> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GARNIK-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GARNIK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Garnik-ից

Jerm voxjuynners em hxum qez Nikol jan, iroq qez shat-shat karotel enq!!!!!

Nikol jan miangamic asem vor Hamajoxovrdakan sharjman nviryal u aktivist em henc arajin orvanic, ev min4 ors el 4em korcrel havats vor verjnakanapes maqrelu enq mer erkirn qo4aryanaserjakan borenineric ev kertelu enq Hayreniq mer erexaneri hamar: Sakayn, indz mi harc e hetaqrqrum hargeli Nikol. in4pes cuyc en talis zargacumnere sranq vo4 mi zijumneri 4en patrastvum gnal, nuynisk qaxbantarkyalneri harcum voreve eakan araj@ntac 4ka, ete 4asenq vor represianere nuyn tapov sharunakvum en min4 ors. Hargeli Nikol, xndrum em indz het kisir qo karciqe, te in4 4anaparhnerov enq menq hasnelu orinakan ishxanapoxutyan, aysinqn mer Naxagahi nshac sahmanadrakan 4anaparhn mez ur e tanelu, ardyoq du tesnum es ayn qaylere vorornq katarelu depqum menq hasnelu enq mez cankali ardyunqi? Kanxav shnorhakalutyun. menq qez shat-shat sirum u karotum enq Nikol jan.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գառնիկ, շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Ինչ վերաբերում է քայլերին. Երեւանի քաղաքապետի ընտրությունները իրոք շանս են: Եթե այդ շանսը չաշխատի որպես ընտրական մեխանիզմ, կարող է աշխատել, որպես քաղաքական եւ քաղաքացիական պայքարի առիթ: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հիմնական քաղաքական գործիքը եղել եւ մնում է հանրահավաքային շարժումը: Իսկ եթե ընտրական պրոցեսը նույն խայտառակ արդյունքին է հանգեցրել, ուրեմն գործիքը շուրջօրյա հանրահավաքային գործընթացն է` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Նաեւ երթեր, նաեւ նստացույցեր, պիկետներ եւ այլն: Այս ամենը, ի դեպ, պայքարի սահմանադրական եղանակներ են, եւ դրանց կիրառումը չի մերժել նաեւ առաջին նախագահը: Հիմա` իրադարձությունների ընթացքը ցույց կտա, թե մենք ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք: Անկախ կոնկրետ գործողությունների ժամանակացույցից, սակայն, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այս պայքարում պետք է օգտագործենք քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները: Ես անկեղծորեն հավատում եմ, գիտեմ, որ հիմա հանրությունը այնպիսի հոգեբանական վիճակում է, որ պայքարի վերը նշված մեթոդները կարող են խիստ արդյունավետ լինել: Եթե դրանք դիտվեն 2008 թվականի մարտի 1-ի համատեքստում, եւ ոչ թե` դրանից անջատ եւ դրա հետ կապ չունեցող: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.