> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ

ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ

Ընթացիկ քաղաքական շրջափուլը, այնուամենայնիվ, որոշակի քաղաքական հստակեցումների կարիք է զգում, որովհետեւ երբեմն, երկար արծարծված չլինելու պատճառով, շատ թեմաներ կորցնում են իրենց զգաստությունը, եւ ժամանակի ընթացքում դիրքորոշումները սմքում են: Ահա, ուրեմն, ամենեւին էլ անպատեհ չէ, որ մենք վերստին ճշտենք մեր դիրքորոշումները այսպես ասած արմատական իշխանափոխության վերաբերյալ: Խոսքը երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու, ասել է թե` արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը հասնելու մասին է: Հայ ազգային կոնգրեսը Երեւանի քաղաքապետի ընտրություններին իր մասնակցությունը բացատրել է հենց այս նպատակով: Ասել է թե` առաջիկա քաղաքական պրոցեսները, քաղաքապետի ընտրությունները ՀԱԿ-ը դիտում է որպես իշխանափոխության հասնելու միջոց: Մանրամասները տվյալ պահին էական չեն: Ու չնայած «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարվեց` դա պատճառաբանելով ընդդիմության ձայները չկիսելու նպատակով, այսուհանդերձ, հավելյալ պարզաբանման կարիք է զգում հետեւյալ հարցը` արդյո՞ք «Ժառանգությունը» ամբողջական, արմատական իշխանափոխությունը այսօր դիտում է որպես օրախնդիր: Եթե այսպես է, նշանակում է` Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» հարաբերությունները առաջիկայում մերձեցման քաղաքական շատ լուրջ նախադրյալ ունեն, որովհետեւ եթե երկու ուժերը երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու նույն ճանապարհն են պատկերացնում, ուրեմն իրար հետ պետք է անցնեն այդ ճանապարհը, եւ ոչ թե` իրարից առաջ կամ հետո: Սա է տրամաբանությունը: Այս իմաստով, այն ափսոսանքը, որ երկու կողմերում առաջացավ Երեւանի քաղաքապետի ընտրությունների միասնական ցուցակ ձեւավորելու գործի ձախողման կապակցությամբ, կարող է փարատվել առաջիկա համագործակցության շնորհիվ: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ Երեւանի կառավարումը Հայաստանի կեսի կառավարումն է, եւ այս հսկայական օրգանիզմում անելիք կգտնվի ընդդիմության բոլոր հատվածների համար: Տվյալ դեպքում` Երեւանի կառավարման շուրջ պատկերացումները մեկտեղելու, ապա եւ` Երեւանը արմատական իշխանափոխության մայրաքաղաք դարձնելու համար, ինչպես սիրում են ասել եվրոպացիները, հարկավոր է քաղաքական կամք: Եւ դժվար է պատկերացնել, թե ինչը կարող է ընդդիմությանը խանգարել ցուցաբերել այդ քաղաքական կամքը եւ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ հանդես գալ միասնական ճակատով: Իհարկե, այս գործը կարող է եւ չստացվել: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն քաղաքական պատճառներով, եթե պարզվի, որ կողմերից մեկը իրականում այնքան էլ կողմնակից չէ արմատական իշխանափոխության: Իսկ սա այնքան էլ հավանական չի թվում, որովհետեւ որեւէ ընդդիմադիր ուժի նման դիրքորոշումը լրիվ ուրիշ բան կնշանակի: Լրիվ ուրիշ բան կնշանակի նաեւ այն պարագան, երբ որեւէ քաղաքական ուժ կողմ է իշխանափոխությանը, բայց իրենից կախված ամեն ինչ չի անում դրան հասնելու համար: Այնպես որ` տրամաբանությունը հուշում է, որ Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգությունը» առաջիկա ամսվա ընթացքում կհարթեն բոլոր թյուրըմբռնումները:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 8, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Varuj
    Ապրիլ 9th, 2009 at 01:32 | #1

    Haj qaxaqaziakan hasarakutyun ushadrutyun darzreq te inchpes e “inqnapluzvum” avazakaxumbe a1+-lragrorin zezelov u qaxaqakan zbosanqe zrelov…

  2. Սուրեն
    Ապրիլ 9th, 2009 at 13:05 | #2

    Երեկ տապալվեց ավազակախմբի հերթական “օպերացիան”: Մի քանի ակտիվիստի բերման ենթարկելով` ոստիկանները ստիպեցին մարդկանց ինքնաբուխ երթ անել Երևանի կենտրոնում:
    Զարմանալին այն է, որ սրանք դեռ չեն հասկացել, որ իրանց գործողություններով չեն կարողանում մարդկանց ընկճել: Ընդհակառակը:

  3. David
    Ապրիլ 10th, 2009 at 07:50 | #3

    Varchaxumby chi pluzvelu. Nman varchaxmber plvum en miayn artaqin harvacneri tak. Hilern u Mussolinin aydpes el kkaravarein Germaniaym ev Italiyaum ete chliner dashankicneri grohy depi ayd erkrner, rusakan komunizmy plvec miaqyn 70 tarva degradacman yntacqum erb dra himandirnery vaxuc arden gerezmanum ein. Menq 70 tari chunenq, haskaceq.

  4. Սուրեն
    Ապրիլ 10th, 2009 at 12:39 | #4

    @David
    Վարչախումբը փլուզվելու է: Հիտլերի ու Մուսոլինիի վրա դաշնակիցները գրոհեցին, իսկ Սերժիկի ու Ռոբիկի վրա համաժողովրդական շարժուն է գրոհում:

  5. Նարեկ
    Մայիս 31st, 2009 at 03:10 | #5

    դե հա, Ս Սարգսյանը հաստատ կհեռանա, մի 4 տարի հետո, երևի. Ես էն մտքին եմ, որ Տեր–Պետրոսյանը արդեն հաշտվել է, որ Սարգսյանը գոնե մի սռոկ կկառավարի։

  6. Նարեկ
    Մայիս 31st, 2009 at 03:11 | #6

    Բայց դուք սխալ չհասկանաք, թող շուտ հեռանա, չուզողն էլ ես լինեմ։ Ես գիտեմ, թե ինչպիսի երբեմն ծայրահեղականներ են այցելում էս Սայթ։

  1. No trackbacks yet.