> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԽՆԴԻՐ, ՄԵԿ ԼՈՒԾՈՒՄ

ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԽՆԴԻՐ, ՄԵԿ ԼՈՒԾՈՒՄ

Մինչ իշխանությունները բանավեճ են հրահրել` արդյո՞ք Երեւանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական են, թե` ոչ, մինչ մի շարք վերլուծաբաններ իրավացիորեն զարմանում են, թե ինչու ողջ աշխարհում ՏԻՄ ընտրությունները քաղաքական են, իսկ Հայաստանում բնակչության կեսը ներառող մայրաքաղաքի ընտրությունները պետք է քաղաքական չլինեն, ուրիշ հարց է ծագում. իսկ ո՞ր հարցը Հայաստանում քաղաքական չէ։ Օրինակ` դպրոցների տնօրենների ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ ոչ։ Եթե քաղաքական չեն, այդ ինչպես է ստացվել, որ հանրապետության դպրոցների տնօրենների ճնշող մեծամասնությունը կամ իշխանական կուսակցության անդամ է, կամ էլ իշխանական ընտրական, ավելի ճիշտ` ընտրակեղծիքների մեքենայի անբաժանելի մաս։ Եւ ինչպիսի սերունդ է դաստիարակվում այս դպրոցներում, որոնց ղեկին գնալով ավելի ու ավելի շատ են հայտնվում մարդիկ, որոնց երկդիմի, անբարո, շողոքորթ բնույթն ու ծառայամտությունը գնալով ավելի ու ավելի ակնհայտ եւ հանրամատչելի է դառնում։ Ի՞նչ արժեքների կրող են դառնում այս դպրոցներից դուրս եկող երեխաները, որոնք, թերեւս, բոլորից լավ գիտեն արդեն, որ հանրապետությունում դպրոցի տնօրենի պաշտոնը դառնում է խաղաղ հանգրվան` բարձրաստիճան պաշտոնյաների կանանց եւ, ավելի հաճախ, սիրուհիների համար։ Այս ամենը, իհարկե, արվում է հանուն հանրակրթության, որովհետեւ, ինքներդ եք հասկանում, սիրասուն կանայք եւ փափկասուն սիրուհիները շատ ավելի հեշտությամբ կհոգան բազմաչարչար հայոց դպրոցի հոգսերը։ Կամ էլ` Նկարիչների միության նախագահը` իր միության պատվավոր նախագահ է կարգում գլխավոր դատախազին այն միջոցին, երբ ՆՄ նախագահի պաշտոնում իր ընտրվելը վիճարկվում է դատարանում. վճիռը, ինչպես ասում են, կայացված է։ Ամեն անգամ, երբ Հայաստանում որեւէ քննարկում է լինում որեւէ հարցի քաղաքական եւ ոչ քաղաքական լինելու մասին, ինձ համար ավելի ակնհայտ է դառնում, որ մեր երկրում ոչ քաղաքական հարց այլեւս չկա։ Վաղուց չկա, որովհետեւ Հայաստանում չկա մի հարց, չկա մի ոլորտ, որը քաղաքական լուծման կարիք չունենա։ Իսկ քաղաքական լուծումն էլ մեկն է. օրինական իշխանության եւ որպես հետեւանք` օրինականության վերականգնումը։ Շատերը, իհարկե, հարց կտան, թե ինչ կապ կարող է ունենալ դպրոցի տնօրենի կամ Նկարիչների միության նախագահի ընտրությունը արմատական իշխանափոխության հետ։ Իսկ կապը ուղղակի է. ոչ օրինական, բնույթով մաֆիոզ իշխանությունը, չունենալով իշխանության թիվ մեկ կրողի, այսինքն` ժողովրդի վստահությունը, եւ մյուս կողմից` վախ ունենալով հանցավոր իշխանությունը կորցնելու հեռանկարի առաջ, ձգտում է վերահսկել ամեն ինչ` բացարձակապես ամեն ինչ, եւ վարչական լծակներ ենթադրող ամեն պաշտոնում ինքնամոռաց կարգում է սեփական դրածո-խամաճիկներին։ Կամ էլ` իր կողմից չկարգվածներից հավատարմության երդում է կորզում` նրանց գոյությունը հանդուրժելու համար։ Այս համակարգը հասնում է դպրոց եւ որպես հետեւանք` ազդում հանրակրթության որակի եւ բարոյականության վրա, այս համակարգը հասնում է բուհական համակարգ` ազդելով կրթության որակի եւ բարոյականության վրա, այս համակարգը մտնում է թատրոն, մտնում է կինո, մտնում է արվեստի ցանկացած ճյուղ` ազդելով այդ ոլորտի որակի ու բարոյականության վրա։

Եւ ուրեմն` Հայաստանում չկա մի ոլորտ, որ այսօրինակ խնդրի առաջ չլինի` սկսած առողջապահությունից, վերջացրած բիզնեսով։ Ու քանի դեռ երկրում քաղաքական լուծումներ տեղի չեն ունեցել, քանի դեռ իշխանական սահմանադրական համակարգը չի սկսել գործել, քանի դեռ իշխանության բաժանումն ու օրինականությունը իրողություն չեն դարձել, Հայաստանում ուրիշ օրակարգ չի լինելու, լինելու է միայն մեկ հարց, հարցը լինելու է քաղաքական եւ ունենալու է հետեւյալ ձեւակերպումը. ապօրինի վարչախմբի հեռացում, օրինական իշխանության հաստատում եւ ժողովրդի անշրջելի իշխանության հաստատում, ասել է թե` սահմանադրական կարգի երաշխավորված վերականգնում։ Մնացած ամեն ինչը ընդամենը խոսակցություն է, ընդամենը օրակարգային միակ հարցից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ ունեցող բեմադրություն։ Եւ երբ դպրոցի տնօրենի պաշտոնը կնշանակի հանրակրթության, եւ ոչ թե ընտրակեղծիքների կազմակերպիչ, երբ բիզնեսմենը մտածելու իրավունք եւ այդ իրավունքը իրացնելու հնարավորություն կունենա, ահա այդ ժամանակ կարելի կլինի քաղաքական հարցերը տարբերակել ոչ քաղաքականից։ Իսկ մինչ այդ, չկա, չկա ոչ քաղաքական խնդիր, եւ այդ քաղաքական խնդիրը ունի միայն քաղաքական լուծում։ Եւ այդ լուծումն էլ միակն է ու անկրկնելի։

Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 1, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. armen-estia
    Ապրիլ 1st, 2009 at 22:54 | #1

    иарке кахакакан бнуйт крох @нтрутюннер эн!!!!!

  2. Աշոտ
    Ապրիլ 2nd, 2009 at 00:18 | #2

    Նիկոլ ջան, ինչպես միշտ ճիշտ ես:

  3. yervand
    Ապրիլ 2nd, 2009 at 01:45 | #3

    hamadzayn enk nikol jan. uxxaki mez boloris uzum em zgushacnem vor azat ardar @ntrutyunneri anckacum@ da hamr aragi paymann e orinakanutyan hastatman chanparhin, bajc da der chi nshanakum bolor harceri lucum. asacs en e vor aynpisi erkner inchpisin orinak lehastann e vor ancum e katarel sovetakan kargeric depi zoxovrdavarutyun, unenaov ardar @Ntrutyunner der uen dra het mektex yev korupcia yev bolor ayn aratner vor exel en minchev ayd, uxxaki zoxovrdavarutyun@ da hnaravrutyun e popoxutyunneri, voric menk ayzm zrkvac enk. aysinkn nuynisk azat ardar @ntrutyunneri anckacum@ der chi nshanakum vor ishxanutyan karox en haytnvel xabbaner yev anbarexixch mardik, yev chkataren irenc xostumner. sakayn ayd depqum mardik hnaravorutyun uenn dzerb azatvelu ayd mardkancic hagord @Ntrutyunnerin (hertakan kam artahert) yev hnaravorutyun tal ayl mardkanc irenc drsevorelu. mi xoskov haystan@ der shat u shat erkar chanaparh uni ancnelu vorpeszi hasni nax zoxovrdavarutyan hastatman erkrodn el zargacman. enpes vor nuynisk amena lavateskan scenari depqum der mi 10-15 tari kpahangvi vor haystan@ darna dinamik zargacox zovovrdavarakn erkir. MEZ BOLORIS HAMBERUTYUN!

  4. hay
    Ապրիլ 2nd, 2009 at 03:40 | #4

    hamadzayn em bayc ed depqum sa chexav qaxaqakan……….
    Hayastanum @ndhanrapes qaxaqakan payqar chka, avazakapetutyan dem payqarn azgajin azatagrakan e…

  5. Aram
    Ապրիլ 2nd, 2009 at 05:45 | #5

    Hikol jan, qefs beruma gracd hodvatsneric, apres, axpers! Imacir, qeznic xelaci u profesional jurnalist Hayastanum chka.

  1. No trackbacks yet.