> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԵՆԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Արմենից

Հարգելի Նիկոլ, գրում եմ առաջին անգամ։ Ուզում եմ բարձրացնել, իմ կարծիքով, շատ հրատապ հարց, որի լուծումը, հավատում եմ, զգալիորեն կբարձրացնի ընտրություններում ընդդիմության հաղթելու շանսերը։ Խոսքս ռուսախոս ընտրազանգվածի մասին է։ Այն գրեթե անտեսվում է ընդդիմադիր մամուլի կողմից։ Միայն A1plus-ի կայքն ունի ռուսալեզու տարբերակ, բայց, ցավոք, ինտերնետից այդ մարդկանցից շատերը (փախստականներ, հանրակացարաններում ապրողներ և այլն) չեն օգտվում։ Առաջարկում եմ շտապ կերպով ստեղծել Հայկական Ժամանակի ռուսական տարբերակը, որը կպարունակի ամենահետաքրքիր նյութերը, ամենաայլանդակ փաստեր (անշուշտ, ստուգված և ապացուցելի փաստեր) իշխանության և, մասնավորաբար, Բեգլարյանի մասին։ Ռուսալեզու տարբերակը կարող է լինել դայջեստի պես, այսինքն լույս տեսնի ոչ նույն հաճախականությամբ, ինչ որ հիմնական թերթը։ Սակայն այն չպետք է լինի շատ հազվադեպ լույս տեսնող պարբերական (առնվազն շաբաթը 2 անգամ)։ Ես չգիտեմ, արդյոք դա տեխնիկապես հնարավոր է, և արդյոք դրա համար անհրաժեշտ է հատուկ լիցենզիա, բայց եթե այդպես է, կարելի է գոնե թռուցիկների տեսքով հրապարակել վերոնշյալ նյութերը։ Այլապես այդ ընտրազանգվածը, որպես տեղեկատվության միակ աղբյուր ունենալով Գոլոս Արմենիի, Նովոյե Վրեմյա և նմանատիպ թերթեր (որոնք լկտիաբար են մեկնաբանում ընդդիմության և մասնավորապես Առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի գործունեությունը), իրենց ձայները կտան իշխանություններին։ Անպայման պետք է արձագանքել այնպիսի լկտի հրապարակումներին, ինչպիսին է, օրինակ, Գոլոս Արմենիի թերթում այսօրվա համարում (մարտի 28) տպված հոդվածը (հեղինակ Մարինա Մկրտչյան, Почему львы не летают)։ Մեջբերեմ միայն 1 հատված (կրճատումով) այս, մեղմ ասած, զզվելի հոդվածից.

Для всех 31 мая в Ереване состоятся выборы столичных авагани, для всех, кроме лидера оппозиционного конгресса: лично Левон Акопович готовится ко второму туру президентских выборов. Дело в том, что участвовать в выборах авагани “президенту-основоположнику” западло - их Величество не Мартын Вартазарян “какой-нибудь”, чтобы в авагани баллотироваться, их Величество баллотируется только в президенты, причем когда приспичит. Левон Акопович представляет единственную оппозиционную силу на предстоящих выборах, а посему - пусть будет добр обсудить в прямом телеэфире с Гагиком Бегларяном, как и чем лучше мыть столичные тротуары и чинить детские качели. Мы убеждены, что теледебаты Тер-Петросяна и Бегларяна станут самым увлекательным событием текущего года, и лишать ереванцев подобного удовольствия просто несправедливо. Что касается предвыборного слогана, то к виртуальным замашкам Левона Акоповича как нельзя лучше подойдет слоган: “Уберите меня в нафталин, не то совсем испорчусь!”

Նիկոլ ջան, պետք է սրա դեմը առնել, թե չէ մարդիկ կարդում են, հավատում և եզրակացություններ անում։ Եթե անհրաժեշտ են հայերենից ռուսերեն թարգմանչի ծառայություններ, պատրաստ եմ անվճար օգնել իմ ուժերիս (և ժամանակիս) ներածին չափով։ Շնորհակալություն։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն. ես գիտեմ, որ Հայ ազգային կոնգրեսում տեղյակ են ձեր բարձրացրած խնդրին, եւ հարցի լուծման տարբերակներ կլինեն: Ցավոք` «Հայկական ժամանակի» ռուսերեն տարբերակի լույս ընծայումը այս պահին հնարավոր չէ: Բայց կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը առաջիկայում լույս կընծայի ռուսերեն տեղեկատվական բրոշյուրներ, այլ տպագիր նյութեր, որոնք ձեր ասած խնդիրը լուծելու միջոց կդառնան: Թե որքանով այդ լուծումը լիարժեք կլինի, դժվար է, իհարկե, ասել: Բայց` ամեն դեպքում, կարծում եմ` այդ ուղղությամբ անպայման կարվեն ինչ-որ բաներ: Շնորհակալ եմ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Սուրեն
    Ապրիլ 8th, 2009 at 17:47 | #1

    Արմեն ջան, իրոք շատ կարևոր հարց ես բարձրացրել:
    Բայց, հավատա, եթե մենք բոլորս միասին չթողնենք, որ ընտրությունները կեղծվեն, մենք կհաղթենք: Այսօր մարդիկ, մանավանդ մայրաքաղաքում, հիմնականում գիտեն, թե ինչ է կատարվում:
    Իսկ Մարինա Մկրտչյանի նմանների գրածները թողնենք իրանց խղճին:

    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  2. Anna
    Ապրիլ 9th, 2009 at 01:25 | #2

    Замечательная идея давно пора воплотить её в жизнь думаю покупателей будет предостаточно,А от маринымкртчян всех давно мутит

  1. No trackbacks yet.