ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԷՋՄԻԱԾՆԻՑ ԱՇԽԵՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Ejmiacnic Ashxen-ից
barev Nikol jan, karj em kapelu. xndrum em ete karoxes bacatri indz shinararakan tesankyunic azatucyan hraparaki shinararucyan bacasakan koxmer@, kam ete hnaravor e hxum ara voreve hodvacin. naxapes shnorhakal em. sirov ASHXENIC.
p.s. ari aroxjucyun cankanank SHANT HARUCYUNYANIN.
Նիկոլի պատասխանը - Թանկագին Աշխեն` Ազատության հրապարակի շինարարության վատ կողմն այն է, որ այն սկսվեց ոչ թե Ազատության հրապարակը կառուցելու, այլ այն քանդելու համար, որպեսզի մենք այնտեղ հանրահավաք անելու հնարավորություն չունենանք: Ուրիշ բացասական կողմ այս պահին չեմ կարող նշել, քանի որ նախագծի մանրամասները չգիտեմ: Հնարավոր է, որ զուտ ինժեներական, քաղաքաշինական առումով ոչ մի բացասական կողմ էլ չկա: Բացասականը քաղաքական, քաղաքացիական կողմն է: Շնորհակալություն եւ բարեւներ հայրիկին:














Սիրելի Աշխեն, եկեք Շանթին ոչ թե առողջություն ցանկանանք, այլ ազատություն. Սերժանտների արնախում ոհմակը, վերադարձել է իր հին` ԿԳԲ-ական ոճին… Սովետական Հայաստանի հոգեբուժարաններում, բազմաթիվ առողջ մարդիք կաին, նրանց թվում ազատատենչ մտավորականներ…
Հ.Գ.
Բոլորովին էլ պատահական չի, որ նրանց թիրախում Շանթը հայտնվեց: Շանթը նետերը, առանց աջ ու ձախ շեղվելու, ուղիղ չարիքի կենտրոնի կողմն էին ուղղվում: Էդպես է, չէ՞, որ երբ ճիշտ տեղին են հարվածում, ցավը ավելի ուժեղ է լինում…
- - - - - - - - - - - - - - - - - -
Հայ ազգային Կոնգրեսի Երիտասարդական Խորհուրդի հայտարարությունը