> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

SaakashviliՎրաստանում ստեղծված ներքաղաքական դրությանը հետեւելով` համոզվում ես, որ այդօրինակ իրավիճակներում աղմուկ-աղաղակի, հույան-բույանի տակ երբեմն թաղվում ու կորչում է բուն հարցը, որը տվյալ պահին, թերեւս, պետք է լիներ քննարկումների թիվ մեկ թեման։ Իսկ հարցը հետեւյալն է. այլեւս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին։ Եւ լավ է, որ գոնե այս իրավիճակում մենք կարող ենք խնդրին մոտենալ «չեզոքի», «օբյեկտիվի» դիրքերից, մանավանդ որ` ժամանակին շատ ողջունելի ենք համարել Սահակաշվիլիի հայտնվելը Վրաստանի իշխանության ղեկին։ Բայց այսօր ահա, ստեղծվել է մի վիճակ, որ պետք է ազնիվ եւ շիտակ պատասխանել հետեւյալ հարցին. այլեւս ի՞նչ կարող է տալ Սահակաշվիլիի իշխանությունը Վրաստանին։ Այս հարցի շուրջ երկար եմ մտածել, եւ ակնհայտ է, որ Միշայի իշխանության շարունակելիությունը միայն խորացնելու է նախորդ տարվա օգոստոսից Վրաստանում ծայր առած դեպրեսիան, վրացիների կյանքը դարձնելու է պրկված ու նյարդային, խորացնելու է վախը արտաքին ագրեսիայի նկատմամբ, ծայր են առնելու հետապնդումներ, երբեք չի լինելու իրական, ժողովրդավարական կայունություն։ Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, եւ սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետեւանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձեւավորելու հնարավորություն կստանա։ Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան եւ Հարավային Օսիան, բայց եւ չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։ Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եւ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։ Հիմա Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։ Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է։ Իսկ նրա այլընտրանքը հանդիսացող քաղաքական գործիչները` թե՛ Բուրջանաձեն, թե՛ Ալասանիան, ի վիճակի են ոչ միայն բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլեւ Արեւմուտքի հետ հարաբերությունները պահպանել սահակաշվիլիական երբեմնի մակարդակի վրա։ Իսկ սա նշանակում է, որ նորմալ իշխանափոխությունը ոչնչով չի սպառնում Վրաստանին, եւ հիմա Սահակաշվիլին ընդամենը պետք է խնդիր դնի, որ իշխանափոխությունը տեղի ունենա հնարավորինս խաղաղ` իրեն Ռուսաստանի իշխանություններին չհանձնելու երաշխիքների դիմաց։ Տվյալ իրավիճակում, իշխանությունը պահելու սահակաշվիլիական մղումը որեւէ կերպ չի համապատասխանում վրաց պետականության շահերին, եւ նրա հեռացումը բխում է ոչ միայն Վրաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում եւ` Հայաստանի շահերից։ Մի բան ակնհայտ է` Վրաստանի նոր իշխանությունը ունի փայլուն հնարավորություն` չլինել ո՛չ ռուսական եւ ո՛չ էլ արեւմտյան խամաճիկ, եւ Սահակաշվիլին չկշռադատված գործողություններով կարող է միայն իր երկրին զրկել այսպիսի իշխանություն ունենալու հնարավորությունից, որը կլինի Վրաստանին նրա հասցրած երկրորդ հարվածը` նախորդ տարվա խելահեղ պատերազմից հետո։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 26, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. David
    Մարտ 26th, 2009 at 18:37 | #1

    Վրացական դեպքերն անշուշտ կարևորագույն նշանակություն կունենան Հայաստանի համար: Հիմա ռեգիոնում մնացել է երկու արևմտյան արժեքային հակարգ կրող ուժ, այն էլ իսլամացվող Թուրքիայի, արդնե իսլամացած Իրանի, թաթար-խանական համակարգ հաստատած Ադրբեջանի և մոնղոլական Ռուսաստանի ֆոնին: դա Վրաստանն ու Հայաստանն են, ավելի ճիշտ նրանց հասրաակությունները, որոնք պայքար են տանում իրենց ասիական իշխանությունների դեմ; Հիմա ով աառաջինը կհասնի հաջողության այս մրցակցությնա մեջ, կորոշի նաև այդ երկրի հետագա դերակատորւմը եվրոպական և արևմտյան քաղաքակրթության մեջ: Հայաստանն ուներ շանս, սակայն ամեն ինչ ավարտվեց մարտի 1-ով և հիմա դեռ ինչ-որ հույսեր կան, որ Տեր-Պետրոսյանը հունիսին կգնա իշխանափոխության: Վրացիք նորից առաջ են ընկնում: Սակայն նրանք չունեն Տեր-Պետրոսյանի նման քարիզմատիկ առաջնորդ, որը կտաներ իր հետևից ժողովրդին: Սակայն եթե Վրաստանում Սահակաշվիլին հեռանա, անշուշտ արդեն Սերժիկի օրերն էլ պետք է հաշված լինեն:

  2. Մարտ 26th, 2009 at 21:37 | #2

    Այն որ 2003թ.-ին Վրաստանում Սահակաշվիլին իրապես ընտրվեց ու Վրաստանի ազգաբնակչության գերակշիռ մեծամասնության կողմից նա սիրված ու հարգված գործիչ էր, սրանում ոչ ոք չի հակառակվի. Այն որ հիմա հիմա Սահակաշվիլն չի վայելում իրեն ձայն տված քաղաքացիներից շատ շատերի վստահությունը, սա նույնպես ակնհայտ է: Սակայն այստեղ կարծում եմ տեղին է հետեւյալ հարցը` Նախագահ ընտրվելուց հետո, ինչպիսի իրավիճակներ են եղել Վրաստանում, և որքանով են դրանք ազդել Սահակաշվիլու հեղինակության վրա: Այս հարցերի պատասխանը, ավել ստույգ, ավելի օբեկտիվ եզրակացություն կատարելու համար, ըստ ինձ անհրաժեշտ է հստակեցնել թե որքանով են օբեկտիվ Սահակաշվիլուն հասցեագրված մեղադրանքներ: Այսինքն, ուզում եմ ասել, որ նախ ճշտենք թե արդյող Սահակաշվիլին հեղինակազրկվեց օբեկտիվ պատճառներով, թե նրա հակառակորդները օգտվելով երկրի սոցիալական ծանր վիճակում գտնվելուց, արեցի ամեն ինչ, որպեսզի օր օրի թուլացնեն նախագահին ու հասնեն նրա տապալմանը: Եթե հասարակական կարծիքի ուսումնասիրություն անցկացվի Վրաստանում, այն մասին թե ո՞վ է Սահակաշվիլու իշխանության թիվ մեկ հակառակորդը, կարծում եմ կասկած չկա, որ Ռուսաստան կգրավի առաջին հորիզոնականը: Իսկ որ Ռուսաստանը Սահակաշվիլու ոչ ռուսամետ իշխանությունը տապալելու համար, վերջին 6 տարիների ընթացքում իրենից կախված ամեն ինչ արել է ու դեռ շարունակում է անել, սա արդեն փաստ է…
    Այժմ մի պահ կտրվենք Վրաստանից ու նրա նախագահի խնդիրներից, եւ փորձենք համեմատություն անել մեր Հանրապետությունում տեղի ունեցած որոշ փաստեր: Այսպես, 1991թ.ին Հայաստանի ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունը ՀՀ Նախագահ ընտրեց Լեվո Տեր-Պետրոսյանին: Ես չգիտեմ 2003-2004թթ.-ին Վրաստանում ժողովուրդը այն չափ սիրում ու մեծարում էր Սահակաշվիլուն, որքան 92-92թթ.-ին Հայաստանում սիրվեց ու մեծարվեց մեր Նախագահը, բայց որ մեր երկրում էլ այդ դարիներից սկսված քիչ չէին հակա Լևոնական խումբ-խմբավորումները, հազարավոր կամ ընդհամենը մի-քանի հոգանոց քաղաքական կուսակցություններն ու խմբավորումները, որոնք հաշվի չառնելով փաստացի պատերազմի մեջ գտնվելու փաստը, օգտագործելով Սովետական Միության փլուզման հետեւանքով Հայաստանում առաջացած բազմաթիվ այլ դժվարությունները, առաջին հերթին սոցիալական ծանր կացությունը, ամեն ինչ արեցի Տեր-Պետրոսյանի իշխանությունը քայքայել ու թուլացնելու համար: Բացեք 90-ականների «Իրավունք» թերթ, որը ֆինանսավորվում էր Ռուսաստանում բուն դրած հանցագործ խմբավորումների կողմից, ու ամեն տեսակ կեղծիք ու հերյուրաքն էր թափում Տեր-Պետրոսյանի իշխանության գլխին: Վազգեն Մանուկյան, Սադոյան Արշակ, Քոչարյան Շավարշ, Ավագյան Սերյան, Վարդանյան Դավիթ, Հայրիկյան Պարույր, Խաչատրյան Հրանտը իր Բաբուխանյան տիրոջով, Դեմկուսի Արամ, Մանուչարյանի շուրջը հավաքված տարբեր ռանգի սոցիալիստներ. Հա, 70-ականներից ԿԳԲ-ական (Մարուխյան, արտասահման գործուղված Հովհանիսյան Էդուարդ…) ղեկավարներով համալրված Դաշնակցությանն էլ այդ ցուցակում չմոռանանք: Դրանց ուզածը ո՞րն էր: Այն տարիներին մտածում էինք թե պետության լավն են ուզում, թե իրենք կարծում են որ կարող են ավելի լավ ղեկավարել, քան Տեր-Պետրոսյանի թիմը: Սա այն ժամանակ, ի՞սկ հիմա, հիմա ինչպես ենք գնահատում այն տարիների դրանց ուզածը ո՞րն էր, արածներն ի՞նչ էր… Այո պետությունը շատ վատ վիճակում էր գտնվում, նորից կրկնեմ` Խորհրդային Միության հետ գրեթ հիմնովին քանդվեց ու քայքայվեց տնտեսությունը, մյուս կողմից էլ չհայտարարված պատերազմը չեր թողնում որ տնտեսություն կառուցվի, զարգացվի: Իսկ որ չհայտարարված պատերազմը ոչ օրինական փողեր է խժռում, և բնականաբար ոչ օրինական գումարներ, սա պարզ է` ընդհանրապես գոյություն ունի ,,փողի լվացում,, ասած հասկացություն, չէ՞, մեր մոտ ճիշտ հակառակն էր լինում, օրինական գումարներով հո չեինք կարող ԿԳԲ ու ԳՌՈՒ-ական գեներալներից տանգ ու ,,Գրադ,, առնել, Աշտարակում, Ապարանում, Կապանում ու ՀՀ այլ տարածքներում ձեւակերպված, բայց Արցախում ծառայող զինվորականներին պահել, այդ ամենի համար միայն այսպես ասած ,,սև,, փողեր էին պետք, որ հանկարձ ագրեսոր չանվանվեինք, որ…

    Վրաստանում Սահակաշվիլու իշխանությանն էլ օր ու արև չտվեցին, մարդը հլա իշխանության չեկած, գործնական քայլեր սկսեց` նախկինում թալանով զբաղված պաշտոնյաներին կրնկակոխ հետապնում ու ստիպում էի թալանածը պետության բյուջ վերադարձնել, Շեվերնաձեյի օրոք թե վրաստանցիները ու թե Վրաստանով անցնող այլազգիները անհնդատ բողոքում էին բեսպրիդել մենտերից, իսկ Սահակաշվիլու իշխանության գալուց հետո Վրաստանի տարածքով Հայաստան մտնող հայերից շատերը, զարմանքից չռված աչքերով թերթերի խմբագրություններ էին վազում ու պատմում թե որքան բարեհամբյուր ու օրինապահ են դարձել Վրաստանի ավտոտեսուչները: Լավ գործեր Սահակաշվիլին իրոք սկսեց անել, բայց բնական էր որ ամենը լավը մի-քանի ամսում կամ տարում չեր կարողանալու անել, Ինչպես որ Հայաստանում Տեր-Պետրոսյանը չեր կարող երկիրը միանգամից դարձնել այնպիսին, ինչպիսին ինքը պատկերացնում էր…
    Ոչ մի երկրում էլ լավը միանգամից չեն կարող կիրառել, համենայնդեպք այդ լավի պտուղները շուտ քաղել հնարավոր չի, առավել եւս սոցիալական վաթարագույն վիճակում գտնվող ժողովուրդները լավն ու լավի արդյունքը բավականին երկար ժամանակ չեն կարող զգալ… 100 միլյոնը հսկայական գումար է (100 միլյոնի 30 տոկոսով հույները Հայաստանի ողջ կապի տերը դարձան):
    Հիմա եթե 2,5 միլյոն բնակչության մեջ ասեն 100 միլյոնի դոլար Հայաստանին փող են տվել որ բաժանի բնակչությանը, պատկերացնում ե՞ք 100 միլյոնը ինչպես կհնչի շարքային քաղաքացու շուրթերով, ինչպիսի ուրախություն կպարգեւի, ինչպես կփայլի մարդկանց աչքերը: Իսկ դրանից հետո երբ ամեն քաղաքացուն կանչեն ու ասեն վերցրուի քո բաժին 40 դոլարը, մարդկանց ուրախությունն ու աչքների փայլից ի՞նչ կմնա:
    Ինչու այս օրինակը բերեցի, որովհետեվ Տեր-Պետրոսյանի հեղինակության հետ խաղող ուժերը, այն թվերին շաբաթը մեկ միտինգ էի անում, կորած մազութ էին ,,փնտրում,, … Եթե այն թվերին ադրբեջանական հայտարարությունները ճիշտ էին, որ Ռուսաստանը Հայաստանին 1 միլյարդի զենք է վաճառել, և քանի որ ռազմական ծախսերի համար ՀՀ բյուջեից նման գումարներ դուրս չի եկել, ապա կստացվի որ այդ գումարը վճարվել է ժողովրդի գրպանից` տաքանալու փողից, հացի փողից… Դե եկեք հաշվենք թե յուրաքանչյուր քաղաքացիս, պատերազմը հաղթելու համար որքան գումար ենք ,,քցվել,, մոտավորապես 300 դոլար, չէ՞: ,,Առժեր այդ գումարով Արցախում հաղթանակ ապահովել,, այս հարցին յուրաքանչյուր մտածող մարդ, այն ժամանակ հաստատ կասեր` այո´: Այսինքն, ստացվում է, որ եթե իշխանությունները ժողովրդի հետ բաց խաղաին, ապա Մանուկյանական Արշակները հնարավորություն չեին ունենա իշխանությանը վարքաբեկելու, սակայն փաստն այն էր, որ նման դեպքերում ,,սեւ փողեր,, էին անհրաժեշտ ու բնականաբար բաց խաղալ չէր կարելի, որովհետեվ հակառակորդի ուզածն էլ հենց դա էր… լավ պետական գաղտնիքները շրջանցեմ, վերադառնամ բուն ասելիքիս:

    Ասածս այն է, որ Վրաստանում վերջին 5-6 տարիներին տեղի է ունենում այն, ինչը մեր երկրում տեղի էր ունենում 92-96թթ.-ին:

    Հ.Գ. Ցավով պիտի արձանագրենք, որ Ռուսական կայսրության ճիրաններից վերջնականապես ազատվել ցանկացող Վրաստանում Սահակաշվիլ իշխանություն քայքայելու չար պրովակացիոն գործին առաջին իսկ օրից գործուն մասնակցություն են ունենում վրաստանաբնակ` դաշնակ գրված մեր հայրենակիցները… հա~յ-հարա~յ դնում, թե խի է Սահակաշվիլին ռուսական զորքերը Ախրքալակից դուրս հանում, որ իրենք էլ այլեւս չկարողանան սալդատի պայոկ կարտոլն ու ձեթը, տուշոնկեն կամ պեսոկը էժան գներով հաջողացնել:

  3. Hayastanci
    Մարտ 27th, 2009 at 00:28 | #3

    @Վահագն Ղուկասյան

    վաաաայ, էս ինչ երկար մեկնաբանություն էր… :)

  4. Նարեկ
    Մայիս 30th, 2009 at 03:41 | #4

    Վահագն Ղուկասյան։
    Շնորհավոր, լավ մեկնաբանություն էր, մանավանդ մեր ժողովրդի 300 դոլար քցվելու պահը, բայց դա ավելի շուտ քցվցվել էր, այսինքն եթե ճիշտ ա, ապա ԼՏՊ–ն Զոռով քցվել ա տվել մեզ…հաաահահահա

  1. No trackbacks yet.