ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ
ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Barev sireli NIKOL qez grum e Hatuk Gndic Rafael@ , du arden mi qani angam im namaknerin patasxanel es uzum em imanal , te inchpes es??? Patrastvum es ardioq Hunisi 1-in mer het nshel cnndiant or@ aid or@ miangamic 3 tonn e linelu mek@ mer haxtanaki ton@, mek@ qo cnndyan or@ mekn el yerexaneri pashtpanutyan or@
Նիկոլի պատասխանը – Սիրելի Ռաֆայել, իհարկե ձեր նշած տարբերակը ամենացանկալին է: Անկախ նրանից, թե կոնկրետ որ ամսի որ օրը դա տեղի կունենա, դա անպայման տեղի է ունենալու ու մենք միասին իսկապես նշելու ենք Հաղթանակը: Բարեւներս «Հատուկ գունդ» նախաձեռնությանը: Համոզված եմ, որ ողջ եռանդով լծված եք աշխատանքի: Ցանկությունս այն է, որ երիտասարդական մյուս նախաձեռնությունների հետ ուժերը, եռանդը մեկտեղելու ձեւեր գտնեք, մի կտրվեք իրարից, շփվեք, համագործակցեք, քննարկումներ ունեցեք, եւ ամեն ինչ արեք ուժերը մեկտեղելու, կոորդինացված գործելու համար: Ես կարծում եմ, որ սա ճիշտ տարբերակ է: Եթե համաձայն եք սրա հետ, եթե սա հնարավոր համարում եք, դա շատ ուրախալի է: Լավ եղեք:













