> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GAGIK KHACHATRYAN-Ի ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GAGIK KHACHATRYAN-Ի ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Gagik Khachatryan-ից

Nikol Pashinyan-Levon Ter-PetrossianHargeli Nikol` verji hanarahavaqum Levon Ter-Petrosyani yeluyti mets masits tpavorutyun statsa, vor na kartses anughakioren zrutsum er artaqin uzheri ev ishxanutyunneri het. 2 hartsi parzabanman kariq em zgum dzezanits. Kanxav shnohakal em patasxani hamar.

1. Ayd inchpes yeghav, vor angam tntesakan chgnazhami patcharov HAK karogh e dzevavorel “prkutyan karavarutyun” iskhanutyunneri het, ev ays harts@ karogh e qnnarkvel zhoghovrdi het. Ayn depqum yerb nuynisk Marti 1-n ays ishxanutyunnerin chndunelu hetevanq er?

2. Uzum em hakirch batsatreq inchu dzevavorvets “Aylntranq” kazmakerputyun@. Ardyoq “heghapoxutyun” aylevs aylynranqayin tarberak che?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գագիկ. իր ելույթի այդ հատվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում է. «Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաեւ, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել»։ Այսինքն` խոսքի տրամաբանությունից ակնհայտ է դառնում, որ Տեր-Պետրոսյանը այդ փրկության կառավարությունը դիտում է որպես իշխանությունների հեռացմանը նախորդող քայլ: Սա նշանակում է, որ այդօրինակ կառավարության ձեւավորումը առաջին նախագահը դիտում է որպես իշխանափոխության հնարավոր տարբերակներից մեկը: Հիմա` կհարցնեք, որքանո՞վ է իրատեսական այդ տարբերակը: Կարծում եմ` Հայ ազգային կոնգրեսը պետք է հաշվարկի իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակ, այդ թվում եւ քիչ հավանական թվացողները, որովհետեւ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում դրանք կարող են դառնալ միակ ռեալը: Եւ ուրեմն` տվյալ դեպքում առաջին նախագահի ասածից ակնհայտ է դառնում, որ եթե խոսքը իշխանության հետ համագործակցելու մասին է, այդ համագործակցությունը կարող է վերաբերել խաղաղ իշխանափոխությանը:

Ինչ վերաբերում է «Այլընտրանքին», նրա ծրագրերը հանրամատչելի են, եւ տվյալ դեպքում ավելի էական է դառնում ձեր հարցի` հեղափոխությանը վերաբերող մասը: Ասեմ ուղիղ` կարծում եմ, որ մեր երկիրը առանց հեղափոխության ապագա չունի: Հեղափոխություն ասելով նկատի ունեմ այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում կձեւավորվի նոր հանրություն, որը հանդես է գալիս որպես բարձրագույն իշխանություն, եւ ի վիճակի է իրացնել այդ իշխանությունը: Եւ որպես հետեւանք` հեղափոխության հաջորդ արգասիքը պետք է դառնա նոր իշխանությունը, որը կառավարական լծակներ ստանում է ժողովրդի ազատ ընտրությամբ, ազատ կամարտահայտմամբ եւ այդ լծակներից զրկվում է ժողովրդի ընտրությամբ` խաղաղ, անարյուն իշխանափոխությունների միջոցով: Անկախ ամեն ինչից ես կարծում եմ, որ մեր շարժումը հեղափոխական է, բայց ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հողափոխության իմաստով, այլ ինչպես մի հոդվածում նշել եմ` վարքի, հանրային, քաղաքացիական, իշխանական վարքի փոփոխության իմաստով: Եւ «Ի՞նչ է փոխել Տեր-Պետրոսյանի ելույթը» հոդվածով ցույց եմ տվել, որ բոլոր այն պատկերացումները, որ գոյություն ունեին Տեր-Պետրոսյանի` մարտիմեկյան ելույթից առաջ եւ կոչվում էին «հեղափոխական», ահա այդ մոտեցումները գոյություն ունեն նաեւ առաջին նախագահի ելույթից հետո, գոյություն ունեն այդ ելույթի տեքստում, եւ ինձ համար էական չէ, թե դրանք ինչ անունով են հանդես գալիս: Առաջին նախագահին պատեհ չի թվում «հեղափոխություն» բառը, հոգ չէ: Եւ կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը: Մեր հռչակած նպատակները չեն փոխվել, այդ նպատակների իրագործումը ինձ համար անվանվելու է հեղափոխություն: Բայց ես այդ բառի համար կռիվ չեմ տալու, ես կռիվ եմ տալու նրա բովանդակության համար: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Մարտ 25th, 2009 at 18:02 | #1

    ete ishxanutyunner@ mi poqrik past unenayin “drsi ujeri”koghmic HAK finansavorman hamar-chein xnayi LTP-in tapalelu, qaghaqakanapes vochnchacnelu hamar.

  2. Karen
    Հոկտեմբեր 22nd, 2011 at 16:25 | #2

    Es PEKi Gagik Xa4atryanna harcnun ,the urish Gagika ???

  1. No trackbacks yet.