> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ»

«ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ»

Դիմակներով ակցիա Հյուսիսային պողոտայումԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Մացոն նախօրեին պատկերավոր կերպով ցույց տվեց, թե ինչից է ամենաշատը վախենում, եւ ինչը ի վիճակի չէ հաղթահարել ավազակապետական իշխանությունը: Քանի դեռ «Յոթի գործով» քաղբանտարկյալները հանդես էին գալիս միասնական ճակատով, ավազակապետությունը ի վիճակի չեղավ հաղթահարել «յոթի» արգելքը եւ հիմա, նման հնարավորություն ստանալու հույսով, սեփական ձեռքով «ցրում է» սեփական ձեռքերով կերտած «հանցավոր խումբը»` քրեական գործը մասնատելով` վարույթը առանձին-առանձին իրականացնելու համար, որովհետեւ այս խայտառակ գործի հետագա շարունակության հնարավորություն չի գտնում: Իսկ մասնատման տարբերակով, խնդիրը միայն «յոթին» մասերի բաժանելը չէ: Մասերի են բաժանվում նաեւ լրագրողները, ովքեր, բնականաբար, չեն կարող նույն հետեւողականությամբ լուսաբանել բոլոր գործերը, ինչը նշանակում է, որ դատարանը կարող է հանգիստ ապօրինություններ անել` առանց լուսաբանման վտանգի, մասնատվում են դատարանի դիմաց հավաքվող ՀՀ քաղաքացիները, բայց ամենակարեւորը` մասնատվում են յոթ քաղբանտարկյալների միջավայրերը, եւ իշխանությունը այսպիսով հույս ունի առանձնացված խմբերում որոշակի աշխատանք տանել եւ արդյունքների հասնել: Այս ամենը, սակայն, կարեւոր չէ. կարեւորն այն է, որ հերթական անգամ ակնհայտ է դառնում, որ ընդդիմության, Համաժողովրդական շարժման միասնականությունը անհաղթահարելի արգելք է իշխանությունների համար: Եւ մենք այս փաստը պետք է լրջորեն ընկալենք, պետք է հասկանանք, որ ընթացիկ քաղաքական շրջափուլում իշխանությունները տասնապատկելու են Շարժումը պառակտելու իրենց ջանքերը, ջանքեր, որ անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ չեն տվել: Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ այս խնդիրը առավել հրատապ է դառնում, եւ ակնհայտ է, որ իշխանությունը իրեն հաշիվ է տալիս, որ Համաժողովրդական շարժման վճռական միասնականության դեպքում ինքը չի կարողանալու խուսափել պարտությունից: Եւ այս պայմաններում բնական է, որ առաջիկա շրջանում բոլոր ջանքերը ուղղված են լինելու միասնական ընդդիմության ճակատում պառակտումներ մտցնելուն, հակասություններ սերմանելուն եւ դրանք խորացնելուն, եւ սրա համար կոնկրետ սցենարներ են գծագրվում: Խնդիրն այն չէ, թե արդյո՞ք որեւէ քաղաքական միավորման ներսում կարող են լինել տարաձայնություններ, տարընթերցումներ, արդյո՞ք ամեն ինչ բոլորին դուր է գալիս, թե` ոչ: Խնդիրն այն է, որ երբ որեւէ քաղաքական ֆիգուր շատ է կենտրոնանում հակասությունների, անհարթությունների, տարընթերցումների վրա` կորսվում է հիմնականը, քաղաքական նպատակը, եւ մի ինչ-որ պահի «սեղանակիցները» մոռանում են, թե ինչի համար էին հավաքվել: Որքան հասկանում եմ, այսօր իշխանությունները մի նպատակ ունեն. ամեն ինչ անել, որ մենք բոլորս մոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել: Եւ իշխանության այս գործելակերպը խիստ հասկանալի է. չէ՞ որ մենք հավաքվել ենք իրեն, այսինքն` այդ իշխանությանը հեռացնելու համար: Չմոռանանք այս մասին: Իսկ այս անմոռանալի խնդրի լուծման ձեւը այս պահին ՀԱԿ հաղթանակն է Երեւանի քաղաքապետի ընտրություններում: Եւ այդ հաղթանակն ապահովելը մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է: Հաղթանակը լինելու է մեզնից յուրաքանչյուրինը, պարտությունը` առավելեւս:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Վարդան
    Ապրիլ 6th, 2009 at 19:00 | #1

    Այսօրվա քաղբանտարկյալ պատգամավորների ազատ արձակման “ժառանգության” հարցադիմումի մերժումը ևս ամբողիովին անհիմն և անտրամաբանական էր: Այլևս պարզ է, որ “Ժառանգության” ներկայությունը ԱԺ-ում անիմաստ է, դառնում է մի գեղեցիկ դեկորացիա-սերվանտի խրուստալ- հյուրերին ցույց տալու համար, այն դարձել է մարդու իրավունքներ պաշտպանող սովորական մի հասարակական կազմակերպություն ընդամենը:
    Կոչ եմ անում կողմնորոշվել ու աթոռներին կառչած չմնալ ու դրանով իսկ չծառայել դաժան ու հիշաչար վարչախմբին:

  2. Ապրիլ 7th, 2009 at 09:20 | #2

    Հիրավի համազգային պայքար է պետք մեզ…

    Եթե, “Ժառանգութունը” կարողանա իր վրայից թոթափեր զգացմունքային այդ բեռը, որը տածում է ՀԱԿ-ի որոշ ուժերի և անդամների նկատմամբ և ակտիվորեն լծվի ռեժիմի դեմ օր-օրի ավելի օրհասական դարձող պայքարին, ապա ինչ խոսք մեր հաղթանակը կազմակերպված հանցավորության դեմ ավելի շուտ կգա:

    Ես, գեթ մեկ կաթիլ, չեմ թերագնահատում պայքարի շրջանակներում և դրանից դուրս նրանց արած ահռելի գործը, բայց այնուամենայնիվ կյանքում բազմաթիվ պահեր են լինում, երբ մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել սևի և սպիտակի միջև, երբ այլընտրանքները բացակայում են: Հիմա հենց այդպիսի իրավիճակ է, իսկ պատմությունը միշտ անողոք է գտնվում հապաղողների և սխալ կողմնորոշվածների նկատմամբ: Խոսքս սպառնալիք թող չթվա. ես պարզապես հանրահայտ ճշմարտություններ եմ թվում:

  3. David
    Ապրիլ 7th, 2009 at 09:59 | #3

    Isk cheq zgum arden, vor zhoghovrdi mec masin ardne mievnuyn e, te inch e katarvum. Nranq irenc kyanqov en aprum u aylevs

  4. Սուրեն
    Ապրիլ 7th, 2009 at 13:25 | #4

    David ջան, որոշողը ժողովրդի ակտիվ մասն է: Պասիվը ի՞նչ կարող է որոշել:

    Ես չգիտեմ, դու այդ նույն Դավի՞թն ես, որ անընդհատ հուսահատ մտքեր է գրում այստեղ /շատ անգամ մեջբերելով “Առավատ”-ի Արամ Աբրահամյանին/, թե ուրիշ Դավիթ ես: Ամեն դեպքում այս կայքում այդքան հաստատակամ այցելուներ կան, որոնց գրածները կարդալիս, իմ քեֆը բերում է: Այնպես որ ես դարձյալ համոզված եմ, որ
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  5. Varuj
    Ապրիլ 7th, 2009 at 17:33 | #5

    SUREN JAN HARTUM EN ARAYJMS MOLDOVAYI OPOZIZYAN…

  6. yervand
    Ապրիլ 7th, 2009 at 21:51 | #6

    tenak maldavia incha linelu?

  7. David
    Ապրիլ 8th, 2009 at 00:01 | #7

    Modovan dury bacec! Hajordy Vrastann e linelu. U heto mer hertn e: husov em Ter-Petrosyany aylevs chi varani u hunisi 1-in zhoghovrdin durs e berelu poxoc verjin hardzakman.

  8. Սուրեն
    Ապրիլ 8th, 2009 at 00:34 | #8

    Ժողովուրդ ջան, Մոլդովան մեզ հետ ի՞նչ կապ ունի:
    Լևոն Տեր-Պետրոսյանը իր քայլերն անում է, ելնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, ոչ թե Մոլդովայի ներքաղաքական իրավիճակից:

  9. David
    Ապրիլ 8th, 2009 at 06:39 | #9

    Es ashxarhum, hatkapes Arevelyan Evropayum amen inch poxkapakcvac e. U petq e gna shxatayakan reakcia: mnum e apahovel mer uzhainneri chezoqutyuny, inchy Ter-Petrosyany chkaraoxacav anel marti 1-in.

  10. Սուրեն
    Ապրիլ 8th, 2009 at 13:55 | #10

    Լևոնը ասել է, որ ուժային մեթոդների չի դիմելու: Պայքարը լինելու է օրենքի սահմաներում: Եվ ես նրա հետ համամիտ եմ:
    Նախ` անցած տարվա փետրվարին իշխանություննեը երազում էին, որ Լևոնը ժողովրդին տանի դեպի Բաղրամյան փողոց: Իշխանությունները պատրաստ սպասում էին, որ մի քանի հոգու սպանեն, ժողովրդին ցրեն, հետո էլ աշխարհին ասեն, թե “տեսա՞ք, ինչ էին անում, մենք էլ ստիպված ուժ կիրառեցինք”: Լևոնը այդ հնարավորությունը չտվեց սրանց: Սրանք մինչև հիմա չեն կարող նորմալ ապացույց ներկայացնել, որ ուժ կիրառելը անհրաժեշտ էր:

    Հնարավոր է նաև, որ դեպի Բաղրամյան շարժվելու դեպքում մի սադրիչ, իբր ժողովրդի մեջից, իբր պատահաբար, կսպաներ Լևոնին: Հետո հետաքննություն կնշանակվեր և սպանողին չէին գտնի կամ մեկի վրա կկախեին էդ գործը:

    Մի քիչ համբերենք, և սրանք իրոք չեն դիմանա այս բոլոր պրոբլեմներին, որ կանգնած են սրանց առաջ: ՀԱԿ-ը չի թողնի, մենք էլ ՀԱԿ-ին կոգնենք: )))))))))

  11. yervand
    Ապրիլ 9th, 2009 at 02:00 | #11

    axper che moldovayi orinakov tenum ek vor uzov zorov gorc chi linum, harc chi lucvum, sahakashvilin el vonc ekav tenc el etalua…u eli lav abn chi linelu. levon@ shat chishta, duk jokum ek? vor ancac martin zoxovurd ban charec u edqan chardin kotorin, ba patkeracnum ek vor iroq mardik asenk moldovayi nman edqan avirein, Azgayin zoxov u serzi nstavayr?? asel nikol@ migmayrcamaqayin ghrtirner gorci kdner qocharyan@. uremn petk chi voch mi uzi dimel. hetevoxakan oinakan payqar anpayman ardyunk kta. da ragin hertin kaxvac e mek marduc yev ayd mek mard@ du es! sa parzapes xosker chen ayl iarkanutyun!. yev ayd mek mardkanc tiv@ avelanuma, aysinkn ete mardik minchev hima mtacum ein de menk xopan kanenk akprenk srank inch zum en tox anen, hla mi ban el sranc ein talsi xopani berac pox@, hmi nor tenum en vor axper jan el xopan chka, u srank el aprelu hnar chen toxel ahystanum. ba. cavalia bajc past vor minchev danak@ voskorin chi hasnum amrdik chen sksum mard linel, ayl mnum en xoz.

  1. No trackbacks yet.