ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Հակոբից
Բարև Ձեզ պարոն Փաշինյան
Ընտրությունների հետ կապված խնդրում եմ Ձեզ թերթի միջոցով տալ պարզաբանումներ հետևյալ հարցերին.
Ինչպես բոլորին հայտնի է այն, որ դպրոցներում, մանկապարտեզներում, պետ. բոլոր հիմնարկություններում կատարվում է անձնագրերի համարների հավաքագրում և ստորագրահավաք նախապես տվյալ թեկնածուի օգտին; Ոչ միայն նշված վայրերում այլ նաև բնակարաններում, հերթով ցուցակները ձեռքներին դրամ են առաջարկում; Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ոչ բոլորն են պատրաստ կաշառք վերցնելուն, բայց մարդկանց մոտ նախօրոք առաջանում է կասկաի և վախի մթնոլորտ, որ եթե չի վերցնում ուրեմն չի ընտրելու իշխանական թեկնածուին և դրան համապատասխան ինչ որ վնաս կամ այլ վատ բան իշխանության կողմից: Ուստի ոչ բոլոր մարդիկ են, որ կարողանում են դիմակայել այս ձևի անմակարդակ ճնշումներին: Խնդրում եմ Ձեզ հաճախակի նյութերով հադնես գալ թերթերում այս հարցի շուրջը, անհրաժեշտությունը շատ մեծ է: Հարգանքներով Հակոբ
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ, ինչպես երեւի հետեւում եք, ձեր առաջարկը արդեն իսկ իրագործվում է, եւ այդ թեմային մամուլում ընդհանրապես, եւ «Հայկական ժամանակ»-ում` մասնավորապես, բազմաթիվ անդրադարձեր կան, եւ կարծում եմ, որ այդ թեմայով նյութերի թիվը առաջիկայում դեռ կավելանա: Լրիվ համաձայն եմ ձեր դիտարկումների հետ: Շնորհակալություն:













