> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ», «ԴՂՅԱԿԸ», «ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ», «ԴՂՅԱԿԸ», «ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Franz KafkaԵտմարտիմեկյան դատավարությունները, դրանցից հատկապես մի քանիսը շշմեցուցիչ բեմադրությունն էին ավստրիացի հանճարեղ գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վիպակի: Եւ եթե այդ դատավարությունների հեղինակները կարդացած լինեին Կաֆկայի գործը, նման դատավարություններ հաստատ տեղի չէին ունենա: Այդ դատավարությունների հեղինակները օրենքն անգամ չեն կարդացել, ուր մնաց` էդ բանի անունն ի՞նչ էր, վոբշըմ` էդ «Դատավարությունը» կարդացած լինեին: Մի պատմություն հիշեցի. ուրեմն Ռոբերտ Քոչարյանը նոր-նոր դարձած է լինում Ղարաբաղի նախագահ: Հայաստանի իշխանությունները խումբ են ուղարկում Ղարաբաղ, որ սրանք Կարշոլկի ոչ վաղ անցյալի պարտկոմին նախագահական արարողակարգային նրբություններ բացատրեն եւ որոշ գրականություն տան կարդալու` մտահորիզոնը լայնացնելու համար: Ահա ուրեմն, ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեղանին է դրվում Սենեկա: Կարշոլկի պարտկոմը բացում է գրքի շապիկը, կարդում տիտղոսաթերթը, ապա մատով ետ փակում` ասելով. «Էս լոխ մունք գյուդըմ ընք»: Գիրքը, ըստ ամենայնի, ետ է ուղարկվում Երեւան: Հիմա, ետմարտիմեկյան դատավարություններին եւ հատկապես` դրանցից մի քանիսին հետեւելիս համոզվում ենք, որ սրանք ոչ միայն Սենեկային են «գյուդըմ», այլեւ «գյուդըմ» են Կաֆկային` ամենայն մանրամասնություններով: Ու եթե ինքը` Կաֆկան, ետմարտիմեկյան դատավարությունների մի քանի նիստերի մասնակցեր, իր գրածներն իրեն այլեւս աբսուրդ չէին թվա, նրան կթվար, որ ինքը ոչ թե վիպակ է գրել, այլ ռեպորտաժ` ետմարտիմեկյան դատավարություններից: Հա, ինչո՞ւ հանկարծ հիշեցի Կաֆկային: Որովհետեւ ինձ թվում էր, թե հայոց դատարաններում նրա «Դատավարության» բեմադրությունը արդեն անգերազանցելի ռեկորդ է: Չէի կարող կռահել, որ առջեւում մեզ դեռ սպասում է նրա մեկ այլ գործի` «Դղյակի» բեմադրությունը, ավելի ճիշտ` այդ գործի իրապատումը: Հենց այսպիսին է այն պատմությունը, որ տեղի է ունենում Շանթ Հարությունյանի հետ: Մարդը մի քանի շաբաթ գտնվում է հոգեբուժական հիվանդանոցում, եւ նրա հարազատները չեն կարողանում տեսակցել նրա հետ մի պարզ եւ հասկանալի պատճառով: Հնարավոր չէ պարզել, թե ում յուրիսդիկցիայի ներքո է գտնվում նրա հետ տեսակցելու թույլտվություն տալը: Հայտնի չէ, հասկանո՞ւմ եք, թե մարդը ում իշխանության ներքո է գտնվում, հայտնի է միայն, որ նա Դղյակի իշխանության տակ է, եւ Դղյակի որոշմամբ է տեղափոխվել հոգեբուժական հիվանդանոց. ուրիշ ոչինչ, ոչինչ հայտնի չէ եւ հնարավոր չէ պարզել: Եւ գիտեք, այնքան «հետաքրքիր» է կողքից հետեւել այս գործընթացին, այնքան «հետաքրքիր» է արձանագրելը, որ այս իրավիճակը մեծ հաշվով մեր հանրությանը չի էլ հուզում, այնքան «հետաքրքիր» է արձանագրել, որ այն վիճակը, որում հայտնվել է Շանթ Հարությունյանը, կարող է անվերջ տեւել: Անվերջ: Եւ այս իրավիճակը նրա եւ նրա ընտանիքի անդամների համար է, որովհետեւ շատ շատերին կարծես այս ամենը չի վերաբերում: Եւ դեռ պետք է շնորհակալ լինել, որ հայրենի մամուլը իր թանկագին էջերը երբեմն-երբեմն այս «փոքրիկ» թեմային տրամադրելու մեծահոգություն է ունենում, շնորհակալություն է պետք դրա համար ասել մամուլին: Բայց սա ամբողջ պրոբլեմը չէ եւ ամբողջ ռեկորդը չէ: Սկսել եմ մտածել, որ եթե Կաֆկայի «Դատավարությունն» ու «Դղյակը» այդպես հաջող կերպով հայկականացել են, ուրեմն առջեւում մեզ սպասում է նրա հաջորդ հայտնի ստեղծագործության` «Կերպարանափոխության» իրագործումը մեր կյանքում: Իսկ այդ ստեղծագործության պատումը սկսվում է այն բանից, որ գլխավոր հերոսը մի առավոտյան արթնանում է եւ արձանագրում, որ ինքը դարձել է մի մեծ ուտիճ, այսինքն` միջատ: Գուցե առջեւում մեզ հենց այսպիսի՞ զարգացումներ են սպասվում: Թե՞ ամեն ինչ հենց այստեղից էլ սկսվել է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 7, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. David
    Ապրիլ 8th, 2009 at 06:44 | #1

    Nikoln arden iren spasrum e. Che, lav e Kafkai tipi baner grel, bayc menq aprum enq irakan ashxarhum u irakan qaxaqakanutyan mej. Irakan qaxaqakanutyan mej Moldovai nman iradardzutyuner en texi unenum, Obamai ayc e texi unenum Turiqa, vaghy sksvelu en vracakan zargacumnery. U petq e mtacel inchpes ayd ameny i hogut dardznel mez. Asel u kasem: patratsveq hunisi 1-in hexapoxutyun anelu. U tox voreve meky chkaskaci, te Ter-Petrosyany el hexapoxutyun chi anelu. Na tipik qristoneakan xekavar e: menq uzum enq xaxutyun, sakayn mez stipum en paterazmel. Na voroshumy kayacrel e u zhoghovrdin petq e hraparak noric berel. U hima xndiry apahovel ayd zhoghovrdi mecaqanakutyuny u kangnel 24 zham. U naev uzhainnerin berel zhoghovrdi koxmy. Aydpisi baneri masin petq e mtacel, voch te zbaghvel ampagorgor kocherov “haxtelu enq” ev ynknel xohapilisopayakan mtacmunqneri mej.

  2. Սուրեն
    Ապրիլ 8th, 2009 at 17:15 | #2

    David ջան, մի հարց տամ քեզ: Քո կարծիքով կա՞ որևէ բան, կապված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, որ դու հասկանում ես, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` ոչ, կամ դու իրանից լավ ես հասկանում:

  3. David
    Ապրիլ 8th, 2009 at 19:58 | #3

    isk inch e Ter-Petrosyany messia e, kam Hromi pap, vorn ansxalakan e? Ete ha het chkancher zhoghovrdin marti 1-i gishery, apa vstah exeq: sranq myus ory paxchelu ein, ardne irakanum nranq depi airport ein patratsvum gnal. Sa 100%-anoc texekatvutyun e. Isk Arajin nacxagahy varanec u stacanq mek tarva animast zhamanaki korust, zrkanqner. Esor voreve mekin huzm e vor Shant Harutyunyani nman paycar andznavorutyuny gzhanocum e, inchpes sovetakan zhamanknerum tanum ein aytegh? Duq patkeracnum eq inch canr e linel gzhanocum. Bantum aveli hesht kareli e dimanal, qnai vor ayntegh du shpvum es normal mardkanc het. Isk hogebuzharanum du haytnvum es annormalneri het u shat arag karogh es xaxtvel. Aydpes patahel e sovetakan hogebuzharannerum, xbolro totalitar erknerum. Hima aseq, arzen Shanti tarapanqnery, Nikoli, Mikaeli , el chem asum qaxaqakan u tntesakan korustneri masin, vor unecanq? U yndhanrapes chem xosum ayd 10 zoheri masin: nranq zohy pastoren animast teghy jurn e tapvum, ete haxtanak chka. Nman dzevov animast kliner Karabaghum hazaravor txaneri zohaberutyuny, ete haykakan banaky u petutyu ny chhaxtein. Isk haxtecin vorovehetev chein mtacum qaxaqakan iravichaki, dra drakan u bacasakan koxmeri masin, ayl parzapes krvum ein u iskapes minchev verj. Petq er kangnel marti 2-in, haxtox zorqin chi kareli het kanchel. Hima verjin shansne trvel noric, hunisi 1-in kimananq i zur er te voch ays mek tarin, ayd 10 zohery. Ayd ory kereva, et ardyoq zhoghovurdn iskapes gnum e Levoni Ter-Petrosyani hetevic u patrast e payqarel minchev verj.

  4. Hayastanci
    Ապրիլ 8th, 2009 at 23:28 | #4

    Հարգելի Դավիթ, իհարկե Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեսիա չէ, եւ ոչ էլ անսխալական: Բայց Դուք ձեր լնդումներում հենվում ենք ինչ-որ տեղեկության վրա, ըստ որի, սրանք արդեն փախչում էին, ու արդեն համարյա թե հասել էին օդանավակայան, ու որ եթե ժողովրդին հետ գալու հրահանգ չտրվեր, նրանք/մենք հաղթող էին/ք: Իսկ եթե Դուք սխալվում ե՞ս: Պատկերացրեք, ասենք, ժողովուրդը շարունակում էր առաջ շարժվել, ու ասենք թե հասնում էր Բաղրամյան, որտեղ գնդացիրներով փրթում էին ասենք եւս 500 հոգու: Հետո՞: Ու Դուք ուզում եք, որ Լեւոնը իր վրա վերցներ էդքան մարդկանց, անմեղ մարդկանց արյուն: Հանուն ինչի՞: Իսկ արդյո՞ք արժեր նման գնով վերցնել իշխանությունը: Իհարկե` ոչ:

    Եվ հետո, բռնությամբ կվերցնենք իշխանություն էն ժամանակ, երբ կսպառենք ոչ բռնի բոլոր մեթոդները: Մեզ պետք է երկիր, որը հիմնված կլինի ՔԱՂԱՔԱՑՈՒ, այլ ոչ թե բռնություն գործադրող ամբոխի վրա: Տարբերությունը շատ կարեւոր է:

    Հաղթելու ենք, չկասկածեք:

  5. Սուրեն
    Ապրիլ 9th, 2009 at 00:30 | #5

    David ջան, իմ կարծիքով անսխալական մարդ ընդհանրապես գոյություն չունի: Նույնիսկ Հռոմի Պապը անսխալական չէ: Ես ուղղակի հարցրեցի, թե Ձեր կարծիքով Դուք ավելի լա՞վ եք հասկանում մեր ներքաղաքական իրավիճակը, քան Լևոն Տեչ-Պետրոսյանը, թե ոչ:
    Ձեր գրածները շատ հուզմունքային են, իսկ քաղաքականության մեջ ամենակարևորն է հուզմունքները մի կողմ դնել:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  6. Haykk
    Ապրիլ 9th, 2009 at 03:28 | #6

    Mek chshtum.
    Ter-Petrosyan Myasnikyani ardcani motic joxovrdin et kanchec, tun gnal hordorec Nikoli u Aram Sargsyani mijocov ayn jamanak (jam 03:00-03:40), erb arden aydtex mnacel einq shat qich mardik.

    Aynpes vor mexavor im karciqov ayn mardik ein, ovqer irenq irenc kamqov gnacin, chnayac myus koxmic el edqan banic heto djvara mardkanc mexadrel.

    Verjin Hanrahavaqum Ter-Petrosyan mi shat karevor ban asec` -minchev poxov hntroxner, kexcarar usucich u ayl kexcararner, antarberner, ishxanutyan loyal biznesmennern u ayl xaver chhaskanan, chgitakcen irenc arac chariq, uremn pah der chi hasel.
    Voske xosqer, qani vor vstah em, ete ishxanapoxutyun liner ancac tari global arumov , mardkanc mtacelakerpi, strkamtutyan, qcanqi, vaxkotutyan u anorenutyun handurjelu arumov shat qich ban kpoxver.
    U mi qani tari heto unenalu einq ayn inch uneinq 1990-akanneri skzbin, erb Naxagah er laynaxoh, imastun, mec petakan u divabagitakan gorcich, bayc ishxnautyan mej ein tarber shakalner, julikner, angragetner, takanqner, carayamitner, ovqer snvelov joxovrdi im ver nshac mtacelakerpic ishxanutyan mej soxoskecin amenur u minchev verevener, vor i verjo berec 1998-i petakan apapetakan davadir hexashrjman, erb heracav iroq mec petakan u azgayin gorcich u dranic heto unenq ays voxbali iravichak, unecanq mec korustner u vnasner, hndhup hima kangnac enq petakanutyan korsti araj.

    Aynpes vor mer Erkri prkutyun, paycar apagayi gravakan voch te ishxanapoxutyunn e, vorpes inqnanpatak, ayl joxovrdi gitakcutyan popoxutyun.
    Sakayn vorpes cayrahex qayl, erb sparvac klinen mer patkeracrac ishxanapoxutyan amenalav tarberak (aysinqn kunenanq naxevaraj hasarakutyan 80% gitakcutyan popoxutyun), aveli lav klini henc zut ishxanapoxutyun tekuz aranc gitakcutyan mer patkeracraci chap popoxutyan, qanzi da shat-shat aveli lav e qan ays rejimi mnalu heranakar.
    Aravel evs ka mi masa um vra von azdum e haylurakan propagandan, vaz petq e ashxatel nranc uxexneri vra, vor sksen ashxatel, mtacel, voch te anasuni pes uten qnen u kzen, nranc mejic miayn proppagandayi mijocov e hnaravor hanel strkamtutyun, vaxkotutyun, qcnanq, carayamtutyun.

    Hndhanur armamb hangist exeq, inchpes erevum e, Levon Ter-Petrosyan amen inch verahskum e u ir uzac hunov e tanum iradarcutyunneri zargacum.
    Menq hima unenq erkrord u im kaciqov verjin shans azgi u petutyan hamar, mer uzac maximal lav tarberakov hasnenq ishxanpoutyan, da Mayisi 31-n e.
    Hima petq e shat mec ujov ashxatel, vorpeszi yuraqanchyur qaxaqaci Mayisi 31 ditarki vorpes ir u ir hntaniqi andznakan goyutyan, chvochnchacman u barekecutyan miak u verjin shans, voric heto kam barekecutyun kam orva hacic zrkvel u korcanvel.
    Aynpes petq e ashxatenq vor amen meki hamar mayisi 31 lini kyanqi mahu xndir.

    Isk ete Mayisi 31 chhajoxvec uremn petq e vchrakanoren himikvanic vorpes erkrord plan naxapatrastvel u trmadrvel Hunisi 1-in u henc HUnisi mej ishxanapoxutyn.

    enicherinern el es amen haskanum en u dra hamar aveli dajan en linleu, halacanqner aveli ujgin, aveli hachax. Bayc kyanqna tenc , sa paterazma , yuraqanchyur hayi andznakan paterazm, kam mernum enq kam haxtum. Hima menq aveli ujex eqn qan ancac hntrutyunneri jamanak u mezcni haxtelu hamar pahnjvum e miayn vchrakanutyun u aktiv minchev verjin ujov nvirum.

    Amen inch lav klini, mi kaskaceq.

  7. Սուրեն
    Ապրիլ 9th, 2009 at 13:22 | #7

    David ջան, դու անհամբեր սպասում ես իշխանափոխությանը, և անընդհատ հիասթափություն ես ապրում, որ այսօր էլ չեղավ, այս հանրահավաքին էլ չեղավ…
    Իսկ ես, օրինակ, չնայած նույնպես անհամբեր սպասում եմ իշխանափոխությանը, բայց նաև մեծ հաճույք եմ ստանում այն բոլոր գործընթացներից, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում: Ես տեսնում եմ, թե ինչպես է փոխվում մեր հասարակությունը: Տեսնում եմ այն պայծառ երիտասարդներին, որ պայքարում են իրենց իրավունքների համար: Ի վերջո տեսնում եմ, թե ինչպես է քայքայվում ավազակապետությունը:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  8. Սուրեն
    Ապրիլ 9th, 2009 at 13:43 | #8

    Իսկ Լևոնի` քաղաքապետի ընտրություններին մասնակցելն ինքնին արդեն շատ մեծ հարված է իշխանություններին:

    Նախ` սրանք հազիվ էին սկսել ուշքի գալ անցած տարվա ընտրություններից հետո:
    Երկրորդ` ստիպված են լինելու ահռելի գումարներ ծախսել նորից: Իսկ այսօրվա ճգնաժամի պայմաններում նույնիսկ սրանց համար փողը խնդիր է դառնալու:
    Երրորդ` անցած ընտրություններին սրանց համար դոշ տված շատ թաղային հեղինակություններ չստացան իրենց սպասված փոխհատուցումը, և այս անգամ նրանց նորից համոզելը, որ կանգնեն Չոռնիի կողքին շատ ավելի բարդ է լինելու:
    Չորրորդ` անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունները կորցրեցին Սերժին ռեալ ձայն տված միակ խավը` առևտրականներին: Նրանք կարծում էին, որ լավ է լինելու, իսկ հիմա ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի դիմաց:
    Հինգերորդ` Երևանում շատ կեղծիքների ձևեր ուղղակի չեն աշխատում…

    Կարելի է դեռ շարունակել, բայց այսքանն էլ բավարար է:

    Եթե Լևոնը չառաջադրվեր, Չոռնին էր դառնալու քաղաքապետ: Իսկ հիմա, եթե նույնիսկ մի կերպ կարողանան Չոռնիին սարքեն քաղաքապետ, դա կանեն շատ մեծ դժվարությամբ և շատ մեծ կորուստներով: Դրան գումարենք այն, որ այս ընտրությունների շնորհիվ հասարակությունը նորից ակտիվացավ: Ստացվում է, որ այս ընտրություններից ընդդիմությունը շահում է, իսկ իշխանությունները կորցնում:
    Ու սենց քիչ-քիչ սրանք մաշվելու են:

  1. No trackbacks yet.