> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MELIQ-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MELIQ-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Meliq-ից

Hargeli Nikol, Erevani avaganu HAK cucaki masin e xosqs. Shat mec er vogevorutyuns erb imaca vor Ter-Petrosyann e glxavorelu HAK cucaky. Avelin, Hayk.Jamanakum kardaci vor HAKy voroshel e vor Ter-Petrosyan-Demirchyan tandemic heto cucakum yngrkvoghneri hajordakanutyuny voroshvelu e aybenakan kargov - shat imastun voroshum. Iroq, inch tarberutyun ov vor teghum e ishxanapoxutyan cucakum! Avelin, da haskanali ev tapancik skzbunq er. Lury, vor ayd skzbunqy xaxtvel e ev, hatkapes, vor arajin eryakin hajordelu en Xachik Qoqobekyany ev S.Abrahamyany, ev nor miayn HAK karuycneri arajin demqery ev qaghbantarkyalnery, tarakusanq e arajacnum. Da nshanakum e vor Ter-Petrosyany yndameny satarum e Xachik Qoqobelyany ev S. Abrahamyanin ynddem Gagik Beglaryan-Taron Margaryan zuygin. Inchpes eghav vor HAK poxec ir skzbunqayin voroshumy? Ete HAKi qaghapeti teknacu uni, apa ayd harcin petq e andradarnal maiyn ishxanapoxutyunic heto. Karcum em, petq e poxel ayd voroshumy. Verj i verjo, Ter-Petrosyan qagahapety ashxatelu e mek shabat ev bavakan e vor tuylatri Erevanum shurjorya hanrahavaqner - voric heto “mek milion mard, erku or”, inchpes du es asum.

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ. ես չեմ կիսում ձեր տագնապը ՀԱԿ ցուցակի կապակցությամբ: ՀԱԿ ցուցակի առաջին եռյակը այսպիսին է. Լեւոն Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Զուրաբյան: Իսկ ՀԱԿ-ի քաղաքապետի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ այստեղ ոչ մի խորամանկություն չկա: Եւ որ ՀԱԿ-ի նպատակը շարունակում է մնալ իշխանափոխությունը, սա էլ է, կարծում եմ, հստակ: Իսկ ցուցակի հետ կապված հեռուն գնացող եզրակացություններ իրոք պետք չէ անել: Մենք ունենք ցուցակ, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցակն է, մեր ցուցակն է, քաղբանտարկյալների ցուցակն է, ժողովրդի ցուցակն է: Մենք պետք է ապահովենք ՀԱԿ հաղթանակը մայիսի 31-ին, որովհետեւ այդ հաղթանակը հավասարապես թե ցուցակում ընդգրկվածներինն է լինելու, թե ցուցակում չընդգրկվածներինը: Սա ոչ միայն քաղաքապետի ընտրություն է, այլ կարեւոր հանգրվան իշխանափոխության ճանապարհին: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Սուրեն
    Ապրիլ 1st, 2009 at 14:05 | #1

    Մելիք ջան, Արամ Մանուկյանի և Արարատ Զուրաբյնաի հայտնվելը վերջին տեղերում նույնպես այբբենական կարգի հետ կապ չունի: Կարծում եմ, որ նրանք դրանով ևս ուզեցին ցույց տալ, որ էական չէ ցուցակում զբաղեցրած տեղը: Էականն այն է, որ մենք բոլորս պետք է ակտիվ պատրաստվենք ընտրություններին և ամեն ինչ անենք, որ հաղթենք:

  1. No trackbacks yet.