> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԱԹԵՎԻԿԻ ԵՎ ՆՈՒՆԵԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԱԹԵՎԻԿԻ ԵՎ ՆՈՒՆԵԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Տաթեւիկից եւ Նունեից

barev Nikol jan qo mej varvum e Charenci krakvac hogin. karevory qo ev yntaniqid en poqr u sirun baliknerid aroxjutyunn e isk menq miasin khasnenq paylun haxtanaki. menq hianum enq qo ankotrun kamqov du orinak es boloris hamar husov enq haxtanaky mot e ev shutov haxtanaki shurjpar enq brnelu qez het . ko karciqov avandakan darcac kexciqnery karox en poxel qaxaqapeti yntrutyan patkery te ajs angam nranc chi hajoxvii irakanacnel ayd garsheliutyuny?

Նիկոլի պատասխանը - Թանկագին Տաթեւիկ, թանկագին Նունե. ձեր հարցը ունի մեկ պատասխան. Քաղաքացիական ակտիվություն: Այսինքն, մենք պետք է քաղաքացիներին բացատրենք, որ նրանք քվեարկության օրը ընտրատեղամաս չգնալով ընդամենը հեշտացնում են ընտրակեղծարարների գործը: Իշխանությունը, ինչ խոսք, փորձելու է կեղծիքների դիմել: Բայց եթե նրանք ակտիվորեն պատրաստվում են ընտրակեղծիքների, կնշանակի հասկանում են, որ հաղթանակի հասնելու` Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները բացարձակ են: Մնում է ընդամենը իրացնել այդ հաղթանակի շոշափելի հնարավորությունը: Իսկ դա արդեն կախված է մեր շարժման յուրաքանչյուր մասնակցից` սկսած առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած ամենահեռավոր տեղամասում մեր վստահված անձից: Ամեն ինչ կախված է մեզանից, բացարձակապես մեզանից, միմիայն մեզանից: Եւ մենք պետք է կենտրոնանանք ոչ թե իշխանությունների ու հնարավոր ընտրակեղծարարների հնարավոր անելիքների, այլ մեր գործի, մեր անելիքի, մեր պահվածքի վրա: Ընտրակեղծիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր թողտվության հետեւանք: Լավագույն մաղթանքներս` թանկագին Նունե եւ թանկագին Տաթեւիկ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.