ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՏԱԼԻԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԱՅԻՆ
Նամակ Նատալիից և Քրիստինայից
Բարև, սիրելի Նիկոլ: Քեզ կրկին գրում են 13-ամյա Քրիստինան և Նատալին, ովքեր քեզ անցած անգամ քո անունով աքրոստիկոս նվիրեցին: Մինչ հարց տալը ուզում ենք առաջինը քո դատին ներկայացնել մեր գրած երգը:
Դուք գնացիք, հեռացաք,
Մեր ընկերներ դուք անմեղ,
Թողեցիք մեզ միայնակ
Իմ տաս ընկերներ, իմ տաս եղբայրներ, իմ տաս հերոսներ, մեր տաս պայքարողներ:
Հանրահավաքներին ու երթերին միշտ մեզ հետ եք միասին,
Մարտի 1 չի կրկնվի, այլ հաղթանակ կլինի` ձեզ համար`
Իմ տաս ընկերներ, իմ տաս եղբայրներ, իմ տաս հերոսներ, մեր տաս պայքարողներ:
Մեկ տարի անց մենք հիշում ենք ձեզ,
Մեր հաղթանակը կլինի նվիրված ձեզ`
ՀԱՄԼԵՏ ԹԱԴևՈՍՅԱՆ, ԳՈՌ ՔԼՈՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԶԱՔԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ:
Մեր տաս ընկերներ, մեր տաս եղբայրներ, մեր տաս հերոսներ, մեր տաս պայքարողներ:
Հուսով ենք քեզ դուր եկավ մեր երգը, և Մհեր Մանուկյանը ուշադրություն կդարձնի մեր երգին, այսինքն` կկատարի այն:
Նիկոլ ջան, ի՞նչ կարծիք ունես ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի մասին:
Սիրով 13-ամյա Նատալի և Քրիստինա
Նիկոլի պատասխանը - Սիրելի Նատալի եւ Քրիստինա. ինձ թվում է դուք ձեր տեքստերի վրա մի քիչ ավելի շատ պետք է աշխատեք: Ձեր գրած տեքստը չեմ կարծում, թե երգ կդառնա: Փորձեք այն ավելի սահուն եւ բովանդակալից դարձնել, լա՞վ:
Ինչ վարաբերում է Լեւոն Քոչարյանին եւ Սիրուշոյին, որքան տեղյակ եմ, նրանք վերջերս ամուսնացել են: Իսկ նորապսակներին պետք է երջանկություն եւ ամուր ընտանիք մաղթել: Համաձայն եք, չէ՞:













