ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HARUTYUN-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Harutyun-ից
hargeli Nikol gan du gtnumes vorpes qaxaqapet LEVON TER-PETROSYAN@ da normala ba vor noric ch@haxti incha linelu noric Marti 1 -i patmutyunerna krknvelu?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հարություն, արդեն մի քանի անգամ գրել եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո Հայաստանում շատ արագ իշխանափոխություն է տեղի ունենալու: Այս է պատճառը, որ այդ ընտրությունները այդքան կարեւորություն են ստանում: Ես վստահ եմ, որ առաջին նախագահը հաղթելու է այդ ընտրություններում, եւ մենք այդ օրը մեր ստացած ձայները պահելու խնդիր ունենք: Այս գործում հսկայական անելիք կա, եւ դուք էլ ունեք անելիք. օրինակ` կարող եք վստաված անձ դառնալ, եթե համապատասխան ցանկություն եւ կամք զգում եք ձեր մեջ: Ես էլի եմ ասում, մենք ոչ թե պետք է սարսափենք մեզ համար անցանկալի սցենարներից, այլ պետք է ամեն ինչ անենք դրանք կանխելու համար: Ընդ որում, մենք ոչ թե պետք է սպասենք, որ ինչ-որ ուրիշը ինչ-որ բան անի, այլ մենք ինքներս, մեզնից յուրաքանչյուրը պետք է անի տվյալ պահին իրենից կախված առավելագույնը: Առաջիկայում քարոզչության շրջան է, պետք է լուրջ քարոզչությամբ զբաղվենք. անհատապես եւ անհատական քարոզչությամբ: Հետո ընտրական փուլն է գալիս: Հետո` արդեն կերեւա: Լավագույն մաղթանքներս:













