նոր իշխանության պայմաններում անհնար են լինելու ընտրակեղծիքները, կամ այսպես ասեմ` չեն լինելու կեղծված ընտրություններ, որովհետեւ Տեր-Պետրոսյանը կարծում եմ ապացուցել է, որ տարված չէ իշխանության մոլուցքով եւ խնդիր ունի նոր պաշտոնավարության ընթացքում լուծել նաեւ այն հարցերը, որ չհասցրեց լուծել առաջին պաշտոնավարության ընթացքում, եւ այդ խնդիրների շարքում առաջնայիններից մեկը հենց երաշխավորվածմ անսասան ժողովրդավարական-օրինական ընտրական համակարգի հաստատումն է: Ես որպես Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ ինձ իրավունք եմ վերապահում երաշխավորել, որ Տեր-Պետրոսյանի նոր նախագահության շրջանում բոլոր ընտրությունների արդյունքները արտացոլելու են հանրության իրական կարծիքը, եւ այդ կարծիքը ձեւավորվելու է օրինական ճանապարհներով: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.