ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔՐԻՍՏԻՆԱՅԻՆ ԵՎ ՆԱՏԱԼԻԻՆ
Հարց Քրիստինայից և Նատալիից
Շնորհակալություն մեր նամակին պատասխանելու համար: Քեզ մաղթում ենք առողջություն, համբերություն, իսկ մեզ` տաղանդ, որպիսի գրենք նորանոր, գեղեցիկ երգեր` այնպիսիք, որ կատարի Մհեր Մանուկյանը: Համաձայն ե՞ս:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Սիրով Նատալի և Քրիստինա
Նիկոլի պատասխանը - Սիրելի Քրիստինա, սիրելի Նատալի. անշուշտ համաձայն եմ, որ դուք փորձեք երգերի տեքստեր գրել, բայց պետք է նաեւ գիտակցեք, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար պետք է շատ աշխատել, շատ կարդալ, շատ ուսումնասիրել արդեն իսկ եղած եւ ձեզ համար սիրելի երգերը: Մի շտապեք ձեր գրածը պատրաստ համարել: Ուսումնասիրեք տաղաչափություն, շատ կարդացեք բանաստեղծություններ եւ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Եթե դուք իսկապես լավ տեքստեր գրեք, կարծում եմ երգահաններն իրենք կցանկանան դրանք երգերի վերածել: Լավ եղեք: Հաջողություն նաեւ ձեզ:













