> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎԻԿԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԵՎԻԿԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Արևիկից

Նիլոլ ջան բարև: Ո՞նց ես: Մի քանի հարց ունեմ.

1.Նիկոլ ջան անչափ վրդովված եմ “Ժառանգության” պահվածքից: Ճիշտ է առանձնապես հույսեր էլ չէի կապում նրանց հետ, բայց ամեն դեպքում կարծում էի, թե նրանք իրոք ուզում են ինչ-որ կերպ օգնել ՀԱԿ-ին, բայց ժամանակը հակառակն է ապացուցում: Ինչու՞ նրանք չցանկացան միասնական ցուցակով հանդես գալ: Ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում հանրահավաքներին: Ի՞նչ հարաբերությունների մեջ է ՀԱԿ-ը “Ժառանգության” հետ:

2. Ի՞նչ ես կարծում, կկարողանանք ընտրություններում պահպանել մեր ձայները: Գիտես, կարծում եմ, եթե այսքան մեծ նշանակություն ենք տվել այս ընտրություններին, ուրեմն պիտի անպայման հաղթենք: Բայց եթե այս անգամ էլ չկարողանանք տեր կանգնել մեր ձայներին, կստացվի, որ օրինական ճանապարհով սրանց դեմ ոչինչ անել չենք կարող:

Ինչևէ, հույս ունեմ, որ գոնե այս ընտրություններում դրական արդյունքի կհասնենք: Պայքար-պայքար մինչև վերջ…

Նիկոլի պատասխանը - Թանկագին Արեւիկ.

Առաջին հարցի կապակցությամբ ասեմ, որ հույս ունեմ, թե առաջիկա շրջանը կդառնա ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հարաբերությունների ճշգրտման եւ զարգացման շրջան:

Առաջիկա ընտրություններում մեր հաղթելու շանսերը ահավոր մեծ են, բայց սա չպետք է թուլացնի մեր զգոնությունը, եւ մենք պետք է ամենօրյա գործով զբաղվենք հենց այսօրվանից: Մեր բոլոր ակտիվիստները պետք է դառնան վստահված անձինք, անձամբ զբաղվեն ամենօրյա քարոզչությամբ, մարդկանց հետ խոսեն, զրուցեն, բացատրեն, ներկայացնեն: Եւ եթե մեզնից յուրաքանչյուրը իր գործը անի` հաղթանակը անխուսափելի է: Ես նկատի չունեմ միայն Երեւանի քաղաքապետի ընտրությունը, ես նկատի ունեմ իշխանափոխությունը` Հայաստանի Հանրապետությունում, որ տեղի կունենա Երեւանում մեր հաղթանակից հետո: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.