> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՅԱ ՍՎԻՁԵԾԵԼՅ, Ա ՇՏՈ ՍԼՈՒՉԻԼԸՍՅ

ՅԱ ՍՎԻՁԵԾԵԼՅ, Ա ՇՏՈ ՍԼՈՒՉԻԼԸՍՅ

Երբ իմացա, որ Սամվել Գալստյան անուն-ազգանունով մարդը դատարանում հանդես է գալիս որպես «Մարտի 1-ի» գործով վկա, քիչ մնաց` բազկաթոռից ընկնեի: Ափսոս` Հայաստանում վկաների պոպուլյարության վարկանիշ չի կազմվում, թե չէ կպարզվեր, որ տվյալ անձնավորությունը հանրապետության ամենաշատ վկայած վկաների տասնյակում է, եթե ոչ` առաջինը այդ ցուցակում: Ոստիկանությունը այսպիսի կադրեր ունի, եւ սրանք կատարում են կարեւոր գործառույթներ: Եթե որեւէ մեկի անհրաժեշտ է ձերբակալել, գլխին գործ սարքել եւ այլն, ահա այս դեպքում էլ ոստիկանները գործի են դնում տվյալ անձնավորության տիպի մարդկանց, ովքեր վկայություն են տալիս ում դեմ հարկավոր է, ասում են` ինչ հարկավոր է: Սա իրական մարմնավորումն է հայտնի հերոսի, որը հայտնի է հետեւյալ նախադասությամբ. «Յա սվիձեծելյ, ա շտո՞ սլուչիլըսյ»: Սամվել Գալստյանի դեպքում, սակայն, մի պրոբլեմ կա. նա միշտ ասում է ավելին, քան անհրաժեշտ է, որովհետեւ մշտապես հույս է ունենում նախատեսվածից ավելի վաստակել ու նրան թվում է, որ եթե հայտնի աշխարհացունց մանրամասներ, իր հոնորարներն էլ աշխարհացունց չափով կավելանան: Թերեւս` սա է պատճառը, որ դատարանում հայտարարեց, թե մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին է տեսել Մյասնիկյանի արձանի մոտ: Թերեւս` հույս ուներ իրենով անել գործակալների համար նախատեսված ողջ տարեկան բյուջեն: Հա, բայց հիմա թերեւս կզարմանաք, թե որտեղից եմ ճանաչում սույն անձնավորությանը: Բանն այն է, որ նրա հետ առերես հարցաքննվելու առիթ եմ ունեցել, եւ դա տեղի է ունեցել 2007-ի հոկտեմբերի 23-ի գործով, երբ ոստիկանները` Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ, Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում ապօրինի խոչընդոտներ էին հարուցել հանրահավաքի իրազեկման մեր երթի համար: Հետագայում, ինչպես գիտեք, քրեական գործ հարուցվեց մեր դեմ, եւ ահա այդ գործի շրջանակներում նույն այս անձնավորությունը վկայություն էր տվել, որ իմ գործընկերներն ու ես հայհոյել ենք Սաշիկ Աֆյանին ու մյուս ոստիկաններին, եւ որ ինքը` այդ վկան, փորձել է մեզ կարգի հրավիրել, բայց մենք չենք անսացել իր այդ խորհուրդներին եւ շարունակել ենք հայհոյել ոստիկաններին, ու կարծեմ` նաեւ քաշքշել: Այս անձնավորությունը սույն ցուցմունքները պնդեց նաեւ առերես հարցաքննության ժամանակ, եւ ինձ այլ բան չէր մնում, քան միջնորդել` նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել: Չգիտեմ էլ` այս միջնորդությունը բավարարվել է, թե` ոչ, բայց «Հոկտեմբերի 23-ի» գործով մեզ առաջադրված մեղադրանքները, որքան հասկանում եմ, ուժի մեջ են: Այս ամբողջ պատմությունը, սակայն, կարեւոր է բոլորովին ուրիշ տեսակետից. եթե «Մարտի 1-ի» գործը դատարանում հիմնավորելու են հրավիրվում այս մարդու նման հաստիքային վկաներ, կնշանակի` մեր իրավապահ համակարգը գտնվում է ողբերգական վիճակում, շատ ավելի ողբերգական, քան կարելի էր պատկերացնել: Մյուս կողմից` կա նաեւ ուրախանալու առիթ. այսօրինակ վկաների պահանջվածությունը գալիս է ապացուցելու այն իրողությունը, որ չնայած տիտանական ջանքերին` սերժանտական իշխանությանը, այնուամենայնիվ, չի հաջողվել կլյաուզայի մթնոլորտը տարածել հանրապետությունում: Սրա վկայությունն այն է, որ կլյաուզայի գործերում օգտագործվում են վաղուց եւ բոլորին հայտնի կլյաուզնիկներ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Սուրեն
    Ապրիլ 18th, 2009 at 00:30 | #1

    Ժողովուրդ, այսպիսի խեղճ հակառակորդներին մենք ուղղակի պարտավոր ենք հաղթել:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  2. AG
    Ապրիլ 18th, 2009 at 06:32 | #2

    VOGHBAM @Z QEZ HAY JOGHOVURD, ZI TAGAVORD MANUK E……………

    HAY JOGHOVURD ZARTNIR!!!!!!!!! SA MEZ VAYEL CHE!!!!!!!

  3. Armen M.
    Ապրիլ 18th, 2009 at 10:04 | #3

    shat &anot dzeragir e,2008-i petrvari 20 ic heto Levoni tan mot ein havaqel irenc hogeharazat “mardkanc”u nerkayacnum ein vorpes azgi elita.De ete nranq en elitan(vranabnak pornikner) irenq el hamarjeq iravapah en…

  4. Ապրիլ 19th, 2009 at 18:23 | #4

    Ես ավելի հավանական եմ համարում, որ այս փսլնքոտին, իր սուտ վկայությունների համար ոչ թե վճարում են, այլ ոստիկանները նրան պահանջված ցուցմունքներ տալու դիմաց խոստանում են վերադարձնել նրան ունեցած իրենց պարտքերը:
    Պարզեցնեմ գրածս: Բանն այն է, որ Սամվել Գալստյան անուն-ազգանունով այս անմեղսունակը դեռևս 90-ականների կեսերից, երբ այլևս չէր գործում ներքին գործերի նախարարության բակում գտնվող թերթի կրպակը, նա ամեն առավոտ մեկ-երկու սպորտային պայուսակ լցված օրվա թերթերով շրջում էր ինչպես նախարարության այնպես էլ ՆԳ ողջ համակարգի տարբեր վարչություններ ու բաժիններ և թերթեր էր վաճառում: Ոստիկանները նրանից թերթերը միայն կանխիք գումարով չէին գնում, այլ որոշակի ժամանակը մեկ, երբ գումարդը հավաքվում «կլորիկ» գումար էր դառնում` 50, 100, ու նույնիսկ 500 և ավելի: Եվ ահա լինում էին դեպքեր, երբ այդ գումարները հավաքվում էր այնքան, որ պարտատերերը սկսում էին հրաժարվել, կամ այսպես ասած «քցել» նրան, համոզել որ «ձեռքներին» գումար չկա, որ «գործ» չի կպնում և եթե նա կարողանա այդ հարցում իրենց աջակցել, ապա իրենք իբր ոչ միայն կվճարեն իրենց պարտքերը, այլ նույնիսկ հավելավճարներ կտան: Այդպիսով այս անձնավորությանը նրանք մշտապես իրենցից կախյալ վիճակում էին պահում ու օգտագործում:
    Ի դեպ առերես հարցաքննության ժամանակ նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու Նիկոլի պահանջը, կարող էր անել նրա հետ հարցաքննվող ցանկացած անձնավորություն, ով նրա հետ 4-5 րոպե զրուցելու հնարավորություն կունենար: Եվ այս առումով Նիկոլը շատ ճիշտ է նկատում, որ եթե ոստիկանական համակարգի հույսը նման անմեղսունակներն են մնացել, ուրեմ իրոք այդ համակարգը ողբալի վիճակում է:

    Կարծում եմ ճիշտ կլինի որ տպագիր մամուլում որոշակի երկար ժամանակ անհնդատ վերհիշեն ոստիկանության կողմից «Մարտի 1»-ի գործով օգտագործված այս անձնավորությանը, այսինքն ոչ միայն մամուլը բավարարվի նրա կեղծ ու ֆանտաստիկ ցուցմունքների մասին տեղեկատվություն տալով, այլ լուրջ վերլուծական հոդվածներ գրվեն այդ մասին, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք, երբ հույսները ոչ թե ուղակի բազմակի օգտագործված գործակալների վրա են դրել, այլ Սամվել Գալստյանի նման ապուշի: Ոստիկանությունում աշխատող ցանկացած մեկը սրան ճանանչում է որպես ապուշի հետևաբար սա հիանալի առիթ է հենց այդ համակարգի մեջ աշխատող բազմաթիվ մարդկանց վերլուծելու իրենց համակարգի խղջուկ վիճակը:

    Հ.Գ. Ի դեպ տարիներ առաջ մամուլոււմ մի քան անգամ եղել են հրապարակումներ այն մասին, որ ոստիկանական համակարգի պաշտոնյաները հարյուրավոր ու հազարավոր դոլարների պարտքեր են կուտակել թերթ վաճառող այս հիվանդին, դրանց թվում Ռ ոստիկանության պետ Գասպարյան Վովան, Մաշտոցի ու Դավիթաշենի միլպետերը և այլն: Հրապարակումներ կան նաև, որտեղ ոստիկանները վիրավորվում են լրագրողներից որ վերջիններս լուրջ են ընդունում այդ մարդու պատմածները, քանի որ նա հոգեկան հիվանդ է: Որ մեկը երկուս է ներկայացնում և այլն:
    Կարճ ասած ոստիկանները շատ ավելի շուտ են իրենց բերանուվ խոստովանել որ ի դեմս Սամվել Գալստյանին գործ ունենք հոգեկան հիվանդի հետ.

  5. ՀԻՄԱ
    Ապրիլ 19th, 2009 at 23:33 | #5

    Es anmexsunaky karox a Bjshkakani moti (Koryun-Abovyan Khachmeruk) gorts tvox tert tsaxoxn a???

  6. Ապրիլ 20th, 2009 at 00:32 | #6

    հա, հա հենց ինքն է

  7. Գոռ
    Ապրիլ 23rd, 2009 at 15:30 | #7

    Մի զարմացեք սա տիպիկ այն անեկդոտն է, երբ դատավարության ժամանակ փաստաբանը դիմում է դատախազին.
    Մի՞թե դուք չեք տեսնում, որ իմ պաշտպանյալը դեբիլ է:
    -Դա արդարացման պատճառ չէ նրա համար, վրդոված հայտարարում է դատախազը:
    -Դեբիլները եւս այնպիսի մարդիկ են, ինչպես եւ մենք:
    Երևի այս անեկդոտը վերցրել են հայ դատախազական կյանքից:

  1. No trackbacks yet.