ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ NAREK SHAHINYAN-Ի ՀԱՐՑԻՆ
Narek Shahinyan
Hargeli Nikol shnorhakal em namaks chanteselu hamar. Es 1998 ic paiqarum em sranc anorinakan @ntrutiunneri dem. Es H.J.K andam em, es paiqars sksel em Karen Demirchyani het Achapniaki taracqain kazmakerputiunum, arajin sharqeric. Chishte mezanic shat ban e kaxvac, baic itarberutiun shateri es paicarum em anmijapes tegamasum, ev haxtanakac em durs galis tegamasic grete misht. Uxaki kxndrei vor bolor@ imanan te mezanic yuracanchiur@ inchpisi patasxanatu gorts e anum qvearkelov sranc dem. Da nshanakum e haxtanak, azatutiun ev lav apaga mer baliknerin. Cez hamberutyun. Shnorhakal em.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Նարեկ, խոնարհվում եմ տեղամասային ձեր գործունեության առաջ, որովհետեւ գիտեմ, թե ինչ է նշանակում քվեարկության օրը եւ ձայների հաշվարկի ընթացքում տեղամասերում ընդդիմության եւ օրինականության շահերը պաշտպանել: Ժամանակակից Հայաստանում դա իսկապես հերոսական աշխատանք է, իսկական ռազմաճակատային գործ: Ուրախ եմ, որ ձեր վճռականությունը չի սասանվել, որովհետեւ ձեր արած աշխատանքի նշանակությունը ուղղակի հնարավոր չէ գերագնահատել, ուղղակի հնարավոր չէ: Այո, ուրիշները ընդամենը պետք է գան եւ քվեարկեն, եւ դա պետք է անեն մեծագույն ակտիվությամբ, ձեր հերոսական աշխատանքը արդյունքով պսակելու համար: Շնորհակալ եմ ձեր վստահության ու աշխատանքի համար: Պայքար, պայքար մինչեւ վերջ!!!













