ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HARUT-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Harut-ից
Nikol jan inchqan enq tarapelu sranc zer@ es paxelem et anter ishxanutyunneric marti mekic heto
inch anem erp veradarnam im Hareniq@ erpa mer NAXAGAN haxtelu?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հարութ, ցանկացած պայքար ներառում է նաեւ դժվարության, ընդհուպ մինչեւ տառապանքի տարրը: Եւ մեր խնդիրն է ոչ թե կենտրոնանալ տառապանքի վրա, այլ պայքարելու, պայքարը շարունակելու նորանոր ռեսուրսներ գտնելու, նորանոր ձեւեր հայթայթելու: Տվյալ իրավիճակում մենք պետք է կենտրոնանանք պայքարի վրա, մեզնից յուրաքանչյուրը ինքն իրեն պետք է համարի պայքարի ամենակարեւոր սուբյեկտը, եւ ինքն իր պայքարում հետեւողական լինի: Տվյալ պարագայում պայքարը ամենակարեւորն է, որովհետեւ հաղթանակը հնարավոր է միայն պայքարով: Ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ ճանապարհները կեղծ են: Լավ եղեք, եւ թեկուզ հեռվից` փնտրեք-գտեք Հայաստանում ընթացող պայքարի մեջ մնալու տարբերակը, ձեւը, հնարավորությունը: Լավագույն մաղթանքներս:













