ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Էդուարդից
Բարև հարգելի Նիկոլ: Ինչպե՞ս է քեզ հաջողվում այսքան մեծ, ուղղակի հսկայական աշխատանք տանել… հիանում եմ:
Գիտեմ, որ այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ցավոք չունեմ այդ հնարավորությունը: Չնայած, եթե նույնիսկ լիներ այդ հնարավորությունը, չեմ կարծում, թե նա կբացեր խաղաթղթերը… Ինձ հետաքրքիր է քո կարծիքը: Եկավ քաղաքապետի ընտրության օրը, բոլորս գնացինք ընտրեցինք: Եվ կասկած անգամ չունեմ, որ հաղթելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, հաղթելու ենք մենք: Բայց կասկած չունեմ նաև, որ ընտրությունների արդյունքնրը ուղղակի նկարվելու են և արդյունքում քաղաքապետ են սարքելու “աֆրոամերիկացի” Գագիկին: Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն իսկ ունի իր անակնալ հզոր հակահարվածը, որ էլի ցայտնոտի մեջ կգցի այս քաղաքականապես տգետ իշխանություններին: Երկար մտածում եմ, թե ինչ քայլ դա կարող է լինել, բայց արժանի ոչինչ չեմ գտնում: Դու ի՞նչ ես կարծում: Ի՞նչ ենք անելու հետո: Միգուցե շատ լավ պահ լինի, որ իրագործենք “1.000.000…” -ի ալգորի՞թմը: Թե՞ հիմա կան ավելի արդյունավետ սխեմաներ: Չես պատկերացնի, թե ինչ անհամբերությամբ եմ սպասում, թե ինչ է լինելու հետո. եթե սկիզբն է այսքան բովանդակալից ու հագեցած, բա ընտրություներից հետո… Շնորհակալություն:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Էդուարդ. օրվա հոգսը բավ է օրվա համար: Մինչեւ բանը հասնի իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքները կեղծելուն, մենք լուրջ անելիք ունենք: Եկեք նախ անենք այդ անելիքը, մնացածը հընթացս կերեւա: Այդ նույն տրամադրությունը մեր հանրության շրջանում տիրում էր նաեւ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ: Հիմա դուք կասեք, որ այդ ընտրություններում մենք մեր խնդիրը չլուծեցինք: Այո` բայց մենք անցանք մեր ճանապարհի մի հսկայական մասը, եւ այդ ծանր իրավիճակում կարողացանք մեզ արժանապատիվ պահել, եւ հետո` այդ էջը դեռեւս փակված չէ: Սա կարեւոր արդյունք է: Եւ դրա համար եմ ասում, որ մարտի 1-ի էջը թույլ չենք տալու փակել: Ոչ թե նրա համար, որ սա քմահաճույք է, այլ որովհետեւ այդ էջը փակել` կնշանակի ամեն ինչի կրկնության հնարավորություն տալ: Մեր հետագա քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի մարտի 1-ի վրա, եւ մարտի 1-ի ժողովուրդը պետք է սեփական ձեռքերով կերտի իր հաղթանակը: Շնորհակալություն:














Էդուարդ ջան, կարծում եմ, որ ընտրություններից առաջ էլ են մեզ հետաքրքիր անակնկալներ սպասում:
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ: