ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ LRAGROX-Ի ՀԱՐՑԻՆ
Մարտ 24, 2009
Հարց Lragrox-ից
Նիկոլ ջան, ես հարգում եմ համաժողովրդական պայքարը, հենց սկզբից նրա հետ եմ, հավատալով, որ մինչեւ վերջ գնացող ենք: Բայց Լեւոնի էս վերջին ելույթը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս: Ես կուզենայի քո անձնական կարծիքը լսել այդ ելույթի վերաբերյալ: Նախապես շնորհակալություն:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Լրագրող, իմ կարծիքը այդ ելույթի մասին արտահայտել եմ մի քանի հոդվածներով, որ տեղադրված են նաեւ այս էջ-կայքում: Հոդվածներից մեկը վերնագրված է «Տեր-Պետրոսյանի լիվերպուլյան մարտավարությունը», իսկ մյուսը` «Ի՞նչ է փոխել Տեր-Պետրոսյանի ելույթը»: Հույս ունեմ այդ հոդվածների ընթերցումը կտա ձեր հարցի պատասխանը: Լավագույն մաղթանքներս:













