> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԱՏ Ա

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԱՏ Ա

«Ընդդիմությունը մի հատ ա»Դավադրության տեսության սիրահարները Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին ՀԱԿ-«Ժառանգություն» դաշինքի չկայացումը, ապա եւ ընտրություններին մասնակցելուց «Ժառանգության» հրաժարումը մեկնաբանելով` նույնիսկ կարող են պնդել, թե ընդդիմադիր երկու ուժերը ամեն ինչ հենց այսպես էլ պլանավորել էին ի սկզբանե։ Երբ հայտնի դարձավ, որ ՀԱԿ ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, կոալիցիոն ուժերը սկսեցին մտածել միավորվելու եւ Երեւանի ավագանու թեկնածուների միասնական ցուցակ ներկայացնելու մասին, իսկ երբ պարզ դարձավ, որ «Ժառանգությունը» չի միանալու ՀԱԿ-ին, թեթեւացած շունչ քաշեցին, որոշեցին չփոխել մարտավարությունը եւ ընտրություններին գնալ առանձին-առանձին, քանի որ ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է երկու ճակատով։ «Ժառանգությունը», սակայն, որոշեց չմասնակցել քաղաքապետի ընտրություններին, արդյունքում` իշխանական ճամբարը ընտրությունների գնում է չորս թեւի բաժանված, իսկ ընդդիմությունը մեկ միասնական ցուցակով` մի իրավիճակ, որ այդպես էլ չէր հաջողվում ստեղծել նախորդ տասը տարվա ընթացքում։ Կոալիցիոն կուսակցությունների դաշտում վիճակը այնքան էլ հեշտ չէ։ Ի սկզբանե Սերժ Սարգսյանը կոալիցիոն գործընկերներին հասկացրեց, որ Երեւանի քաղաքապետի իշխանական թեկնածուն Գագիկ Բեգլարյանն է, եւ այստեղ սակարկությունները տեղ չունեն։ Այս իրավիճակի հետ համակերպվելով` կոալիցիոն ուժերը, ըստ էության, որոշեցին Երեւանի քաղաքապետի խորհրդանշական թեկնածուներ առաջադրել` ցուցադրելով, որ ընդունում են Սերժ Սարգսյանի առաջադրած ձանձրալի եւ նախապես հայտնի ելքով ընտրությունների խաղի կանոնները։ Բայց Տեր-Պետրոսյանի առաջադրումը փոխեց իրավիճակը, եւ հիմա կոալիցիոն գործընկերները պետք է փորձեն օգուտներ քաղել ՀՀԿ-ի նեղ վիճակից։ Եթե կոալիցիոն ուժերից յուրաքանչյուրը Երեւանի քաղաքապետի ընտրություններում ինքն իր համար պայքարի, ստիպված է լինելու վարչական ռեսուրս փախցնել մյուսից։ Եթե Սերժ Սարգսյանը կոալիցիային պարտադրի «վիզ դնել» Գագիկ Բեգլարյանի համար, այդ ջանքը անկեղծ չի լինի, որքան էլ կոալիցիոն ուժերին միավորի վախը Տեր-Պետրոսյանի առաջ։ Այդ վախը, ի վերջո, պարփակվում է կոալիցիոն ուժերի վերնախավում եւ չի իջնում մինչեւ շարքեր։ Իսկ տվյալ դեպքում կուսակցական շարքերը առավել կարեւոր են եւ ընդ որում` հակված հարմար պահի ընդդիմադիրանալ։ Ու երբ կոնկրետ ընտրական պրոցեսում նրանք չեն խթանվում կոնկրետ շահով, արագ կողմնորոշվում են դեպի ժողովրդական տրամադրություններ։ Կոպիտ ասած, եթե իրենց համար տեսանելի կամ իրենց հետ կապված մի մարդ չի դառնալու Երեւանի քաղաքապետ կամ թաղապետ, նրանց գործելու մոտիվացիաները թուլանում են։ Եւ սա, ի դեպ, երեւաց նախորդ տարվա նախագահական ընտրություններում, երբ կոալիցիոն էլեկտորատի մի զգալի մասը ձայն տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին։

«Ժառանգության» որոշումը

Իհարկե, լավ չեղավ, որ չստացվեց ՀԱԿ-«Ժառանգություն» դաշինք ստեղծել։ Բայց եթե այդ դաշինքի ձեւավորման արդյունքում հնարավոր է` իշխանական դաշինք էլ ստեղծվեր, ուրեմն` լավ եղավ, որ ՀԱԿ-«Ժառանգություն» դաշինք չստեղծվեց։ Ու հաջորդ քայլով` լավ եղավ, որ «Ժառանգությունը» ընտրություններին չմասնակցելու որոշում կայացրեց, որովհետեւ եթե «Ժառանգությունը» մտներ ընտրապայքարի մեջ, դժվար կլիներ պատկերացնել նրա հետագա հարաբերությունները Հայ ազգային կոնգրեսի հետ։ Հիմա գոնե հնարավորություն կա կառուցել հետագա ռազմավարական համագործակցությունը Հայաստանում «արմատական իշխանափոխության» հասնելու շուրջ, մանավանդ որ` իր վերջին հայտարարության մեջ «Ժառանգությունը» ընդհուպ մոտեցել էր նրան, որ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման միակ ճանապարհ համարի «արմատական իշխանափոխությունը»։ Եթե այս հայտարարության մեջ «Ժառանգությունը» անկեղծ է, ուրեմն առաջիկայում Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության հսկայական դաշտ կա, եւ քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու որոշումը արմատական իշխանափոխությանը նպաստող քայլ է, եթե ոչ 100` գոնե 50 տոկոսով։ Եւ դեռ մյուս 50 տոկոսն էլ վերականգնելու հնարավորություն կա` առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Եթե «Ժառանգությունը» մասնակցեր ընտրություններին, դա կլիներ իշխանափոխությանը լրջորեն խոչընդոտող քայլ։

Լեւոն` նախագահ

Քաղաքապետի ընտրություններից առաջ, այնուամենայնիվ, հարկ է ամբողջովին ըմբռնել, թե ինչ է նշանակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մայիսի 31-ի հաղթանակը։ Երբ Տեր-Պետրոսյանը հայտնվի Երեւանի քաղաքապետի պաշտոնում, պետական բուրգի ներսում, ի դեմս նրա, հայտնվելու է մի մարդ, ով իր անհատական քաշով, լեգիտիմության աստիճանով, միջազգային հեղինակությամբ, ծանր է լինելու այդ բուրգում գործող ցանկացած ուրիշ մեկից։ Եւ եթե հաշվի ենք առնում, որ այդ մարդու տնօրինության տակ են հայտնվելու բյուջետային ահռելի միջոցներ, որ այդ մարդը հայտնվելու է հանրապետության բնակչության կեսի բնակության վայրի ղեկին, հասկանալի է դառնում, որ քաղաքապետի կարգավիճակում նա դառնալու է պետական կյանքի առանցքը։ Այնպես որ` բոլոր այն խոսակցությունները, թե ընտրվելուց հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվելու է Երեւանի քաղաքապետի պաշտոնից, անհեթեթ են։ Հրաժարվելը` հրաժարվելու է, բայց միայն նախագահի նստավայր տեղափոխվելուց հետո, իսկ մինչ այդ` Երեւանի քաղաքապետի պաշտոնը օդ ու ջրի նման նրան հարկավոր է` պրոցեսները 88-ի` իր սիրած սցենարով տանելու համար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտ 24, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. hay
    Մարտ 24th, 2009 at 01:21 | #1

    BAYC NIKOL JAN ES ERKU OR@ OR ER VOR MENQ QASECINQ…….
    ETE SA IROQ PAYMANAVORVAC NERKAYACUM ER UREMN HALALA 2 KOXMIN EL TE HAKIN TE JARANGUTYAN@, BAYC JOXOVURD@ QARACEL ER , HAMENAYNDEPS ES U IM SHRJAPAT@,……..
    MI XOSQOV KARELIA HSTAK ASEL @NDDIMUTYUN@ MEKN E HAK + JARANGUTYUN MIAVORUM@, VOR@ DE YURE GOYUTYUN CHUNE BAYC DE FAKTO KA ,…….
    ISK HAJAXORDNER@ VOR IRENC CHEN NERKAYACREL @NTRUTYUNNERIN UREMN DRANOV APACUCECIN VOR IROQ HAJAXORD EN U HARUM EN ISHXANUTYAN@,
    JARANGUTYUNN EL CHI MASNAKCUM BAYC KOCH E ANUM @NTREL HAKIN DRANOV ISK KARELI E PNDEL VOR JARANGUTYUNN EL E MASNAKCUM AYS @NTRUTYUNNERIN …..

  2. yervand
    Մարտ 24th, 2009 at 01:41 | #2

    nik jan prost@ petk cher edqan perebarshit anel , u rafiin miangamic hachaxordi pitak kpcnel!

  3. David
    Մարտ 24th, 2009 at 05:52 | #3

    Կարծում եմ Նիկոլի ուրախությունն անտեղի է: Երեկ Արամ Աբրահամյանն արդեն արեց իր կանխատեսումները և դրանք ավելի խելքին մոտ են: Ինչքան էլ Արամին ծախված համարենք, ռեժիմի համար աշխատող համարենք, սակայն, կլինի այն, ինչ նա ասաց. կեղծված ընտրություններ, ընդդիմությանը կտան մի քանի տոկոս, Չորնիին կանցկացնեն, ընդդիմությունը կաղմկի մի երկու օր ու հետո բոլորը կցրվեն տներով: Ընդմիշտ: Չկա հիմք պնդելու, որ այլ կերպ կլինի. 2008թ. փետրվարին էլ բոլորն ասում էին “Հաղթելու ենք”: Իսկ եղավ այն, ինչ ասում էին արամ աբրահամյանները: Ընդ որում այդ ժամանակ Շարժումը վերելք էր ապրում, իսկ հիմա պարզապես հուսահատության է մոտենում, քանի որ անըդնահտ պարտությունները միայն հուսահոտթւյուն են ծնում: Թող Նիկոլը ցույց տա որևէ հակամիջոց այս սցենարը կանխելու համար, որևէ հակամիջոց կրիմինալին հակադրվելու համար: Թող, օրինակ, պայմանավորվեին բոլոր ընտրատեղամասերում խցիկներով նկարահանել այդ բոլոր հանցագործությունները, որոնք միշտ կատարվում են այնտեղ: Ինչ է, դժվար է, մի 100 հեռուստախցիկ ճարել և նկարահանել ամեն ինչ: Սակայն դա հաստատ չի արվի, հո անմեղսունակ Լևոն Զուրաբյանն ու Արման Մուսինյանը չեն անելու դա: Ինչքնա կարելի է ասել, որ սա 1988-1990 թվականները չեն, Շարժման դեմ բոլորովին այլ ուժ է: Այն հզոր Սվոտեմիությունն իրականում փլվող ու հեռացող կայսրություն էր, իսկ ռոբասերժական ռեժիմը ոչ մի տեղ հեռանալու մտադիր չէ: Ու փլվելու նշույլներ անգամ չունի: Հետո ինչ, որ չորսով են գնում ընտրությունների: Կմիանան ավագանիում ու կանցկացնեն իրենց կրիմինալին: Ցավոք, Տեր-Պետրոսյանը երևի թե ճիշտ չհաշվարկեց իր անելիքը:

  4. MKRTICH
    Մարտ 24th, 2009 at 09:56 | #4

    Նիկոլ ջան, պատմությունը կրկնվում է: Ինչպես Վազգեն Մանուկյանը 2003-ին վաճառեց հանձնաժողովի անդամների տեղերը, նույնը կանի Ռաֆֆին, ուղղակի այդ մասին քչերը կիմանան:
    Ինչ վերաբերվում է ընտրությունների ընթացքին, իմ կարծիքով, կկիրառվեն կեղծիքի բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, աննախադեպ կլինի քրիական տարրի ակտիվությունը: Միամտություն կլինի հուսալ որ Սերժին կարող են սանձահարել ևրոյոնջաների սպարնալիքները, եթե իհարկե այդպիսիք լինեն:

  5. sos
    Մարտ 24th, 2009 at 11:28 | #5

    Սա ամենակառեվոր, կրիտիկական ընտրություններն են լինելու. Հայաստանի գոյատեվւմն ու ապագան կաղված է թե արդյոք ՔԱՂԱՔԱՑԻՆ վերջապես կձեվավորվի…Հայաստանի փրկությունը կարող ե սկսվել միաին Երեվանով
    այստեղ աղբահանության, շինարարության …կամ այլ խնդիռներ չեն , այլ ՔԱՂԱՔԻ ՏԵՐ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՆ Է, ԵԹ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԵԼ ՉՍՏԱՑՎԻ, ԱՊԱ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՀՀ-ի մայրամուտը՝ բաղկացած մականունավորներից եվ նրանց սպասարկողներից ու մի ստվար, անգույն ու թշվառ զանգվացից.. ԴԱ ՎԵՐՋՆ Է…

  6. Մարտ 24th, 2009 at 11:57 | #6

    David jan,

    Tenc verlutsutyunner arden mi 10 tari a arden lsum enq u barebaxtabar dranc 99%-y chi irakananum. Parzapes dranq groxnery sovorkan pativ angam chunen, vorpeszi mi angam provalic heto myus angam chdatarkabanen. Konkret Aram Abrahamyany voxjamtutyan het voch mi kao chunecox baner a grum geret 70 % depqerum, yerbemn el aynpisi absurdner, vor el aselu chi. Na 2 harc a lutsum 1. ibr te sensacion xmbagrakannerov yntercox apahovel ir tertin, 2. poxov hodvatsner tpel. Isk ibr te chezoq linelu qoxi tak na taqcnum e ir anmexsunakutyuny.

  7. Սուրեն
    Մարտ 24th, 2009 at 14:00 | #7

    David,
    Արամ Աբրահամյանը հենց իսկական ռեժիմին սպասարկող ա: Այդպիսի “մեկնաբանությունները” հենց իշխանությունների պլանավորածն են: Ոմանք դրանք կարդալուց հետո հուսահատվում են: Օրինակ` դու:
    Իսկ ես ու ինձ պես շատ շատերը ասում ենք` եթե նույնիսկ մենակ մնանք, գնալու ենք մինչև վերջ: Եվ ես համոզված եմ, որ մենակ չենք մնալու ոչ մի դեպքում:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  8. Aram
    Մարտ 25th, 2009 at 01:16 | #8

    2008 tvakani naxagahakan @ntrutyunnerum menq katarel enq mec qayl depi haxtanak. 2008 tvakanin dzevavorvec zhoxovrdakan sharzhum, vor@ kangnac mnac votkeri vra, pahpanvec ev hzoracav. Aysor menq unenq HZOR UZH i dems HAY AZGAYIN KONGRESI. Ev @ntrutyunneri ardyungner@ kaxvac en linelu yuraqanchyurics ev yuraqanchyuris ashxatanqic. MENQ HZOR ENQ, MENQ VCHRAKAN ENQ, MENQ HAXTELU ENQ!!!
    PAYQAR PAYQAR MINCHEV VERJ !!!

  9. yervand
    Մարտ 25th, 2009 at 02:38 | #9

    david gna aravotum qnnarkman baznum shut karda arami hodvaci masin gracners qani aram@ qnaca u chi gngel commentners)))))

  10. Armen M.
    Մարտ 26th, 2009 at 00:10 | #10

    joghovurd indz bacatreq,xndrum em”husahatvel@” “husahatutyan hasnel@”da inch e?? E husahatvi!!!
    Ete qez hamarum es kayaca& mard,anhatakanytyun-ays kategorian petq e vor xort lini,isk ete ayd procesi mej es,aravel evs uzum es kayanal urishi hashvin-ays depqum haskanali e…Kayaca&utyun@ iravichakneri bazmakoghmani verlu&utyan hamozmunq e,aysteghic el vchrakanutyun-sa e mez petq.

  1. No trackbacks yet.