> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Գևորգից

Բարեվ ձեզ պարոն Փաշինյան: Նախապես ասեմ, որ ես ոչ ձեր թիմից եմ, ոչ կոնգրեսի երկրպագուներից և ոչ էլ իշխանության որևէ թևի աջակիցներից: Հարցս մի քանի մասից է բաղկացած:

1. Ինչու հիմա դուք ձեր ընկերների, խոսքս 7-ի մասին է, ասենք կլիներ 8: Ընկերովի մահը հարսանիք չէ?: Նամանավանդ այնպիսի վեհ բանի համար ինչպիսին հայրենիքն է: Թե այդ 7-ն էլ չպիտի լինեին ուղղակի չհասցրեցին փախնել, խեղճ ժողովրդին թողնելով կներեք մենթերի գյուլլի բերան:

2. Եթե Ճեր գերնպատակը իսկապես երկրի բարօրությունն էր, այլ ոչ թե ուղղակի, կներեք ԱԲԻԺՆԻԿԱՎԱՐԻ երկրի առանց այդ էլ կեղտոտ քաղ. մթնոլորտը փչացնելը: Ապա ինչու ՀՀՇ-ն չմասնակցեց 2007 ԱԺ ընտրություններին: Կամ ինչու միչև վերջ չգնացիք մարտի 1-ին 10 զոհի փոխարեն թող լիներ 100-ը, բայց լավ նպատակի համար: Հիշենք որ 1996թ-ին նույն ձևով կեղծելով ընտրությունները ԼՏՊ-ն առանց ամոթի այսպիսի արտահայտություն արեց.
- Մեր թիմը հաղթեց.

Այդ ժամանակ էլ Վազգեն Մանուկյանի սխալը եղավ, որ ժողովրդին մինչև վերջ չտարավ:

3. Ձեր հոդվածներից մեկում խոսում եք, Ռուբեն Հայրապետյանի կողմից Բջնի գործարանը վերևից` ՍՍ-ից, ստացած հրամանով գնելու մասին: Մեկա կորցնելու բան չունի սենց թե նենց: Ես համաձայն եմ: Բայց հիշեք որ 90-ականների սկզբներին մարդիկ, չէ չէ դրանց մարդ չասեմ այն ժամանակվա Աստվածներն ու կիսաստվածները 5000 դրամով գործարան եին գնում ու այդ գործարանի 100.000 դոլլարանոց հաստոցները 100 դոլլարով թափոնի փոխարեն պարսիկներին կարելի է ասել նվիրում, ու դրանցից: Ճիշտ է հիմա Աստվածների ու կիսաստվածների ցուցակը Հայաստանում փոփոխությունների է ենթարկվել, բայց սկզբունքը ժառանգել ենք ՀՀՇ-ական իշխանությունից: Չմոռանանք անցյալը:

Մի խոսքով մինչև մեկը չլինի, որ անցյալն ու ներկան վերլուծելով ՀՀՇ-ՀՀԿ-ներին (Ընդամենը 1 տառի տարբերություն նկատեք) հիշեցնի իրենց անցյալը, այս երկրի օրը օրը չի:

P.S. Հա չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում ՀՅԴ-ն էր էլ ավելի ծանրագույն վիճակում նրանց ասում էին տեռորիստ հայրենիքը ցանկացած գնով պաշտպանելու համար:

Նախապես շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գեւորգ. Ձեր հարցերին կպատասխանեմ հերթով:

1. Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից մենք հեռացել ենք ամենավերջինը, ընդ որում` միայն այն բանից հետո, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորել-հրահանգել է այդպես վարվել: Այսինքն` այն պահին, երբ մենք հեռացել ենք Մյասնիկյանի արձանի մոտից, այնտեղ արդեն մարդ չի եղել` մենք արդեն բոլորին տուն ուղարկած ենք եղել: Եթե այս ընթացքում իմանայի, որ մարտի 1-ի ժողովուրդը ուզում է, որ ես բանտում հայտնվեմ, հինգ րոպե չէի կասկածի եւ կհայտնվեի բանտում: Բայց այսքան ժամանակ բանտում չեմ հայտնվել, որովհետեւ հստակ եւ հաստատ իմացել եմ` մարդիկ չեն ուզում դա, եւ ուզում են հակառակը, որ ես չբռնվեմ: Ես կատարել եմ այդ, եթե կարելի է ասել, «հանրային պատվերը» եւ դրան հավատարիմ եմ մնացել մեկ տարի: Հիմա` ասել եմ ու կրկնում եմ, ցանկացած պահի կարող եմ դուրս գալ ընդհատակից, կամ էլ իրավապահներին`ինձ հայտնաբերելու հնարավորություն տալ:

2. Մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե ինչ կապ ունի ՀՀՇ-ի` 2007 թ. ընտրություններին չմասնակցելը քաղաքական ավելի քան 18 ուժերի մասնակցությամբ տեղի ունեցող գործընթացի ընդհանուր գնահատականի հետ: «Այլընտրանք» հ/ք նախաձեռնությունը, որի ներկայացուցիչն եմ ես, մասնակցել է 2007 թ. Աժ ընտրություններին` «Իմպիչմենտ» դաշինքի տեսքով: Եւ հետո, մի քիչ լավ չհասկացա` դուք մեզ մեղադրում եք մարդկանց գյուլլի բերան տանելու, ապա եւ հարյուր հոգի զոհ չտալու մեջ: Հակասություն չկա՞: Եւ հետո, այս հարցը այս ոճաբանությամբ պետք է քննարկի այն մարդը, ով մարտի 1-ին գոնե եղել է դեպքի վայրում, իսկ դուք, որքան հասկացա, այդ ժամանակ ձեր տան բազմոցին նստած «Հայլուր» նայելիս եք եղել: Այսինքն` ձեզ հնարավորինս հետաքրքիր կինո էր պետք հա՞, որ զոհերը շատ լինեն-բան: Դուք քանի որ մարտի 1-ին «Հայլուրի» էկրանից եք հետեւել, մարտի 1-ը ձեզ համար Չակ Նորիսի կինոյի նման մի բան է, եւ ձեր դժգոհությունը փաստորեն այն է, թե ինչու տեսարանները ավելի հետաքրքիր չէին: Ցավում եմ, լրջորեն ցավում եմ ձեր այս մոտեցման համար եւ չեմ անդրադառնում ձեր օգտագործած «աբիժնիկ» բառին:

3. ՀՀՇ-ի իշխանության տարիներին ես ՀՀՇ-ի իշխանության մասին գրել եմ, այն ամենը, ինչ հնարավոր էր գրել: Դա արել եմ այն ժամանակ, երբ դա իր մեջ կարող էր վտանգ պարունակել: Կարող եք գնալ հանրային գրադարան եւ թերթել ՀՀՇ-ի իշխանության տարիներին մամուլում իմ հեղինակած հրապարակումները: Այդ հիմա է, որ ամեն տեղից վեր կացողը քննադատում է ՀՀՇ-ի իշխանությանը, իսկ նրա իշխանության տարիներին այդ մարդկանցից շատերը ձգտում էին մոտ լինել իշխանական կերակրատաշտին եւ շատերը մոտ էին: Ես ՀՀՇ-ին իմ ողջ ասելիքը պարպել եմ այն ժամանակ, երբ նա իշխանություն էր: Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց ինչ-որ արածի, անբարոյականության եւ ապօրինության մեղքը գցում են ՀՀՇ-ի իշխանության տարիների վրա կամ իրենց արածը արդարացնում են ՀՀՇ-ի իշխանության տարիներով, ուրեմն որեւէ բարոյական իրավունք չունեն ՀՀՇ-ին կամ նրա իշխանությունը քննադատելու, որովհետեւ պնդելով, որ ՀՀՇ-ն վատն է եղել, իրենք անում են այն նույնը, ինչy որ իրենց կարծիքով ՀՀՇ-ն ժամանակին արել է, ուրեմն շատ ավելի վատն են, քան ՀՀՇ-ն` եթե անգամ նրան ուղղված բոլոր մեղադրանքները արդարացի լինեն: Սա պարզ աքսիոմ է, եւ հերիք է երկրում տեղի ունեցող ամեն մի ամենաթողություն եւ բեսպրեդել կապեն ՀՀՇ-ի տարիների հետ: Եւ ի դեպ, ինձ ավելի շատ ոչ թե այն է հետաքրքրում, թե ինչպիսին է եղել Հայաստանը 1996 թվականին, այլ` թե ինչպիսին է լինելու այն 2016 թվականին: 1996-ին էլ եմ հանուն սրա պայքարել, այսօր էլ եմ պայքարում, վաղն էլ եմ պայքարելու:

Կներեք, որ մարտի 1-ին հարյուր զոհ չի եղել: Մենք չգիտեինք, որ դուք տանն եք, եւ մտածում էինք, որ այդ հարյուր զոհից մեկն էլ դուք կարող եք լինել` դրա համար զգույշ էինք: Առողջություն ձեզ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Սուրեն
    Մարտ 28th, 2009 at 02:38 | #1

    Նիկոլ ջան, ինչպես միշտ, փայլուն պատասխան էր: Քեֆս բերեց:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  2. Edgar
    Մարտ 28th, 2009 at 07:14 | #2

    Hamaria misht Nikoli patasxannery taluc heto uxxaki tpavorutyun a stecvum vor ed mardik i nadu enenc harc tan vor bardzr class-i patassxan stanan vonc vor es meky. Qo qaj u hayrenaser janin mernem Gevorg anunov txa, mi hat ushadir nay ovqer en esor ishxanutyan mej… nuin demqery 17 tari en jamanak HHS hima arden horacac u 1000apatik avelacac glxaqanakov HHK-um, nuin mardik en, nuin demqer.SERJIC u ROBIKIC sksac.Ezrakacutyun- iranq en exel HHS-i tarinerin talanoxnery hima el en iranq mnacel,ai ete Levony patjer, menq esor urish Hayastan kunenainq, es harcum iroq mexavor e inqy, baic anhog exir bolors sxalakan enq u inqn ir dzerqov ir sxaly kuxxi, menak nsti tuny du TV nai mi or lurerov kimanas ed masin, hankarc tanic durs chga~~~s…

  3. Edgar
    Մարտ 28th, 2009 at 07:19 | #3

    Moraca asem Kozlik jan du tuny nstac urishnery 100 hatov uzum es spanven u Nikolin el asum es gna bant ibr bari xorhurd es talis, mi hat xorhurd el ishxanutyuny zavtac qo hegovor papanerin tur lezud kcava ha ai GE VOR???

  4. Anonymous
    Մարտ 28th, 2009 at 09:13 | #4

    @Edgar
    Լավն էր, Եդգար: Հաստատ ճիշտ ես. էն աղբը, որ կար Լեւոնի վախտով, հիմա էլ ա կերակրատաշտին կառչած… իսկ կողքերը բուծել ա մարիշբոզիկյաններ, ջայլամիձվեր ու մենուաստահակներ…

  5. պայքարող
    Մարտ 28th, 2009 at 09:14 | #5

    @Edgar

    Լավն էր, Եդգար: Հաստատ ճիշտ ես. էն աղբը, որ կար Լեւոնի վախտով, հիմա էլ ա կերակրատաշտին կառչած… իսկ կողքերը բուծել ա մարիշբոզիկյաններ, ջայլամիձվեր ու մենուաստահակներ…

  6. Մարտ 28th, 2009 at 20:34 | #6

    Գևորգ ջան անկեղծորեն ուրախ եմ,որ այս հարցի պատասխանները չունենալով չես էլ աջակցել քաղաքական որևէ ուժի ,ինչ մնաց զորակցեիր ՀԱԿ-ին ։Եթե քո քաղաքականությամբ զբաղվելը ժամանակավրեպ չես համարում ,խորհուրդ կտամ հարցերում վիրավորական բառեր չօգտագործես ,որովհոտև հենց դրանք են ,որ փչացնում են քաղաքական մթնոլորտը։ Նիկոլի պատասխանը դեռ չեմ էլ կարդացել ,բայց համոզված եմ ,որ մեծահոգաբար ,կետ առ կետ կպատասխանի նամակիդ ։Կբացատրի քեզ համար անհասկանալին ,եթե իհարկե դրա ցանկութԳևորգ ջան անկեղծորեն ուրախ եմ,որ այս հարցի պատասխանները չունենալով չես էլ աջակցել քաղաքական որևէ ուժի ,ինչ մնաց զորակցեիր ՀԱԿ-ին ։Եթե քո քաղաքականությամբ զբաղվելը ժամանակավրեպ չես համարում ,խորհուրդ կտամ հարցերում վիրավորական բառեր չօգտագործես ,որովհոտև հենց դրանք են ,որ փչացնում են քաղաքական մթնոլորտը։ Նիկոլի պատասխանը դեռ չեմ էլ կարդացել ,բայց համոզված եմ ,որ մեծահոգաբար ,կետ առ կետ կպատասխանի նամակիդ ։Կբացատրի քեզ համար անհասկանալին ,եթե իհարկե դրա ցանկությոյոունեսւնն ունես

  7. Edgar
    Մարտ 28th, 2009 at 22:44 | #7

    Nikol jan voxchunum em ,,,,,,ara ay hartuxexner,erku kulturakan bar irar hetevic aselov u azgi apagayi vcrorosh paherin neytraliteti tufta apahovich@ glxnerit qashac ambax zambax harcer mi tveq,ay lav txeq quchi mashtabov,,,,,,dranic en yan txa eleq,,,,NIKOLN ET TXENA…..MAYMUNNER….NIKOLN EN TXENA VOR IRA EREXU KOXQIN @LNELN U DZEZANIC EL APAHOV APRELU HNARAVORUTYUN@ POXEC TASIBI PATVI U TXA @LNELU HAMAR,vor equc qo nman trashov kextotin es bashibozukner@ uzac vaxt uzac pozayov u uzac tex chhaqcnen,,,jogir?

  8. Gevorg
    Մարտ 29th, 2009 at 00:41 | #8

    @Edgar
    Moraca asem Kozlik jan du tuny nstac urishnery 100 hatov uzum es spanven u Nikolin el asum es gna bant ibr bari xorhurd es talis, mi hat xorhurd el ishxanutyuny zavtac qo hegovor papanerin tur lezud kcava ha ai GE VOR???
    Ուրեմ ասեմ Եդգար ջան դրանք իմ հոգեվոր պապաները չեն ԲԱՌԵՐԻԴ ՄԵՅ ՉԱՓԱՎՈՐ եղիր:
    այդ օրը ասեմ ի գիտություն քեզ ես եղել եմ աշխատավայրում հերթապահ անվտանգությունում ՎիվաՍելլ-MTS-որը դու գիտես ինչքան մոտ է քաղաքապետարանին, այսինքն ես մասնակից եմ եղել այդ գործողություններին ու եթե մի քոռ գյուկկա ինձ չի կպել ես դրանում մեղավոր չեմ:
    Ու երկրորդ այո ես էլի եմ ասում, հանուն Հայրենիքի թող 100 զոհվեին վեհնպատակի համար: Եթե մի քիչ արտասահմանյան գրականությանը ծանոթ ես, ապա կիմանաս, թե ամբողջ եվրոպայում ինչպիսի արյունահեղ հեղափոխություններ են եղել: Բայց հիմա եվրոբան ինչպես է ապրում…
    P.S Հա ասեմ որ, մենուաստահակներ… -ի հետ ես էլ եմ համաձայն: Բայց պետք է լինի մի նոր ուժ, թե չէ անցյալին վերադառնալ երբեք չի կարելի:
    ՀՈՒՍՈՎ ԵՄ ԻՐԱՐ ՀԱՍԿԱՑԱՆՔ:

  9. sos
    Մարտ 29th, 2009 at 01:15 | #9

    մի բան ել ես ավելացնեմ, ՀԵՆՑ նոր հավաքականը հերթական խայտառակությունը պատճառեց մեզ, այն ել կլասի հետ: Պտգամավօր, ֆեդ. նախագահ, գործարար ՆԵմեց Ռուբօն ոըղղակի ոչնչացռեց մեր ֆուտբոլը, ոչ մի սահման չկա սրանց, եթե ամոթ ունենար հայլուրով հերյուրանքներ տալուց հետո Նիկոլը պարզ մի պայման դրեց թե տղա ես? ապացուցի,հակառակ դեպքում , բժնիի հաղթական ելույթնեռից հետո ուր? կորավ, թե ինքնասիրություն ունենար ֆուտբոլում ել կերևար: Ահա սա է սրանց կերպարը ու դեռ մարդիկ կան որ բարոյական բարբաջանք-հարցեր են ուղղում լրիվ հակառակ ուղղությամբ

  10. sos
    Մարտ 29th, 2009 at 01:17 | #10

    մի բան ել ես ավելացնեմ, ՀԵՆՑ նոր հավաքականը հերթական խայտառակությունը պատճառեց մեզ, այն ել կլասի հետ: Պտգամավօր, ֆեդ. նախագահ, գործարար ՆԵմեց Ռուբօն ոըղղակի ոչնչացռեց մեր ֆուտբոլը, ոչ մի սահման չկա սրանց, եթե ամոթ ունենար հայլուրով հերյուրանքներ տալուց հետո Նիկոլը պարզ մի պայման դրեց թե տղա ես? ապացուցի,հակառակ դեպքում , բժնիի հաղթական ելույթնեռից հետո ուր? կորավ, թե ինքնասիրություն ունենար ֆուտբոլում ել կերևար: Ահա սա է սրանց կերպարը ու դեռ մարդիկ կան որ բարոյական բարբաջանք-հարցեր են ուղղում լրիվ հակառակ ուղղությամբ

  11. sos
    Մարտ 29th, 2009 at 01:21 | #11

    …հակառակ դեպքում …

  12. sos
    Մարտ 29th, 2009 at 01:22 | #12

    …հակառակ դեպքում ուրեմն հհկ-ի մարիշբոզիկյանը քո պապանա

  13. Մարտ 29th, 2009 at 11:18 | #13

    Հարգելի Գևորգ ,անկեղծորեն ուրախ եմ,որ այս հարցերի պատասխանները չունենալով չես աջակցել քաղաքական որևէ ուժի ,ինչ մնաց զորակցեիր ՀԱԿ-ին ։Եթե քաղաքականությամբ հետաքրքրվելդ ժամանակավրեպ չես համարում,խորհուրդ կտամ հարցերում զերծ մնալ վիրավորական բառերից ,որովհետև հենց դրանք են փչացնում քաղաքական մթնոլորտը ։Նիկոլը մեծահոգաբար, կետ առ կետ բացատրեց քո համար անհասկանալին ,եթե իհարկե քո նպատակն այդ էր։

  14. Varuj
    Մարտ 30th, 2009 at 00:21 | #14

    Gevorg isk marti 2-in kam petrvari 28-29 in el es hertapah erel??

  15. Աշոտ
    Մարտ 30th, 2009 at 01:47 | #15

    Գեւորգ դուք հաստատ մարդկանց են տիպին էք պատկանում որոնք տանը նստած որոշում են թե ով է ճիշտ եւ ով սխալ:

  16. Սուրեն
    Մարտ 30th, 2009 at 02:55 | #16

    Գևորգ, աշխատանքի բերումով դեպքի վայրին մոտիկ լինելը չի նշանակում լինել մասնակից գործողություններին:
    Իսկ մեղադրելը այն բանում, որ ավելի շատ զոհ չտվեցինք ուղղակի անհասկանալի է: Ձեր գրածից այն տպավորությունն է ստացվում, որ դուք 100 զոհի հաշվին /որոնց մեջ չէիք պատրաստվում մտնել/ ուզում էիք ունենալ եվրոպական երկիր:
    Հետո էլ կասեիք, թե բա “ես էլ էի էնդեղ, ՎիվաՍելլում էի”:

  17. EdgarM
    Մարտ 30th, 2009 at 20:29 | #17

    2 hat Edgar ka estex?? mekn u meks petq a tarbervenq, dra hamar yes im anuni vra M tar em avelacnum

  18. VX
    Մարտ 30th, 2009 at 21:31 | #18

    Ays @nker@ paylun dashnakcakan e, ev dranov ameninch asvac e. You must be failed!

  19. Haykk
    Մարտ 31st, 2009 at 02:38 | #19

    Gevorg ed inch hpartanalu bana, vor du voch ishxanutyun es voch el hndimutyun.
    U du goh es ed qo anpatasxanatu kecvacqic. Du es erkri qaxaqaci es te hyur es?
    Du qez harc tvel es te du inch karas anes, vor es erkrum es voxbali vichak poxvi u chkrknvi.
    vax vor Hayastanum turq kam otar mek ishxi, du eli spaselu es , vor menq payqarenq du el pilisopayes? ete che uremn tarberutyun chka erkir turqna korcanum te trqacac hay serjarober.
    20-rd dari skzbin hayerin vochxari pes kotorel en, vorovhetev qo nman antarber, u patasxanatvutyunic xusapox, ishxanakan propagandayi zoh kam miguce vaxkot mardik shat-shat ein, ovqer nuynisk alarum en mi kargin inqnuruyn,ayl voch te haylurneric informacia stanan, sepakan xelqov verlucen u dra hamar el azgi amenamec chariq dashnakcutyan (sa apacucvac e 1000 angam u dzev, ete kuzes xndri paster nyuter grakanutyun kasenq inqd kusumnasires ) masin asum e, vor nranq ein Hayastan amen gnov pashtpanum.

  20. Arsen
    Մարտ 31st, 2009 at 23:48 | #20

    Опасайтесь больше всего тех, кто просто молчит. Это именно с их молчаливого согласия совершаются все самые подлые и ужасные преступления. (С)

  21. Arsen
    Մարտ 31st, 2009 at 23:50 | #21

    Yerb vor asum en te “yes voch es koghmic em, voch el en” mianqamic hishum em vernshjal asacvavqn.

  22. Arsen
    Մարտ 31st, 2009 at 23:54 | #22

    Avelilav e azniv aknhajt “serzhakan” lines qan “ham senc ham el senc”, erb - vonc.

  23. Armen M.
    Ապրիլ 1st, 2009 at 09:57 | #23

    amenaprimitiv tramabanutyun ete unes-ches karogh voch ays voch ayn linel.hakarak paragayum da voghnashari bacakayutyan masin e xosum.

  24. EdgarM
    Ապրիլ 2nd, 2009 at 07:20 | #24

    Gevorg qo asacneri mej aroxj logika chka du uzum es inch vor ban asel baic hamozmunqnerid kam estex masnakcutyand npataki arumov da qez chi hajoxvum, gites inch a hishecnum? erb nard uzum a gaxaparhner qarozi baic matnum a iran vor inqy comunist a ainich kapitalizm er qarozum…kam voch yndimutyun em voch ishxanutyun, ba inch es kentron?? kentron chi linum qaxaqakanutyan mej, ka kentronamerdz vory eli ishxanutyany harox a nshanakum, u ynthanrapes kentrony lav tex chi poxi texd kam ynddimutyun kam ishxanutyun, koxmnoroshvi, dranic durs voreve ban arhestakan bever e

  25. Jirayr
    Ապրիլ 12th, 2009 at 21:48 | #25

    Gevorqi mexqi patasxanatvutyan kesy ays ishxanutyunneri vraya, vortev et marishbozikyannery irenc amboghj nerujy neren dnum ays kargi hasarakutyun dzevavorelu vra, vor qaqi mej apren u irenc tva vor et normala (en kategorian vor asuma -voch serjna mi ban voch levony yes yntrutyunneri chem gnalu), tele, radio, petakan qarozchutyun, sut informacia, usumnakan hastatutyunner ev ayl karuicner aporinabar vercrelen irenc tirapetuyan tak u dzevavorumen es kargi Gevorqner, baic Gevorg jan, porci layn baces achqert, yes qo gracic haskaca, vor du xarnveles u chgites el inch verlucutyun anes et bezpridel erkrum, baic vstahem vor mi qich hetaqrqrvelu, kardalu depqum khamadzaynves Nikoli het u ete amen or nayes haylur azatutyun.am hzh.am ev a1plus.am u verluces shutov kunenas ayl hayacqner.

  1. No trackbacks yet.