> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HM-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HM-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց HM-ից

Barev dez hargeli Nikol, im harch verabervum e qaxaqapeti @ntrutyunerin, chisht asach idz hamar anknkal cher Levon Ter Petrosyani arajadrum@ HAKI koxmich, es dra hamar shat urax em, ishaxnutyuner shat lurj xorhelu tex unen , vorovhetev irech dem kagnache HAK@ ISK HAK aselov haskanum em enq mi aboxj zoxovurd, knereq vor harchich shexvechi, es uzum em imanal ich exav Haki ev Zaragutyan xorhrdakchutyun@ mi chakatov Qntrutyan gnalu kapakchutyamb, es chem haskanum ete @ndimadir eq zoxovrdi barekechutyan hamare zut dzer payaqar@, u chi gnum dzer mej atorakriv u posteri bazanum ichu cheq hamaxbvum???????? heriq exav bol exav poshyachneq @ndimutyan dzayner@ u amen angam mi pachrabanutyun berenq, es zoxovurd mexq e, xndrum em harchis taq dzer tesaket@ naxapes shnorhakalutyun.

Նիկոլի պատասխանը - Հարգելի բարեկամ, ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Սուրեն
    Մարտ 27th, 2009 at 13:05 | #1

    Ճիշտն ասած, ես զարմանում եմ, որ այսօր որոշ “հասուն” քաղաքական գործիչներ սկսում են բազար անել ցուցակի տեղի համար, ասես արդեն հաղթել-պրծել են, հիմա էլ աթոռի կռիվ են տալիս: Հելը սպասեք, տեսնենք մայիսի 31-ին ինչ ա լինում, ինչ այլանդակություններ են թույլ տալիս իշխանությունները, պայքարեք ընտրակեղծիքների դեմ… Հետո նոր աթոռի կռիվ տվեք: Լ. Տեր-Պետրոսյանը եթե չմտներ քաղաքականություն, իրանցից շատերի մասին սկի չէինք էլ իմանա:
    Բնականաբար ոչ բոլորն են նման անլրջություններ անում: Ես համոզված եմ, որ շատերը մոտեցել են տեղերի հարցին զուտ հաղթանակի հասնելու տրամաբանությամբ: Իսկ աթոռի կռիվ տվողներն էլ ջրի երես են դուրս գալիս: Դաշտն ավելի է մաքրվում:
    ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  2. Arevik
    Մարտ 27th, 2009 at 20:30 | #2

    Հարգելի Սուրեն, թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ մի հարցի շուրջ: Այո, համաձաեն եմ,որ Ժառանգության պահվածքը փոխեց նրանց նկատմամբ հասարակական կարծիքը, ընդունում եմ, որ սխալ են արել, բայց կա մի բայց… Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես ներկայիս ընդդիմադիր քաղաքական գործիչների զավակները հեշտությամբ դառնան ցւցակում անդամագրվածներ, և իրոք հասուն քաղաքական գործիչները մղվեցին ետին պլան: Սա չի լինի հասկանալ: Երևի իշխանության պապայի բալաերին շատ աչքով տվեցինք, հիմա էլ նույնը ՀԱԿ-ում է սկսվել: Երբեք չեմ ընդունի այս որոշումը… ԵՐԲԵՔ

  3. Hayastanci
    Մարտ 28th, 2009 at 00:08 | #3

    @Arevik
    Հարգելի Արեւիկ, սրտիցս խոսեցիք: ՀԱԿ-ի պահվածքը պատիվ չի բերում մեզ: Ես համոզված եմ, որ եթե Նիկոլը լիներ շտաբում, նման ապուշ ցուցակ չէր կազմվի: Օրինակ, Հովհաննես Հովհաննիսյանի կամ Երջանիկ Աբգարյանի որդիներն ի՞նչ գործ ունեն էդ ցուցակում:

    Ես հասկանում եմ Արամ Մանուկյանի տղայի` Արենի անվան առկայությունը. էդ տղեն ահագին գործ ա անում, բայց ո՞վ ա Երջանիկ Աբգարյանի տղեն:

    Մի բան էլ ասեմ, Արամ Մանուկյանը ճիշտ կաներ ինքը չլիներ ցուցակում, միայն Արենը լիներ:

  4. Սուրեն
    Մարտ 28th, 2009 at 02:18 | #4

    Արամ Մանուկյանն ու Արարատ Զուրաբյանը վերջին տեղերում են: Դա արդեն ինչ-որ բան նշանակում է:
    Ինչ վերաբերում է ցուցակում ընդգրկված երիտասարդներին` չեմ կարծում, որ նրանք, այսինքն` երիտասարդները, կարող էին պահանջել, կամ ստիպել, որ իրենց ընդգրկեն ցուցակում: Պարզապես այդպես է որոշվել, որ տարբեր տարիքի ակտիվիստներ լինեն ցուցակում: Մի կողմից դա էլ է ճիշտ: Միգուցե Հ.Հովհաննիսյանը ինքն է զիջել իր տեղը որդուն: Չէ՞ որ նա տեղի իրավունք ուներ: Ինչևէ: Պետք չէ այդքան մանրանալ տեղերի մեջ: Իմ ասածն այն է, որ մեր առջև կարևորագույն խնդիր է դրված այսօր: Մեր ամբողջ էներգիան պետք է ուղղվի այդ խնդիրը լուծելու ուղղությամբ:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  1. No trackbacks yet.