> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTHUR-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTHUR-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Arthur-ից

Նիկոլ Փաշինյան. ասուլիս. ԱյլընտրանքVoxjuyn Nikol jan, shnorhakal em harcis patasxanelu hamar: Chnayac aveli himnavor patasxan ei spasum, karcum em lsac klines Artaqin Haraberutyunneri Xorhurd, Hromi Akumb, Bilderbergyan Akumb ev ajl nmanatip karuycneri ev nranc gorcuneutyan masin: Sakayn dranc masin heto kxosenq husov em, erb arit klini handipelu: Aysor mek ajl temayi masin kuzem vor xosenq, Armenizmi masin: Inch es karcum, hnaravor e ajdpisi mi hzor gaxaparakan karuyc stexcel, sahmanadrakan karger erkrum hastateluc heto, u yndhanrapes hnaravor e ardyoq aydpisi sharjum dzevavorel? Kanxav shnorhakal em, huys unem chem dzandzracnum im harcerov. Lav exir!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր. ես կարծում եմ, որ մենք պետք է զերծ մնանք «դմփդմփան» բառերից, որովհետեւ դրանք որպես կանոն դատարկ են լինում: Օրինակ` Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհը». դա ուղղակի ծիծաղելի է: Ինձ համար հիմքերի հիմքը ազատ, պաշտպանված եւ իրավատեր քաղաքացին է, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը: Եւ երբ մենք մարդուն, քաղաքացուն ենք դնում մեր գործողությունների առանցքում եւ անկեղծորեն հավատարիմ ենք մնում այդ գաղափարին, հզորությունը այդպես է ձեւավորվում: Մենք էսօր մեր քաղաքացուն գնդակահարում ենք մեր մայրաքաղաքի կենտրոնում, ու ինչ-որ գլոբալ «հայկական» ամբիցիաներից խոսում: Սա ընդամենը տրյուկ է, ընդամենը բլեֆ` մարդկանց ուշադրությունը շեղելու համար այն պարզ փաստից, որ հայկականությունը սպանվում է հենց Հայաստանում, հենց Հայաստանի իշխանության, հենց հայ ոստիկանի ու օլիգարխի ձեռքով: Ինձ համար գաղափարը հետեւյալն է. Հայաստանը իր քաղաքացիների համար պետք է դառնա մի այնպիսի երկիր, որտեղ քաղաքացին ազատ ապրելու եւ ստեղծագործելու հնարավորություն ունենա, հնարավորություն ունենա իր հանրային եւ սոցիալական դիրքը ձեռքբերել իր իսկ օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ, ասել է թե` այդ ընդունակությունները իրացնելու, կիրառելու դաշտ ունենա:

Ինչ վերաբերում է գաղափարախոսություններին, դրանք ստեղծվում են ոչ թե քմահաճույքով, այլ երբ մարդկանց մտքերում եւ սրտերում ձեւավորվում է դրանց պահանջարկը: Եթե այսօր մեր միջավայրում մարդը զրկված է իր ամենապրիմիտիվ իրավունքից, ուրեմն աշխարհացունց գաղափարների մասին խոսելը ուղղակի անիմաստ է: Էլի պիտի ասեմ` օրվա հոգսը բավ է օրվա համար: Այսօր մեր ստրատեգիական նպատակը մեկն է` ունենալ պետություն, որ հարգում է իր քաղաքացուն, եւ ունենալ քաղաքացի, որ նվիրված է իր պետությանը եւ հարգում է այդ պետությունը: Այսօր, ցավոք, մենք չունենք ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը: Ունենք պետություն, որը չի հարգում իր քաղաքացիներին, ունենք քաղաքացի, որը չի հարգում իր պետությունը: Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել, սա բերելու է անդառնալի կորուստների, եւ մենք պետք է վերականգնենք քաղաքացու հարգանքը եւ նվիրվածությունը պետությանը, եւ պետության նվիրվածությունն ու հարգանքը մարդուն եւ նրա իրավունքներին: Եկեք ուրեմն ուրիշ բաների մասին չխոսենք, ու խոսենք ցանկացած պետության ու ժողովրդի զարգացման համար անհրաժեշտ այս պարզագույն պայմանները ստեղծելու մասին: Եւ մեր պայքարը հենց այդ պայմանները ստեղծելու համար է: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արթուր:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.