ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYK-Ի ՀԱՎԱՍՏԻԱՑՄԱՆԸ
Հավաստիացում Hayk-ից
Barev hargeli Nikol, cankanum em andradarnal qo ditarkman@ kapvac Zharangutyan chmasnakcutyan het. Parzapes vorpes ayd kusakcutyan andam miayn karox em asel, vor karox es chmtahogvel ayn kapakcutyamb vor hancnazhoxovnerum mer kusakicner@ aveli qich janq ktapen pashtpanelu HAK - i avaganu teknacuneri dzayner@ qan ete dranum linein naev mer @nkerneri anunner@. Es havatacnum em vor tvyal depqum aveli lurj bani hamar enq payqarelu qan tvum e, ev patrast enq amboxjovin ev minchev verj pashtpanel u payqarel ardarutyan verakangman hamar. Aynpes vor voch mi kerp ayd chi andradarna mer vchrakanutyan vra.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. ես ողջունում եմ ձեր եւ ձեր գործընկերների դիրքորոշումը եւ հույս ունեմ, որ առաջիկայում ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հարաբերությունները կսերտանան: Ինձ հուսադրում է «Ժառանգության» վերջին հայտարարությունը, որտեղ կուսակցությունը ընդհուպ մոտենում է արմատական իշխանափոխության անհրաժեշտության արձանագրմանը: Եթե Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգությունը» իրոք արմատական իշխանափոխության խնդիր են դնում, ես, որպես անհատ, նրանց համագործակցության ներկա մակարդակը չեմ կարող բավարար համարել: Ինձ համար ակնհայտ է, որ եթե այդ համագործակցությունը մասշտաբային եւ քաղաքական բնույթ ստանա, արմատական իշխանափոխությունը կդառնա ահագին հեշտ գործ: Լավագույն մաղթանքներս: Իմ ջերմ բարեւները փոխանցեք ձեր գործընկերներին, եւ ուզում եմ ընդգծել, որ ինձ համար քաղաքական գործունեության ամենակարեւոր սկզբունքը հետեւյալն է. գաղափարական, սկզբունքային պայքարում մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջինը լինելու մոլուցքը փոխարինի վերջինը լինելու սկզբունքով: Ես համոզվել եմ` որտեղ այս սկզբունքը կիրառվում է, հաջողությունը դառնում է անխուսափելի:













