ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՈՅԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Հովոյից
Բարև Նիկոլ ջան, ջերմ ջերմ բարևներ Էդոյից ու Կարենից: Հիմա անցնեմ բուն հարցիս. քեզ ինչպե՞ս է թվում, ի՞նչ տեղի կունենա ընտրությունների ժամանակ: ավելի հստակեցնեմ հարցս. եթե մենք կարողանանք հավաքել նույնիսկ 99 % “արձանագրություններով” ձայն, չե՞ս կարծում որ ազարյանը վերջում կանի իր նկարչությունը, հետո մենք պետք է դիմենք դատարան վերջում կպարզվի, որ կան խախտումներ բայց էական չեն:
Նիկոլի պատասխանը - Հովո ջան, արի մենք 99 % տոկոս ձայն հավաքենք, լավ` դրա կեսի չափ, մնացածը դրանից հետո կերեւա: Թե չէ հակառակը ստացվում է, որ Ազարյանը վերջում նկարելու է` էլ ինչու ենք ձայն հավաքում: Իմ մոտեցումը սա է. մենք հավաքենք ձայների հաղթական տոկոս, մնացածը կերեւա դրանից հետո: Լա՞վ: Հովո ջան, հույս ունեմ լավ եք: Տղերքին կբարեւես:













