ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՆԱՄԱԿԻՆ
Նամակ Հայկից
Ողջույններս Նիկոլ: Երևի թե հիշում ես թե ինչ էի ասել, կամ թե գրել Ժառանգություն կուսակցության և նրա ղեկավարի մասին: Ի սկզբանե նրանք ՀԱԿ-ին ներկայացրին մի այնպիսի ցուցակ և բացատրություններ, թե ինչու են այդպես կազմել այն, որ միանգամից մտածեցի, հատուկ են արել, գիտենալով հանդերձ, որ ՀԱԿ-ը, առավել ևս Նախագահը դրան չի համաձայնի: Ախր այս իշխանությունները ոչ միայն վախենում են այլև ահաբեկված են միայն այն մտքից, որ Նախագահի անունը լինելու է ՀԱԿ-ի կամ նույնն է, թե Ընդիմության ցուցակի առաջին հորիզոնականում: Հուսով եմ, որ սխալվում եմ և ՀԱԿ-ն ու Ժառանգությունն ունեն պայմանավորվածություն իշխանություններին մոլորության մեջ գցելու համար, և ասենք գրանցման օրն ամենավերջին պահին ԿԸՀ կներկայացնեն միասնական ցուցակ, երբ արդեն բոլորն իրենց ցուցակները կբերեն, համենայն դեպս միշտ էլ կասկածել եմ այն կուսակցության ընդդիմադիրությանը, որտեղ կա Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան: Ի դեպ նամակիս պատասխան այդպես էլ չստացա…
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, իմ կարծիքով ձեր նշած հարցում անշրջելի պրոցեսներ, փառք Աստծո, տեղի չեն ունեցել եւ հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի` մանավանդ ընտրություններին չմասնակցելու «Ժառանգության» որոշումից հետո: Այդ ո՞ր նամակի պատասխանը չեք ստացել. ես պատասխանել եմ ձեր նախորդ նամակին: Լավ եղեք:













