> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Անդրանիկից

ՀԺ-ի վերջին համարները ինձ հիշեցնում են ՀՀՇի իշխանության տարիները. Եթե ես և իմ նման շատ շատերը կանգնել ենք ընդիմության կողքին ապա միայն հավատալով ձեր անաղարտությանը. Անձամբ ես կարծել եմ որ իշխանափոխությունից հետո պատասխան են տալու կամ նախկինի նման իրեց լավ չեն զգալու Ջհանգիրյանները ու աբգարյանները , բայց եթե Ձեր ասած դաբլյուններին փոխարինելու են Ջհանգիրյանները անձամ իմ համար ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ չի լինելու.Տա Աստված որ ես սխալված չլինեմ, բայց ես կարծել եմ որ դուք ավելի լավ գիտեք ով ով է, ողղակի պետք է օգտագործել բոլորին նպատակին հասնելու համար, իսկ Հայկին ասեք անսխալական մարդ չի լինում , իսկ սխալվողին դավաճան ասել դա արդեն հհշական է. Հուսով եմ ինձ հիշեցիր և այս անգամ մր բան կգրես. Կողքիտ դուխով կանգնած եմ .

Նիկոլի պատասխանը - Սիրելի Անդրանիկ. բազմիցս ասել եմ, որ Արդար Հայաստանի երաշխավորը ոչ թե «անաղարտ» պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն են, այլ սեփական իրավունքներին տեր լինելու ընդունակ հանրությունը, քաղաքացին: Որովհետեւ` անաղարտ մարդ որտեղի՞ց ենք գտնելու, ներմուծելո՞ւ ենք արտերկրից: Դուք ձեր շրջապատում քանի՞ անաղարտ մարդ եք ճանաչում, եթե ճանաչում եք` ի՞նչ երաշխիք կարող եք տալ, որ նրանք պաշտոնյա դառնալով անաղարտ են մնալու: Ես մի երաշխիք գիտեմ` ակտիվ, սեփական իրավունքների ոտնահարումների նկատմամբ անհանդուրժող քաղաքացին, ով կարողանում է, ի վիճակի է իրեն ապօրինություններ թույլ տվող ամեն պաշտոնյայի զրկել այդ պաշտոնից` լինի դա նախագահ, թե դատախազ: Ես հիմա չեմ ուզում իմ այն գործընկերների պաշտպանությամբ զբաղվել, որոնց անունները դուք տալիս եք: Դա անիմաստ ու անօգուտ գործ է, անարդյունավետ: Արդյունավետ կլինի այն, եթե մենք ամեն վատ իշխանության զրկենք այդ իշխանությունից, եթե հաջորդն էլ վատը լինի` հաջորդին էլ, եթե հաջորդն էլ վատը լինի` հաջորդին էլ: Այ չորրորդը արդեն կլինի անաղարտ, կամ անհամեմատ ավելի լավը: Ինչ վերաբերում է «ՀԺ»-ի վերջին համարներին, դուք ձեր կարծիքն ունենալու իրավունք ունեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Սուրեն
    Մարտ 31st, 2009 at 13:15 | #1

    Այսօր մի իրավիճակ է, որ շատերը սկսել են արդեն մտածել ոչ միայն “դաբլյուներից” ազատվելու մասին, այլև ապագայում “դաբլյուներ” չունենալու մասին: Դա իրոք շատ լավ է և շատ ճիշտ է: Միայն կուզեի հիշեցնել, որ համաժողովրդական շարժումն է շատերին տվել այդ հույսն ու վստահությունը, որ “դաբլյուների” դեմ հնարավոր է պայքարել: Երկու տարի առաջ ու՞մ մտքով կանցներ, որ սրանցից ազատվելը հնարավոր է: Շատ քչերի: Մեկը` Նիկոլի:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  1. No trackbacks yet.