> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԶԱ ՌՈՁԻՆՈՒ, ԶԱ ՄՅԱՍՆԻԿԱ»

«ԶԱ ՌՈՁԻՆՈՒ, ԶԱ ՄՅԱՍՆԻԿԱ»

Նիկոլ. մարտի 1, 2008«Յոթի գործը» մասնատելու` Մնացական Մարտիրոսյանի որոշումը այնքան բազմաշերտ է, որ այն դեռ մեկնաբանվելու է ու մեկնաբանվելու: Տեսեք, ուրեմն, ինչ է ստացվում: Մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ «Յոթի գործով» քաղբանտարկյալները, գումարած ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, գումարած Վիրաբ Մանուկյանը, գումարած Համլետ Հովհաննիսյանը եւ ձեր խոնարհ ծառան, մի հանցավոր խումբ են ձեւավորել ու սկսել իշխանության յուրացումն ու զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Այսինքն` մարտի 1-ին տեղի էր ունեցել մի մեծ զանգվածային անկարգություն, որը կազմակերպել էր վերը նշված հանցավոր խումբը: Սա էր իշխանության վարկածը: Հիմա, փաստորեն, գործը մասնատում են, ու ստացվում է, որ ոչ թե մեկ ընդհանուր զանգվածային անկարգություն է կազմակերպվել մարտի 1-ին, այլ առնվազն վեց զուգահեռ զանգվածային անկարգություններ: Այսինքն` Սասուն Միքայելյանը իր համար է զանգվածային անկարգություն կազմակերպել, Հակոբ Հակոբյանը` իր համար, Մյասնիկ Մալխասյանը` իր համար, Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը` իրենց համար, Շանթ Հարությունյանը` իր համար, Գրիգոր Ոսկերչյանը` վաբշե իր համար, Վիրաբ Մանուկյանը` իր համար, Համլետ Հովհաննիսյանը` իր համար, ձեր խոնարհ ծառան էլ` իր համար: Ավելին, այս բոլոր անձինք ոչ միայն իրենք իրենց համար ու ճաշակով զանգվածային անկարգություններ են կազմակերպել, այլեւ մրցակցել են իրար հետ, թե ով ավելի զանգվածային ու ավելի անկարգություն կկազմակերպի: Պատկերացնենք, ուրեմն, երկու` հանրությանը անծանոթ երիտասարդ, մարտի 1-ին էնքան են անկարգություն արել, որ հոգնել են: Հոգնել են, նստել բորդյուրին ու ծխում են: Մեկը լուցկի չունի ու մյուսից լուցկի է ուզում: Սիգարետը կպցնում է, ու խոսակցություն է բռնվում. «Ապե, դու ո՞ւմ զանգվածային անկարգությունից ես` Նիկոլի՞»: «Տո չէ հա, ես դրանից զզվում եմ. ես Սասունի զանգվածային անկարգությանն եմ մասնակցում. Նիկոլն ո՞վ ա, որ ես դրա զանգվածային անկարգությանը մասնակցեմ: Բա դո՞ւ որ մայլից, է~, էս ինչ եմ ասում, ո՞ր զանգվածային անկարգությունից ես»: «Ախպեր, ամոթ չըլնի ասելը, բայց ես Նիկոլին եմ ԶԱ, այսինքն` զանգվածային անկարգություն»: «Դե ուրեմն` դու քո ճամփով, ախպեր, ես էլ իմ ճամփով, ցավդ տանեմ»: Էդ պահին անկարգության զանգվածային մեկ այլ մասնակից, լսելով վերը նշված երիտասարդների խոսակցությունը, ծոր է տալիս. «Ապե, դուք վաբշե զանգվածային անկարգությունից բա~ն չեք հասկանում: Այ, Ալիկի կազմակերպած անկարգությունն ա հետաքրքիր, ախպեր, իրա ամեն ինչով: Արա, գնացեք էդ ձեր ԶԱ-ից դուրս եկեք, էկեք մեր ԶԱ»: Ահա այսպիսի ծանր խոսակցություն: Սա` մասնակիցների մասով: Ավելի բարդ է վկաների հարցը: Հիմա պետք է նստենք ու գործով անցնող վկաներին ջոգի-ջոգի անենք ըստ զանգվածային անկարգությունների: Բնականաբար` վկաների մի մասը ականատես է եղել զանգվածային անկարգությունների մի հատվածին եւ բացարձակապես խաբար չի մյուս մասերից: Այսինքն` դեռ պետք է տարբերակեն, թե վկաներից որ մեկը որ մի զանգվածային անկարգությանն է ականատես եղել` Շանթ Հարությունյանի՞, թե՞ Ալեքսանդր Արզումանյանի: Որքան հասկացա` դատախազությունը այս գործն արդեն արել է: Ավելի բարդ է տուժողների հարցը. դե, զոհվածների հարազատները գործից դուրս մղվեցին: Հիմա, այ ախպերներ, մնացած տուժողներին ո՞նց ենք տարբերակելու` թե ով ում կազմակերպած զանգվածային անկարգություններից է տուժել: Էստեղ մենակ մի տարբերակ կա. առաջարկում եմ, որ տուժողները դատավարության ժամանակ, կախված նրանից, թե որ դատավարությունում նշանակում կստանան, ցուցմունք տան, որ իրենց նկատմամբ բռնություն իրականացրած զանգվածային անկարգը այդ գործողություններից առաջ գոռացել է, ասենք` «Զա ռոձինու, զա Մյասնիկա»: Դե, սա վերաբերում է Մյասնիկ Մալխասյանի գործով տուժողներին: Հանկարծ չշփոթեք, այ ախպերներ, խայտառակ կլինենք: Եթե հանկարծ Մյասնիկ Մալխասյանի գործի քննության ժամանակ ասեք, որ զանգվածային անկարգը գոռացել է` «Զա ռոձինու, զա Նիկոլա», կստացվի, որ Մալխասյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է: Էս Մացոն իսկականից գործը շատ ա խառնել: Դատի գնալուց առաջ լավ կսովորեք, տուժող ախպերներ, խայտառակ չլինենք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. hay
    Ապրիլ 8th, 2009 at 03:13 | #1

    lav ba mer het vonc piti anen , orinak es ver@ nshvacneric voch meki zangvacayin ankargutyan masnakic@ chem, es ” EV MYUSNER@” - I zangvacayin ankargutyan masnakic em ,))))))))))))) ba mer dat@ vor dataranuma linelu??? Mer gorcov kalanavorvac mard chka menq mi 2 milion mard storagrutyun enq tvel vor erkric chenq bacakayi,)))))

  2. yervand
    Ապրիլ 8th, 2009 at 22:36 | #2

    чего нужно было дойти оппозиции в своей жажде власти и ненависти к своей стране, чтобы не только организовать побоища в Кишиневе, но и ввязать в эту мерзость детей и молодежь. Их сценарий теперь уже ясен. Видя толпы хулиганов и мародеров, обкуренных, находящихся под алкогольными парами, избивающих полицейских и прохожих заранее заготовленными и добытыми в ходе погрома зданий подручными средствами, служащие полиции, по расчету организаторов, не смогут выдержать и применят оружие. Но главный расчет был на то, что президент Владимир Воронин отдаст на это приказ. Тогда бы и случилось то, что планировала оппозиция, – главная трагедия, жертвами которой стали бы дети. Но президент сумел сдержать и свой гнев, и боль за то, что творили погромщики, он запретил применять оружие по распоясавшимся мародерам и погромщикам. Президент не захотел воспользоваться своим правом, потому что речь шла о жизни и смерти детей. Надо отдать должное и полицейским. Они проявили мужество, стойкость и патриотизм. Это настоящие мужчины. Настоящие граждане своей страны. Их избивали, они обливались кровью, их десятками отправляли в больницу. Но ни один выстрел не раздался по бесчинствующей толпе. Ни у кого не сдали нервы».

  3. yervand
    Ապրիլ 9th, 2009 at 01:54 | #3

    Кроме того, Amnesty International выражает обеспокоенность сообщениями о чрезмерном использовании силы полицейскими после беспорядков 7 апреля. Независимый депутат парламента Молдавии Валентина Кушнир сообщила, что в ночь 7 апреля она находилась на главной улице Кишинева и видела, как полицейские избивали пятерых молодых людей за то, что те попытались перевернуть уличный киоск. По словам депутата, полицейские избивали одну из жертв, “словно они играли в футбол”. Она стала свидетелем продолжения избиения и видела, как полицейские стреляли в воздух, чтобы запугать демонстрантов. Валентина Кушнир сообщила, что сама пострадала от рук полицейского, который крикнул - “Возьмите и ее, суку!”, схватил ее за руки, а когда она попыталась оказать сопротивление, повалил на землю и протащил около 200 метров, прежде чем отпустить. Депутат получила синяки и ушибы рук и спины и возможное сотрясение мозга при ударе головой о тротуар.

  4. Սուրեն
    Ապրիլ 10th, 2009 at 15:47 | #4

    “Մոսկվան Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինին աջակցում է ոչ միայն բարոյապես: Ինչպես հաղորդում է “КоммерсантЪ” թերթը, զանգվածային անկարգություններից հետո մերձմոսկովյան Ռամենսկոեից այստեղ է ժամանել Ил-76 ինքնաթիռը` ցուցարարներին հակազդելու հատուկ միջոցներով բեռնված: Ուժեղ հսկաողության տակ ինքնաթիռից բեռնաթափել են գազային նռնակների արկղեր և այլ հատուկ միջոցներ:”

  1. No trackbacks yet.