> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՆ

Մտորումներ Արթուրից

Քաղաքացին է որոշողըՈղջույն: Ինչպե՞ս եք Նիկոլ: Ճիշտն ասած ես կոնկրետ հարց չունեմ Ձեզ, սակայն ուզում էի կիսվել իմ մտորումներով: Ես շատ եմ ուզում Մեր երկիրը տեսնել որպես դեմոկրատական, ազատ և արդար երկիր, անձամբ մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին վերջին մեկ ու կես տարվա ընթացքում` դրանից առաջ չհամակրելով Առաջին Նախագահին: Էս վերջերս սկսել եմ կարդալ սիոնիստների և մասսոնների վերաբերյալ գրքեր, այնտեղ շատ է գրված նրանց գաղափարների և աշխարհի վերաբերյալ նրանց պլանների մասին: Ես ընդամենը մի մտահոգություն ունեմ: Հանկարծ թույլ չտանք սիոնիստական մութ ուժերին ղեկավարել մեր երկիրը: Ես չգիտեմ, արդյոք Սերժ Սարգսյանը կամ Լ. Տեր-Պետրոսյանը հարում են ինչ-որ օթյակների, միայն մի բան եմ ցանկանում, որ թույլ չտաք սիոնիստներին կառավարել մեր երկիրը:

P.S. Գրքերից մեկում գրված է, որ անհնար է դառնալ որևէ երկրի նախագահ, եթե դու չունես սիոնական ուժերի աջակցությունը: Մաղթում եմ Քեզ ամենայն բարիք: Ցտեսություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր, ես ձեզ հավաստիացնում եմ, որ մասոնական եւ սիոնիստական սարսափազդու ուժերի մասին շատ գրքեր, եթե ոչ բոլորը, գրում են հենց իրենք` սիոնիստական ու մասոնական շրջանակները, իրենց շուրջ միֆականություն ստեղծելու համար, չնայած` այդ գրքերի մեծ մասում մասոնները ներկայացված են որպես չարիք: Եւ տրամաբանությունն այն է, որ այդ չարիքից պետք է վախենալ: Ահա եւ նրանք ողջ աշխարհով սարսափ են տարածել իրենցից, իսկ մեկ ուրիշ մարդկանց խումբ էլ բոլորին վախեցնում է սիոնիստներով եւ մասոններով` իրենց անկարողությունից ու ապաշնորհությունից ուշադրություն շեղելու համար: Չնայած` այդ շրջանակները երեւի ունեն մեծ ազդեցություն: Ինչ խոսք, ցանկացած երկիր պետք է հոգ տանի, որ իր երկրի իշխանության ղեկին չհայտնվեն խամաճիկներ կամ էլ արտաքին ազդեցության գործակալներ: Եւ սրա երաշխիքը կարող է լինել միայն ու միայն քաղաքացին, ազատ ու մտածող քաղաքացին, որը նայում եւ տեսնում է, որը լսում եւ հասկանում է, որը պատասխանատվություն է զգում երկրի ապագայի համար եւ իրեն է համարում երկրի բարձրագույն իշխանությունը: Եւ մեր նպատակը հենց այն է, որ քաղաքացին ձեւավորի իշխանությանը, որ այդ ընտրությունը տեղի ունենա բացարձակապես ազատ եւ օրինական դաշտում: Խնդիրը հետեւյալն է. երբ ժողովուրդն է ձեւավորում իշխանություն, եւ դա անում է ազատ, օրինական, ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ամեն ինչ իր տեղն է ընկնում, այլ հարցեր չեն ծագում` դրանց անիմաստության պատճառով: Եթե ժողովրդի կամարտահայտմամբ է իշխանություն ձեւավորվում, ուրեմն այդ նույն ժողովուրդը կարող է նաւ հեռացնել ցանկացած իշխանության: Դուք քաղաքացի եք, եւ ձեր առաջ է քաղաքական դաշտը, ձեր առաջ են բոլոր խոսքերն ու գործերը` դրեք դրանք կշեռքի վրա եւ արեք ձեր բոլոր եզրակացությունները ըստ ձեր գիտակցության եւ խղճի, ըստ ձեր զգացողության եւ սրտի: Ահա եւ ողջ պատմությունը: Իսկ ընդհանրապես, սիոնիստական եւ մասոնական ուժերի նկատմամբ իմ վերաբերմունքը արտահայտել եմ «Երկրի հակառակ կողմի» մեջ: Հույս ունեմ կարդացել եք. ուղղակի այդ նույն ձեւակերպումները չեմ կարող այստեղ կրկնել: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.