> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Հայկից

Երթ (Աբովյան փողոց)Ողջույններս Նիկոլ ջան: Հուսով եմ ամեն ինչ շատ լավ է քեզ մոտ: Ասեմ, որ քաղաքում առանձնապես ոչ մի փոփոխություն չկա, միայն թե Առաջին Նախագահի առաջադրման որոշումից հետո իշխանությունները մի տեսակ “մանթրաշի” մեջ էին :) Նույնիսկ այն աստիճան, որ մի քանի օր հաստատ ուշքի չէին գալիս, իսկ հետո, երբ հասկացան, թե ինչ է կատարվել, լծվեցին Ժառանգության վրա: Ի դեպ ասեմ, որ նախկինում արտահայտածս միտքը այս կուսակցության և նրա առաջնորդի մասին մնում են ուժի մեջ: Հիմա այն բանի մասին, ինչ հարյուրավոր անգամներ մտածել եմ ու խաղարկել ուղեղիս մեջ: Ինչի՞ վրա ենք մենք հույս դնում: Գիտե՞ս, անընդհատ հիշում եմ նախագահական ընտրությունները և այն, որ մենք 100% համոզված էինք մեր հաղթանակի համար, այն, որ փետրվարյան հանրահավաքներին գնում էինք ինչպես տուն ու մտածում, որ առաջինն ում նյարդերը չդիմանան ու ուժ կիրառի, նա պարտված է: Ամեն օր փորձում էի համոզել բոլորին` և գործընկերներիս, և ընկերներիս, որ ուժի կիրառումը իշխանությունների համար հավասար կլինի մահվան դատավճռի: Հիմա մեկ տարի անց հաստատ կարող եմ ասել, որ գուցեև նրանք մի քանի ամսով կամ տարով երկարացրին իրենց իշխանությունը, բայց ուժ կիրառելով նրանք ոչ թե մահացան, այլ շարունակում են ապրել, դեռ մի բան էլ ավելին, չեն էլ պատրաստվում ոչ հեռանալ, ոչ էլ նույնիսկ ընկճվել: Թերևս դրա վառ ապացույցը առաջիկայում, համոզված եմ, կդառնա մայիսի 31-ի քաղաքապետի ընտրությունը: Ի՞նչ է, կարծում ենք, թե այս անգամ նրանք չե՞ն կեղծի: Թե՞ մեզ թվում է, թե հանգիստ կթողնեն, որ ՀԱԿ- հավաքի 40%: Այսօր բարեկամներիցս մեկի աշխատասենյակում, ով պետական հիմնարկի ղեկավար է, մի թուղթ տեսա, ավելի ճիշտ` նա ցույց տվեց, ասաց «նայի Հայկ»: Տեսնեմ վերնագիրը` «100%-անոց ցուցակ. Գագիկ Բեգլարյան»: Աղյուսակներում պետք է լրացնեն մարդկանց անուն-ազգանունները, հասցեները, անձնագրի սերիաները ու կարծեմ ստորագրության տեղ էլ կար: Ասում եմ` գիտե՞ս, որ քրեական հանցագործություն է, պատասխանում է` ի՞նչ անեմ, ստիպել են լրացնել. եթե չանեմ, սպառնացել են աշխատանքից հեռացնել:

Փորձեմ նկարագրել, թե ինչ կլինի մայիսի 31-ին, հետո էլ հունիսի 1-ին: Թե ինչ կլինի մինչև այդ, պարզ է բոլորին, Հանրապետականի թեկնածուի նույնիսկ զուգարան գնալը կլուսաբանվի բոլոր լրատվամիջոցներով, իսկ բուն ընտրության օրը հանգիստ կլինի մինչև երեկոյան 6-ը, այ հետո կսկսվի այն, ինչ փորձարկվել է նախագահական ընտրությունների ժամանակ: Հաստատ համոզված եմ` ընտրության կգնա դրա իրավունքն ունեցողների` լավագույն դեպքում 30%-ը, ինչքան էլ ՀԱԿ-ը կոկորդ պատռի մարդկանց կոչ անելով գնալ ընտրությունների, գնացածների 70% գուցե ավելին ձայնը կտա ՀԱԿ-ին: Հաջորդ առավոտյան ասենք ժամը 5-ին կամ 6-ին ԿԸՀ կհայտարարի, որ ընտրություններին գրանցվել է ընտրողների ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ: Ասենք 70-75% ու կպարզվի, որ ասենք դրանցից 40-45% իրենց ձայնը տվել են Չոռնիի, իսկ Առաջին նախագահին, համոզված եղեք, տեղ կտան լավագույն դեպքում երրորդ, նույնիսկ չորրորդ հորիզոնականում: Հետո էլ, երբ ժողովուրդը կփորձի ընդվզել, դեմ կտան արդյունքներն ու կասեն` ի՞նչ եք վեր-վեր խաղում դաժե երկրորդն էլ չեք: Իսկ մենք ինչքան էլ փորձենք կոկորդ պատռել, թե մասնակցությունը, մեր տոկոսները… մեկ է դրան ոչ մեկն ուշադրություն չի դարձնելու, վկան` անցած նախագահական ընտրությունները: Միայն մի քանի ամիս անց քո շատ դիպուկ նկատած եվրոյոնջաները մկկացին, թե ընտրությունները այնքան էլ մաքուր չէին: Այս անգամ էլ ամեն ինչ նույնը կամ գրեթե նույնը կլինի: Սրանք ոսկի սարեր կխոստանան յոնջաներին, նրանք ընտրությունները կճանաչեն ոչ թե գրեթե, այլ նույնիսկ եվրոպական չափանիշերին համապատասխան, նույնիսկ հնարավոր է` որպես ամբասիր օրինակ կտանեն իրենց մոտ: Ասածս ինչ է, երևի թե ոչինչ, գուցեև հիասթափություն, ամեն ինչից, նույնիսկ հարազատ երկրիցս: Գիտե՞ս ինչ կուզեի……. չգիտեմ էլ, թե ինչ գրել: Ես, իմ բոլոր հարազատները, բոլորս էլ մայիսի 31-ին գնալու ենք ընտրության և ընտրելու ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց միևնույն է` գիտենք, որ նույնիսկ 110% ձայն ստանալու դեպքում էլ այս տականքները, անառակների վիժվածքները մեզ չեն թողնի կատարենք մեր ընտրությունը: Մեր միակ ընտրությունը կարող է և պետք է լինի սրանց զոռով (հրով կլինի թե սրով` էական չէ) մեր երկրից քշելը, հավատա այլընտրանք չկա:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. մեր խնդիրն է մինչեւ մայիսյան քվեարկության օրը ապահովել քաղաքացիական առավելագույն ակտիվություն եւ առավելագույն մոբիլիզացիա: Մնացածը հընթացս կերեւա: Այսօր ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Մեր պայքարը շարունակվում է ընդամենը, իսկ նրա նպատակները պարզ են եւ հստակ: Մենք պետք է հասկանանք, որ մեր գործը հեշտ գործ չէ, իսկ մեր հակառակորդը կանխատեսելի է` կոկորդիլոսի պրիմիտիվության աստիճան: Ձեր նկարագրածը բոլորիս հասկանալի է, սնված` իրականությունից: Բայց դա ի՞նչ է փոխում: Ոչինչ, ոչինչ չի փոխում: Այդպես կարող էինք ասել մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, երեք տարի առաջ, չորս տարի առաջ: Ձեր նշածը ինձ համար ոչ թե հուսահատության ազդակ է, այլ ավելի հետեւողական ու կամային պայքարի: Այո, այդ համակարգը այսօր Հայաստանում առկա է, բայց այդ համակարգը, պետականակործան ու ազգակործան համակարգը ոչնչացնելը մեր գործն է, մե՛ր գործը, բացառապե՛ս մեր գործը: Ոչ ոք չի անելու այդ գործը մեր փոխարեն: Ուրեմն, մենք պետք է ոչ թե մտածենք, թե նրանք ինչ են անելու, այլ պետք է մտածենք, թե մե՛նք ինչ կարող ենք անել, որ նրանց թույլ չտանք այդ անել: Իսկ առաջին քայլը չհամակերպվելն է, չհանձնվելը, պայքարը շարունակելը, մինչեւ վերջ պայքարելու կամք ունենալը: Ուրիշ ճանապարհ չկա: Ուրիշ ճանապարհը կնշանակի, որ մենք ավելի վնասատու ենք, քան նրանք, ովքեր այդ համակարգը աշխատեցնում են: Որովհետեւ նրանցից շատերը չեն էլ գիտակցում, թե ինչ են անում եւ ինչ վնաս են բերում: Մենք հասկանում ենք, թե նրանք ինչ վնաս են բերում: Իսկ հասկացողի ու դրա հետ համակերպվողի պատասխանատվությունը ավելի մեծ է, քան չհասկացողի եւ այդ ամենը իրագործողի: Մի հուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու եւ մենք, այսինքն` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացին` հաղթելու ենք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Սուրեն
    Ապրիլ 7th, 2009 at 21:51 | #1

    Հայկ ջան, ես չեմ հասկանում, թե ինչու՞ են անընդհատ Նիկոլին հիշեցնում, որ սրանք կեղծելու են, որ սրանք հանգիստ չեն հեռանալու… Նիկոլը այդ ամենը բոլորիցս լավ գիտի:
    Բայց պայքարը պետք է շարունակվի: Եվ վերջ:

    Հայկ, դու ասում ես, որ մեկ տարի առաջ բոլորը կարծում էին, թե հեսա սրանք հեռանալու են` և չհեռացան: Ես էլ ասում եմ, որ մեկ տարի առաջ սրանք բոլորին ուզում էին համոզել, որ շարժումը շատ շուտ մարելու է` և չմարեց: Ես լավ կողմերն եմ տեսնում, որոնք շատ են:

    Հավատա, սրանց ռեսուրսների միակ առավելությունը ոչ թե որակն է, այլ քանակը: Իսկ քանակը առանց որակի շատ շուտ փոշիանալու է: Հիմնվելով փխրուն հանցագործ համակարգի վրա, սրանք չեն կարող երկար դիմակայել ՀԱԿ-ի գրագետ, հավասարակշռված գրոհին:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  2. Samvel
    Ապրիլ 8th, 2009 at 02:12 | #2

    ES HAMACAYNEM HAM HAYKI HAMEL NIKOLI HET ERKUSTEL SAT CISTEQ BAYC BAYC HAYKI VERJI NAXADASUTYUN@ SAT CHIST E SRANC PETK E SROV U TROV HERACNEL APRES HAYK JAN MENK KAROXE AYSPES 10 TARI PAYKAREL MIEVNUYNE SRANK CEN HERANALU CEN HERANA U VERJ HASKACEQ VERJAPES JIRAYR SEFILYANI ASACNE@ SAT CISTEIN SRANK CEN HERANA MINCEV CHTRAKACNENK MIAK ELQ@ DAE U VERJ

  3. Նոյեմբեր 23rd, 2012 at 20:56 | #3

    OFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFF

  1. No trackbacks yet.