ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՍՅԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Ապրիլ 7, 2009
Հարց ԱՍՅԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՑ
Սիրելի Նիկոլ Փաշինյան, դուք շոու բիզնեսից ու՞մ եք սիրում:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Ասյա. արդեն ասել եմ, որ շատ սիրում եմ Մհեր Մանուկյանի, Ռուբեն Հախվերդյանի երգերը: Ինչ վերաբերում է շոու-բիզնեսին, այս ոլորտում առանձնակի նախընտրություններ չունեմ: Այստեղ երեւի կան տաղանդավոր մարդիկ, բայց այսօրվա հայաստանյան շոու-բիզնեսի ֆոնը մի տեսակ վանող բան ունի իր մեջ: Էդ ամեն ինչի մեջ ինչ-որ մի կեղծ բան կա, եւ այդ կեղծիքը վանում է ուղղակի: Չնայած` էլի եմ ասում, երեւի այդ ոլորտում կան լավ երգեր, ոչ վատ երգիչներ: Շնորհակալություն:













