> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAKOB-Ի ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAKOB-Ի ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Hakob-ից

Կներես, հարգելի Նիկոլ, որ առանց երկրորդ նամակիս պատասխանին սպասելու նորից եմ քեզ անհանգստացնում: Պարզապես, այս` չափից ավելի լուրջ թեման շոշափելիս անթույլատրելի եմ համարում կիսատությունը և կցանկանայի Արցախի թեմայով արծարծված իմ տեսակետներում որոշակի պարզաբանումներ ու լրացումներ կատարել: Ամենևին չեմ կասկածում, որ, ներկայանալով հակամարտության ինքնուրույն կողմ, Արցախը առաջին հերթին ինքը պիտի ներկայացներ իր շահերը, և իմ խորին համոզմամբ, իր ավելի բարձր մանյովրայնության հաշվին դա կկատարեր շատ ավելի ճկուն ու արդյունավետ, քան Հայաստանն է կատարում: Արյուներախի հանցավոր քաղաքականության արդյունքում Արցախը մեկուսացվեց բանակցային գործընթացից, որի արդյունքում էլ վերջերս ստացանք ամենատհաճ անակնկալը` Արցախի հարցում ԱՄՆ դեպարտամենտի գնահատականը, ըստ որի, գորբաչովյան տարիների ոճով արցախահայությունը որակվեց որպես` Ադրբեջանի տարածքի մի մասը գրաված հայ ծայրահեղականների խումբ: Այսինքն այսօր մենք, ցավոք, քսան տարով հետ ենք ընկել և պիտի սկսենք զրոյից: Հոդվածում շոշափելով միջազգային ատյաններում մեր ընդհանուր մարտավարության մասին, խոսելով երրորդ դեմքով, ես նկատի եմ ունեցել անմիջապես Արցախ չճանաչված պետության կողմից ներկայացվելիք պաշտոնական տեսակետը` բանակցային գործընթաց վերադառնալուն պես: Իսկ Հայաստանը` ինչպես դու ճիշտ նշեցիր, հարգելի Նիկոլ, պիտի պաշտպանի այդ դիրքորոշումը ավելի բարձր ատյաններում: Այստեղ գլխավորը` Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելուց հետո` տարածքային զիջումների գնալու անթույլատրելիության հարցում մեր ճշմարտացիության մեջ վստահ լինելն է: Նաև պիտի վստահ լինենք, որ ունենք միջազգային ատյանների կարծիքը փոխելու և մեր փաստարկները ապացուցելու բավարար ռեսուրսներ, որոնք ես նշել եմ տվյալ հոդվածում: Սա, իհարկե, ներկա պայմաններում բավականին բարդացել է, բայց և լուծելի խնդիր է:
Այժմ կցանկանայի անդրադառնալ ևս մի հարցի: Ամենևին կասկածի տակ չդնելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 90-ականներին առաջ քաշած պաշտոնական, կրկնում եմ պաշտոնական դիրքորոշման միակն ու ճիշտը լինելը, համաձայն որի. «Մեզ համար ընդունելի է Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ, որն ընդունելի է Արցախի ժողովրդի համար», գտնում եմ, որ մեր ներքին հարաբերություններում պիտի որոշակի պարզեցումներ մտցվի: Չնայած ներկայիս հանցավոր ռեժիմի կողմից ազգի երկու մասերի միջև առաջացրած անջրպետի` Հայաստանի ժողովուրդը երբեք չի կարող անտարբեր լինել ո°չ արցախահայության, և ո°չ էլ Արցախի` որպես վարչական միավորի ճակատագրի նկատմամբ: Հայաստանցիների կրած զրկանքների ու կորուստների մասին ավելորդ եմ համարում ծավալվելը: Նրանք այսօր էլ լիարժեք և ինչ որ տեղ շատ ավելի եռանդուն, քան հենց իրենք արցախցիները, պայքարում են ի պաշտպանություն օդի և ջրի պես Արցախին անհրաժեշտ անվտանգության գոտիների: Եվ, բնականաբար, այն ամենին ինչին հասել ենք` Արցախի և Հայաստանի ժողովրդի° ձեռքբերումն է, որի ճակատագիրը ինքն էլ պիտի տնօրինի: Իսկ ինչ վերաբերում է, թե երկու պետությունների (մինչ միավորվելը) ղեկին ո՞վ կլինի` լինի պետականամետ, թե ավազակամետ գործիչ, պիտի մեկընդմիշտ հիշի°, որ նրանց կողմից ստորագրված, ստրատեգիական նշանակություն ունեցող ոչ մի փաստաթուղթ չի կարող օրինական ուժ ունենալ և կյանքի կոչվել` առանց ժողովրդի քվեն ստանալու: Արցախահայությանն էլ խորհուրդ կտայի վերջապես դուրս գալ թմբիրից ու իներտության անորոշությունից և (քանի դեռ հայաստանցիները միայնակ չեն հասել դրան) ժաղովրդավարացման ճանապարհին նեցուկ կանգնել և° իրենց, և° Հայաստանի ժողովրդի արդար պահանջներին: Չէ՞ որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է:

Անկեղծ ասած, շատ կցանկանայի, որ մինչ այժմ հնչեցրած բոլոր կոչերս, հնարավորության դեպքում թերթի միջոցով, թեկուզ որոշակի խմբագրումից հետո հասանելի դառնար նաև հասարակության ավելի լայն շերտերին: Իսկ այժմ, հարգարժան Նիկոլ, թույլ տուր հոգաչափ շնորհակալությունս հայտնել համբերությունդ չարաշահելու համար:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ. Ձեր նախորդ նամակի կապակցությամբ իմ տված պատասխանին ավելացնելու ոչինչ չունեմ: Ինչ վերաբերում է ձեր գրածները հանրությանը հասանելի դարձնելուն, ձեր գրածը կայքում տեղադրվեց եւ այդպիսով հասանելի դարձավ: Իսկ եթե ուզում եք «Հայկական ժամանակում» տպագրվել, դրա համար անհրաժեշտ է, որ ուղարկեք այնպիսի տեքստ, որ ժանրային կոնկրետություն ունենա եւ պարունակի ինչ-որ նոր բան` նոր դիտարկում, հայացք, մոտեցում, տեղեկատվություն: Այս իմաստով, ցավոք, ձեր գրածները հարմար չեն թերթում տպագրվելու համար, որովհետեւ հիմնականում արտահայտում են ընթերցողին ծանոթ տեսակետներ, մոտեցումներ, շեշտադրումներ: Լավ եղեք: Եթե ուզում եք տպագրվել, հոդված գրեք, որ կհամապատասխանի իմ նշած չափանիշներին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Armen M.
    Մարտ 24th, 2009 at 22:28 | #1

    Hakob jan,indz tvum e vor Arcaxciq irenc lrutyamb vrez en lu&um HH-ic 88-in sksva& ev Ankaxutyamb avartva& sharzman hamar,adrbejanahayutyan kar&iqov amenashat@ 2 serundic kasimilacvein azerinerin u kverjanar problem@.Aysorva ishxanutyun@ mitumnavor naxagahakan @ntrutyunic araj hatuk paraktec hanrutyun@(gharabaghci-hayastanci)hima el Arcaxi payqari heros hramanatarnerin gerevarel e—-aysqanic heto spasel inch-vor zargacumneri vortegh petq lini chshtel haykakan koghmi motecumner@–gunavor eraz e da…

  1. No trackbacks yet.